Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապագան պատկանում է

29/01/2022
- 29 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս այցելեցի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա: Զրուցում եմ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանի հետ: Ծանոթանում եմ ակադեմիայի ինստիտուտների աշխատակիցների կատարած աշխատանքներին: Ստորեւ ներկայացնում եմ կատարված գիտական որոշ աշխատանքներ:

2020 թ. ընթացքում ՀՀ ԳԱԱ ինստիտուտները, հիմնականում առցանց, կազմակերպել են 21 միջազգային եւ 27 հանրապետական գիտաժողովներ: 2020թ. ՀՀ ԳԱԱ համակարգի գիտահետազոտական կազմակերպությունները իրականացրել են գիտական եւ գիտահետազոտական աշխատանքներ  5 նպատակային, 42 բազային, 152 թեմատիկ եւ 105 տնտեսական պայմանագրային  ծրագրերով: Ստացված արդյունքներով հրապարակվել են 140 մենագրություն եւ ժողովածու (11-ն արտասահմանում), 15 ուսումնական ձեռնարկ եւ դասագիրք (2-ն արտասահմանում), 1893 հոդված (839-ն արտասահմանում), 155 թեզիս (92-ն արտասահմանում):

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողները իրականացրել են հետազոտություններՙ գնահատելու համար ՀՀ Սյունիքի մարզի Որոտան գետի վրա կառուցված Որոտան հիդրոկասկադիՙ Սպանդարյանի,  Տաթեւի եւ Թոլորսի ջրամբարների պատվարների սեյսմիկ վտանգն ու ռիսկը: Աշխատանքներն իրականցվել են “Որոտան կասկադի տարածքի բեկվածքների բնութագրում եւ սեյսմիկ վտանգների գնահատում” ծրագրի շրջանակներումՙ “Գեոռիսկ գիտահետազոտական ընկերություն” ՓԲԸ-ի եւ “Հայկական սեյսմոլոգիայի եւ Երկրի ֆիզիկայի ասոցիացիա”-ի հետ համատեղ, “Քոնթուր Գլոբալ” ՓԲԸ-ի պատվերով: Հետազոտական աշխատանքները ղեկավարել է երկրաբանական գիտությունների թեկնածու Մ. Գեւորգյանը:

Առանձնացվել եւ ուսումնասիրվել են Որոտան կասկադի տարածքի տեկտոնական կառուցվածքը, խզվածքները, կառուցվել է ուսումնասիրվող գոտու սեյսմո-տեկտոնական մոդելը, գնահատվել է խզվածքների հարուցած երկրաշարժի առավելագույն մագնիտուդը: Այստեղ է հատում Հայաստանի ամենաակտիվՙ Փամբակ-Սեւան-Սյունիք խզվածքի հարավային սեգմենտը, որը ենթադրում է սեյսմիկ վտանգի բարձր մակարդակ, եւ որի գնահատումն ու դրանից բխող սեյսմիկ ռիսկի նվազեցումը համարվում է խիստ կարեւոր եւ արդիական:  Հետազոտական աշխատանքների ընթացքին ներգրավված են եղել երիտասարդ գիտնականներ:

Ակադեմիայի գիտնականների կողմից մշակվել է նաեւ թոքերի արհեստական օդափոխման նոր տիպի համակարգ, որի գլխավոր յուրահատկությունը  շնչառական պրոցեսի բնական հաճախականության  համադրումն է ներշնչվող ու արտաշնչվող օդի բարձր հաճախությամբ տատա-նումների հետ: Նախագծվել  եւ պատրաստվել է բազմահաճախային տատանումներ ստեղծող սարքավորման  լաբորատոր փորձանմուշ (ղեկավար` ֆ.-մ.գ.թ. Հ. Խաչատրյան):

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դոմինոյի էֆեկտով գնաճի հերթական ալիքը

Հաջորդ գրառումը

ՌԱԿ-ի Համադրուած Մամուլը

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ-ի Համադրուած Մամուլը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական