Երեւանից Ստամբուլ մեկնողները, այսպես կոչված, օդի փող չեն վճարի: Որոշումը Քաղավիացիայի կոմիտեն է ընդունելՙ մեկնաբանելով, թե “արտոնությունը կոչված է զարգացնելու ուղեւորահոսքը դեպի Հայաստան եւ խթանում է ուղեւորահոսքի աշխարհագրության ընդլայնմանը”:
Ստամբուլ մեկնողները, փաստորեն, Սոչի մեկնողներից, օրինակ, մի գլուխ բարձր են, արտոնյալ ու պետականահաճո անձինք պետության վարած քաղաքականությունն է դա վկայում: Քաղավիացիայի պատմության մեջ երեւի թե հայտնի չէ երկրորդ դեպքը, երբ թռիչք իրականացնող ավիաընկերությունը որեւէ երկիր մեկնելու համար ինչ-որ արտոնություն սահմանի, այն էլՙ հայերի համար թշնամական երկիր համարվող Թուրքիայի պարագայում:
Օդի փողից հրաժարվելու չլսված արտոնությունը, երեւի, Թուրքիայից եկող “դրական ազդակն” է, ինչի մասին հայտարարում էին կառավարության վերին էշելոնի անդամները, եւ այժմ փոխադարձ շոյիչ քայլը հայկական կողմը պետք է անիՙ հավուր պատշաճի ուղեւորահոսք ապահովելով դեպի Ստամբուլ: Կամ էլՙ սա պարզապես հայ-թուրքական հարաբերություների կարգավորման տրամաբանության առաջին արարն է արդեն “բարեկամ” համարվող պետություններն իրար հետ ի՞նչ ունեն կիսելու, չէ՞ որ բոլորս էլ նույն օդն ենք շնչում: Ի՞նչ վատ բան կլինի որ, համ էլ ուղեւորափոխադրող ընկերությունը կշահի:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ