Հայ արաբագետի հոդվածներն Ինդոնեզիայի գիտական մամուլում

510

Անցյալ տարի ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Արարատ Կոստանյանի երկու անգլերեն հոդվածները լույս են տեսել Ինդոնեզիայի գիտական մամուլում: Դրանցից “Ալ Քաիդայի գաղափարախոսությունը” հրատարակվել է Աիրլանգայի համալսարանի սոցիալական եւ քաղաքական գիտությունների բաժանմունքի տպագրած “Ինդոնեզական քաղաքագիտական հանդեսում” (հատոր 7, թիվ 1-2): Երկրորդըՙ “Ալ Քաիդայի հախուռն բնույթը”, ընդգրկվել է ինդոնեզական Ռադեն Ֆաթահ պետական իսլամական համալսարանի սոցիալական եւ քաղաքական գիտությունների “Սոցիոլոգիական եւ քաղաքագիտական հետազոտությունների հանդեսում” (հատոր 5, թիվ 2-3):

Իսկ վերջերս Արարատ Կոստանյանը եղել է Հնդկաստանի “Ուսանաս” ուղեղային կենտրոնի կազմակերպած “Մահառանա Պրատապի անվան միջազգային տարեկան անվտանգության երկխոսություն. համայնքային ներգրավվածությունը  բացառիկության, ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարում” թեմայով գիտաժողովի մոդերատորը:

Արարատ Կոստանյանը ծնվել է Հալեպում, միջազգային հարաբերություններ է սովորել Կանբերայի պետական համալսարանում (Ավստրալիա): Գիտական հետաքրքրություններն ընդգրկում են Մերձավոր Ար¨ելքի քաղաքական իրավիճակը, արաբական հիմնախնդիրները, Հեռավոր Արեւելքի երկրների, մասնավորապես Չինաստանի աշխարհաքաղաքական դերակատարությունը, հայ-չինական, հայ-հնդկական հարաբերությունները եւ բազմաբեւեռ աշխարհի առաջացումը:

Ա. Բ.