Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի հեճուկս իրենց նախնիներին նզովողների

29/01/2022
- 29 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

“Ակն ընդ ական” կազմակերպությունը կինովավերագրող Հովհաննես Իշխանյանի նախաձեռնությամբ 2021-ի տարեվերջին հայտարարել էր “Նախնիներս” թեմայով մրցույթՙ գիր, ֆիլմ եւ երգ անվանակարգերում:

Մասնակիցները ներկայացրել են իրենց նախնիների մասին պատմող փաստագրական-գեղարվեստական պատմություններ: Մրցույթին մասնակցել է երկու ֆիլմ, իսկ երգ անվանակարգը մնացել է  թափուր:

Հունվարի 23-ին ամփոփելով “Նախնիներս” մրցույթի արդյունքներըՙ “Ակն ընդ ականը” կազմակերպել էր մրցանակաբաշխության արարողություն, որի ընթացքում ոչ մի մասնակցի աշխատանք չանտեսվեց: Նրբորեն շրջանցվել էր հաղթող-չհաղթող կարգավիճակը: Եվ քանի որ ըստ հայտարարությանՙ հաղթղ մասնակիցներին տրվելու էր դրամական մրցանակ, միայն 3 ծրարները հուշեցին, որ այնուամենայնիվ, հաղթողները երեքն են:

Հայկ Սիրունյանի “Ես, մենք, էրգիրը: Վերջակետ”, Նաիրա Փայտյանի “Փայտյաններ. ես Փետունց ժառանգն եմ”, Նարինե Չուխուրյանի “Մուսալեռան Սուքին, պապիս թաքուն երգելը, տատիս սիրո մեղեդին. մենք Չուխուրյան ենք” պատմությունները ճանաչվել են մրցույթի հաղթող ստեղծագործություններ:

Հատկանշական է, որ մասնակիցների մեծ մասը երիտասարդ աղջիկներ են, որոնք ուսումնասիրել են իրենց տոհմի պատմությունը, արմատները, անցած ճանապարհը, բացահայտել սրտառուչ պատմություններ, նրանք նաեւ հայթայթել են հին լուսանկարներ ու պատառիկ-պատմություններով ստեղծել իրենց տոհմի նկարագիրը:

“Նախնիներս” հայագիտական-աղբյուրագիտական մրցույթը հնարավորություն  եւ առիթ է ընձեռելՙ հանրայնացնելու հայկական տոհմերի, ազգանունների պատմությունները, փաստավավերագրությամբ ապացուցելու, որ բոլորն էլ զտարյուն, բնիկ հայկական գերդաստաններ են, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկել դեգերելու, մաքառելով, սպանվելով, բնաջնջվելով գոյատեւելու, հայրենի հողին, հայ ինքնությանը,  արմատներին կառչած մնալու ճատագիրը:

Հատկապես մեր օրերում, երբ մեզ մեր արմատից կտրելու, եկվորի պիտակ կպցնելու ծրագրված քաղաքականություն է բանեցվում, “Նախնիներս” նախաձեռնությունը մարտահրավեր է բոլոր հակահայերին, ապազգայիններին ու անհայրենիքներին, նաեւ այն մեկին, որը հայտարարել է, թե ինքը նզովում է իր նախնիներին:

Գ. Ա.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշոտ Մինասյանն ազատություն ստացավ, գրավով

Հաջորդ գրառումը

Հեռավոր Վալանսում թեւածում էր Արցախի անկոտրում ոգին

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Հեռավոր Վալանսում թեւածում էր Արցախի անկոտրում ոգին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական