Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական ժխտողականության նոր առաջամարտիկը

29/01/2022
- 29 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունվարի 24-ին թուրքական ժխտողականությունը (negationism) ծանրակշի՜ռ աջակցություն ստացավ, երբ Նիկոլ Փաշինյանը վատ բեմադրված ասուլիսում ի մեջ այլոց հայտարարեց. “Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել, իսկ Ցեղասպանության ճանաչման լոկոմոտիվը միշտ Սփյուռքն է եղել”: Աջակցություն՝ որն անսպասելի էր Թուրքիայի ղեկավարության համար, որն իր ամենապայծառ երազներում անգամ չէր կարող նման բան լսել ու տեսնել: Թուրքական մամուլը ցնծության մեջ է, ինչպես կողքի սյունակում վկայում է մեր թուրքագետ աշխատակիցը՝ Հակոբ Չաքրյանը: Եվ իրավունք ունեն, քանզի ավելի քան 100 տարի արդեն ժխտում, ուրանում, հաճախ նաեւ “հայ հրոսակների” վրա են գցում, իրենց բառով՝ “մարդկային ողբերգությունը”, որին զոհ են գնացել, իբր, 1,5 միլիոն հայերի հետ նաեւ թուրքեր:

Ժխտողականությունը, ինչպես բացատրում են Լեմկինն ու նրան հաջորդած տեսաբանները, ոճրագործության երկրորդ հանգրվանն է, երկրորդ զենքը, որը ուժգնացնում, շարունակական է դարձնում Ցեղասպանության արարքը, ու եթե ոճրագործին հաջողվում է մոռացության կամ անուշադրության մատնել իր ոճիրը, ապա անցնում է նոր ոճիրներ ծրագրելուն, կամ օրինակ է դառնում ուրիշներին, ինչպես դեռեւս 1932-ին էր Ադոլֆ Հիտլերը “արդարացնում” Հոլոքոսթի իր ապագա ծրագիրը՝ վկայակոչելով “հայերի կոտորածների” մոռացության տրվելը…

Այո, ցեղասպանության արարքը սովորություն ունի կրկնվելու: Ահա՛ թե ինչու ավելի քան 30 պետություն, ոմանք պետական ամբողջական մակարդակով, ինչպես Մ. Նահանգները, ոմանք՝ խորհրդարանական, ինչպես Շվեյցարիան եւ ուրիշներ, հատկապես վերջին 30 տարիների ընթացքում ճանաչել, դատապարտել, հանցանքը ընդունել են պահանջել Թուրքիայից, ոչ որպես սոսկ ճանաչելու, այլ՝ ժխտողականությանը վերջ տալու ակնկալությամբ, ցեղասպանական արարքների կրկնությունը բացառելու, կանխելու մտահոգությամբ:

Այո, ժխտողականությունը, Լեմկինի ու մյուսների բացատրությամբ, ծանրագույն ոճիր է, համազոր՝ ցեղասպանության արարքի, որը հայերիս ու բախտակից այլ ժողովուրդների պարագայում շարունակությունն է 1915թ.ի ոճրագործության:

Եվ ահա՛, ի դեմս վարչապետի աթոռը գրաված անձի, Ժխտողականությունը ձեռք է բերում անսպասելի, աներեւակայելի դաշնակցի, այս պարագայում՝ գործակցի, իմա՝ հանցակցի, այսինքն՝ ոճրագործի:

Մեկ նախադասության մեջ Նիկոլ Փաշինյանը երկու ձեռնածություն (մանիպուլացիա) է անում: Առաջին՝ առանց բացելու եւ բացատրելու “հայ դատ” բանաձեւումը, որը տարածքային պահանջատիրությունից առաջ իր մեջ պարփակում է Ցեղասպանության եւ Հայրենազրկումի փաստի իրավական եւ իրավաբանական հետաքննության, բնութագրման, դատավճռի կայացման միջազգային պետական, հասարակական ու գիտական տարբեր ատյանների կողմից ճանաչման ու վավերացման ողջ համալիրը: Իսկ ինչ վերաբերում է տարածքային մեր պահանջներին, որի հետեւում փորձում է թաքնվել Փաշինյանը “նախկինները նման պահանջ չեն դրել, ապա ես ինչո՞ւ դնեմ” տրամաբանությամբ, բոլորովին հիմնազուրկ է, քանզի պետական ու պաշտոնական ոչ մի կառույց երբեւէ նման պահանջ չի ձեւակերպել, բացառությամբ, հեգնականորեն, Մ. Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի, մեկ էլ, 1999 թ.ին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստրոբ Թալբոտի, որը թուրքերին թելադրել էր, որպես բարի կամքի արտահայտություն, հայերին վերադարձնել Արարատ լեռն ու Անիի ավերակները: Նիկոլ Փաշինյանի սովորությունն է թաքնվել չեղած բանի հետեւում եւ արդարացնել իրեն եւ իր առնելիք քայլերը: Գուցե նա արդեն տվե՞լ է նման խոստում՝ ներառյալ Արցախը:

Նախադասության երկրորդ մասում Փաշինյանը մատնացույց է անում դրսի հայերին, իբր մոռանալով, որ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության առնվազն կեսը ծագումով Արեւմտահայաստանից ու Կիլիկիայից է, Ցեղասպանությունից մի կերպ խուսափած եւ բռնագաղթի ենթարկված հայերի ժառանգորդներ: Ի վերջո, Ցեղասպանությունից փրկված՝ չարքաշ որբերն են կառուցել այս երկիրը, չէ՞:

Եվ անտեսելով այս եւ այլ հանգամանքները, Փաշինյանը, կրկին թաքնվելով “մեզ հետ կապ չունեն”ի մեթոդին, Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման աշխատանքների “բեռը” բարձում է սփյուռքահայության վրա, “մենք չենք, նրա՛նք են” տիպի մատնչությամբ: Նա շոգեքարշի՝ լոկոմոտիվի դեր է տալիս սփյուռքահայությանը, որը, իբր, իր հետեւից քարշ է տալիս հայաստանահայութանը: Այսինքն՝ դարձյալ կիսում, բաժանում, հակադրում է հայությանը:

Հարցնող լինի՝ ի՞նչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել սփյուռքահայ այդ “լոկոմոտիվում”, երբ 2015 թ. Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշարձանին, ուրիշ ավելի քան 20 երկրների պետական ներկայացուցիչների հետ ծաղիկներ խոնարհեց Մեծ եղեռնի 100-ամյակի անմար կրակին, այն հուշարձանին, որը դեռեւս սովետական ժամանակներում, անշուշտ սովետահայ ղեկավարների միջամտությամբ, Մոսկվան համաձայնություն էր տվել կառուցելու: Թուրքիան, Ն. Փաշինյանի առկայությամբ, այլեւս կարիք չունի իր ժխտողականության մեջ մեկուսի մնալու: Իր փոխարեն, անգամ իրենից լավ, դա կանի Փաշինյանը, որպես առաջամարտիկ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պարզաբանում. ինչու են Երևան-Ստամբուլ չվերթի ուղևորներն ազատվում պետտուրքից

Հաջորդ գրառումը

Խադիջա Իսմայիլովայի խոստովանությունը. “Դրսում ոչ ոք ադրբեջանական դիրքորոշման մասին չի բարձրաձայնում, եթե դրա դիմաց գումար չկա”

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Խադիջա Իսմայիլովայի խոստովանությունը. “Դրսում ոչ ոք ադրբեջանական դիրքորոշման մասին չի բարձրաձայնում, եթե դրա դիմաց գումար չկա”

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական