Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օրակարգում Սեւավանա լճի պահպանության հարցերն են

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստը:  Ներկայացվեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի արդյունքները:

Անհրաժեշտ է նշել, որ Սեւանա լիճը բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ  է Հայաստանի  Հանրապետռության Գեղարքունիքի մարզում: Գտնվում է ՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո:

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ: Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2: Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սեւան): Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սեւանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սեւանի (37.7 մ միջին խորություն) եւ Փոքր Սեւանի (50.9 մ):

Նիստին մասնակցեցին Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բ. Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամները, EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Ք. Հենշելը, եւ ծրագրի բազմաթիվ խորհրդականներ:

 Հարկ է նշել, որ ծրագիրն ընդգրկել է Սեւանա լճի ավազանի հինգ համայնքներ, որտեղ իրականացվել են ուսումնասիրություններ: Ծրագրի բաղադրիչներն են՝ Սեւանա լճի ջրահավաք ավազանում ջրի մշտադիտարկման ու կառավարման կարողությունների բարելավում, կայուն հողօգտագործում, կոյուղաջրերի մաքրում ու կառավարում, իրազեկության բարձրացում եւ տեղեկատվության հասանելիություն, Սեւանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավում:

Մասնավորապես նշվեց, որ կարեւոր է օրենսդրական դաշտի կարգավորումը եւ որոշում կայացնող կառույցների միջեւ երկխոսությունը, ինչպես նաեւ տվյալների միասնական հարթակի ստեղծում: Այն հնարավորություն կտա աջակցել որոշում կայացնողներին: Բարձրացվեց նաեւ  Սեւանա լճի ավազանում հանքավայրերի շահագործման հարցը:

-Այդ հարցը պետք է ներառվի ծրագրի ճանապարհային քարտեզում, պետք է գնահատվի հանքավայրերի ներկա եւ հնարավոր ազդեցությունը: Խոսքը փոքր հանքերի մասին է, որոնց հետ կապված ամեն շաբաթ հանձնաժողովը հայտեր է ստանում եւ քննարկում: Սա կարեւոր հարց է եւ կարեւոր ազդեցություն ունի լճի ջրի որակի եւ էկոհամակարգի վրա,- ասաց Բ. Գաբրիելյանը:

Սեւանա լիճը  կարեւոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության հետագա զարգացման համար: Հետեւաբար որեւէ քննարկում կարող է նպաստել հարցի բարեհաջող լուծմանը:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սեւ ուրբաթ», սեւ որեւէ օր մի՛ «ներկրեք»…

Հաջորդ գրառումը

Էլ ի՞նչ անի սփյուռքը, երբ լռում է աշխարհը

Համանման Հոդվածներ

23 Դեկտեմբերի, 2022

Մեր ընթերցողներին

23/12/2022
23 Դեկտեմբերի, 2022

Արցախահայության շրջափակումը սպառնալիք է բոլորիս

23/12/2022
23 Դեկտեմբերի, 2022

Այս վիճակից պրծնելն անհավանական է թվում՝ բայց անհնար չէ

23/12/2022
23 Դեկտեմբերի, 2022

www.armtmm.com ` համահայկական մշակութային հարթակ

23/12/2022
Հաջորդ գրառումը

Էլ ի՞նչ անի սփյուռքը, երբ լռում է աշխարհը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական