Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2023. բարի ժամանակներ բոլորիս

13/01/2023
- 13 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022-ի տարեմուտն արտակարգ հետաքրքրական ընթացավ: Իշխանության ներկայացուցիչներից ոմանք խոսում էին ֆինանսա-տնտեսական ոլորտներում դրական աննախադեպ հաջողություններից, նրանց գործընկերները`  աղքատության աճի պաշտոնական արձանագրումից, նույնպես` աննախադեպ գնաճից ու դրամի արժեւորման արդյունքում գործարարների կրած վնասներից ու լուծարվել-փակվելու իրողություններից: Անգամ հայտարարվեց, որ հայկական դրամը համայն աշխարհի առաջատար արժույթ է դարձել: Թե ինչ է այն նշանակում տնտեսական առումով, հայաստանյան հանրության բացարձակ մեծամասնությանն այդպես էլ ոչինչ չբացատրվեց. Ասենք, մեր 100.000-անոց թղթադրամը, որի լինել-չլինելը շատերի համար պարզ չէ, կարելի է ԱՄՆ-ի որեւէ բանկում հանձնել եւ դրան համարժեք 250 դոլար ստանալ: Վստահ չեմ, այնպես որ մեր ֆինանսիստներից շատերի փորձերը՝ համոզել հանրությանը, թե դոլարի նկատմամբ գրանցված աճով ՀՀ դրամը դարձել է աշխարհի առաջատար արժույթ մոտեցումներն այդպես էլ մասամբ անգամ չառարկայացան: Փոխարենը ՀՀ  կառավարությունը նախ 100 մլն դոլարի վարկ վերցրեց, ժամեր անց էլ 100 մլն եվրոյի վարկ, այդպես էլ չբացատրելով, թե 14 տոկոս տնտեսական աճի պայմաններում ինչո՞ւ  կարիք առաջացավ նման քայլերի դիմել: Թերեւս գնաճը զսպելո՞ւ նպատակով, որը 10 տոկոսի սահմաններում էր, աննշան ցուցանիշ, ասենք` Թուրքիայի 64 տոկոսի պարագայում: Ահա մեզ հրամցվող վիճակագրություն, որով ակնարկվում է գոհ մնալ իրավիճակից, այլապես…

Ահա եւ հայտնվել ենք 2023-ում, որից ՀՀ իշխանությունների դրական սպասումներն առավել քան ոգեւորող են: 7 տոկոս տնտեսական աճ են կանխատեսել, երբ հարյուր հազարավոր հայաստանաբնակներն այդպես էլ ոչինչ չստացան նախորդ տարվա 14 տոկոսից, քանզի դրա 10 տոկոսը խժռեց գնաճը, որն իշխանության ներկայացուցիչները որպես համաշխարհային գործընթաց են ներկայացնում: Անշուշտ թիմից զատ որեւէ մեկին համոզել դժվարագույն գործ ու խնդիր  է, քանզի հեռուստացույցին գամված մեր համերկրացիները քաջատեղյակ են, որ հարազատ երկրի տնտեսություն համարվողում առաջնային նշանակության գրեթե ոչինչ չի  արտադրվում: Հենց թեկուզ հաց-հանապազօրյայի հումք ցորեն, որը պարտադրանք պետք է դիտարկվի, քննարկման խնդիր չհամարվի: 2018-ին մարդիկ փողոց ելան նաեւ այս ակնկալիքով, քանզի գտնում էին, որ իշխանություններն անզոր են պարզագույն հարցերում, տարված են ներկրողների շահերը սպասարկելով, հայ աշխատավորին անտեսելով: Ավաղ, հայտնվեցինք հանրահայտ ցեխի ու ցեխաջրի պատումի առջեւ, երբ 2018-ի մոտ 150 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություններն ընդամենը երեք տարի անց իջեցվեցին մինչեւ 55 հազար հեկտարի, բերքատվությունը` 2 տոննայից էլ պակաս ցուցանիշի: Լրջագույնս անհահգստացնող վիճակ, որը որեւէ մեկին չի մտահոգում: Նկատենք, որ ֆինանսական միջոցներ երբեմն հատկացվում են, սակայն դրանց արդյունավետությունն այնքան է ցածր, որ առաջացրել է պետական վերահսկողական ծառայության անհանգստությունը:

Մեզանում չեղած տեղից խնդիրների ստեղծումը յուրօրինակ աշխատաոճ է դարձել: Երկիր մոլորակի չորս կողմերում կենսական հարցերը լուծում, դրանք խնդիրների չեն վերածում, մեզանում այդ նույն հարցերն այնպես են խճճում, որ դրանք գերխնդիրներ են հռչակվում: Գիտությունների դոկտորների մակարդակով հայտարարություններ են արվում, թե հաց-հացամթերքներով ինքնաբավություն ունենալու նպատակով անհրաժեշտ է 1 բնակչի հաշվով 1 տոննա ցորենի արտադրություն ապահովել, ասել է թե` ՀՀ պահանջարկը 3 մլն տոննա ցորեն է: Այս մոտեցման «ջատագովները» նշում են, որ 3 մլն տոննան կարելի է ստանալ, եթե հանրապետության առկա 450 հազար հեկտար վարելահողերի վրա միջին 7 տոննա բերք աճեցվի: Այնքանով որքանով թե առաջին, թե երկրորդ պայմանը հնարավոր չէ կատարել, ՀՀ-ն պարենային անվտանգության առումով հայտարարվում է խնդրահարույց, իր անցանկալի հետեւանքներով: Այն առավել են խճողում ոլորտի պատասխանատու պաշտոնյաները, ցորենով ինքնաբավության ցուցանիշ սահմանելով 370 հազար տոննայից մինչեւ 800 հազար տոննա արտադրությունը: Այս ամենն արվում է ՀՀ  տնտեսության պատասխանատու այրերի կողմից, ովքեր շատ հաճախ են խոստանում մեզանում հայկական Դավոս կազմակերպել:

Պարոնայք պատասխանատուներ. շվեյցարական վերոհիշյալ բնակավայրում յուրաքանչյուր գարուն հավաքվող մասնագետները, որոնց ունկնդրում են նաեւ ՀՀ-ից ժամանած ներկայացուցիչները, այլ որակների հարցեր ու խնդիրներ են քննարկում. ինչ նոր միջոցներով շարժել ավտոմեքենաներն ու գնացքները, նավերն ու ինքնաթիռները, ինչպես ստանալ բնապահպանական առողջ հումք, երաշխավորել անվտանգային միջավայր… Մենք առայժմ` բավարարվում ենք աղբ համարվողի համար կուտակման տարածքներ հատկացնելով, դրանք լցվելուց հետո հողով ծածկելով, այս ամենի դիմաց վարկեր վերցնելով, երբ այդ վարկատուներն իրենց աղբը աղբահումքի են վերածել, հատիկ-հատիկ տեսակավորում են, վերամշակում, հազար ու մի արտադրանք ստանում, վաճառում ու արտահանում:

Օրերս հաճելի պահ ապրեցի դիտելով «Եվրոնյուզ» հեռուստաալիքով Քաթար պետությանը նվիրված պատումը: Հանգստացեք` տեղյակ եմ, որ նավթի ու գազի մեծածավալ պաշարներ ունի, 1 բնակչի հաշվով 100 հազար դոլարի հասնող աննախադեպ ՀՆԱ, կարող է ինչ ու ինչքան ուզես գնել, անհոգ ապրել… Ոգեւորեց այն, որ գյուղնշանակության հողեր չունեցող այս փոքր երկրում մրգեր ու բանջարեղեն են աճեցնում, հավի ու տավարի միս, կաթնամթերք արտադրում, պարարտանյութեր թողարկում, նախատեսում են պարենային ինքնաբավության հասնել:

Հաճելի մի փաստ՝ նայածս մեկ տասնյակից ավելի տեղեկատուներում նշված էր նաեւ հեղինակիս կողմից հաճախ հիշատակվող եգիպտացորենի աճեցման մասին, որը լիարժեք կեր է հանդիսանում թռչնամսի խոշոր արտադրությունների համար: Այնպես, որ տարօրինակ մի համարեք, որ եվրոպացիներն էլ մինչեւ 5 մլն տոննա բրինձ են արտադրում, 1 բնակչի հաշվով տարեկան մոտ 10 կգ, որքան սպառում են: Ծանոթացեք Չինաստանի վիճակագրությանը: Այս երկրում 1 բնակչի հաշվով վարելահողը մոտ 750 քառակուսի մետր է, ՀՀ-ում` 1500: Վերջին տարիներին Չինաստանում ցորենի արտադրությունը 1 բնակչի հաշվով տարեկան 100 կգ է, դրանից պատրաստվող հացամթերքների սպառումը՝ 70 կգ: ՀՀ-ում անցած տարում ունեինք համապատասխանաբար 30 կգ եւ 120 կգ ցուցանիշ, հազիվ 25 տոկոս ինքնաապահովություն, երբ 2000-ակաների սկզբին այն հասնում էր մինչեւ 60 տոկոսի, որն անգամ մտահոգիչ էր համարվում:

Երկիր մոլորակը, ի հակադրություն մարդկային ու տարերային բազմաբնույթ խնդիրների, վայրկյան առ վայրկյան, քայլ առ քայլ կայանում է: Կարձանագրվի արդյոք այն 2023-ին Հայաստանի հանրապետությունում, կպատմենք առաջիկա 350 օրերին:

Բարի ժամանակներ բոլորիս:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անցում. Լուտվիկ Թապաքյան

Հաջորդ գրառումը

Ռեջեփ Թայյիփ Էրդողանը 21-րդ դարի քաղաքական գործիչ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ռեջեփ Թայյիփ Էրդողանը 21-րդ դարի քաղաքական գործիչ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական