Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՎԱՆ ՆՇԱՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԳԱԼԻՍ

21/01/2022
- 21 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական «Թագեսշպիգել» թերթը հունվարի 19-ին անդրադարձել է Սեւան Նշանյանիՙ Հունաստանից Հայաստան տեղափոխվելու խնդրին: 5 տարի առաջ Թուրքիայի բանտից Հունաստան փախած թուրքահայ մտավորական Սեւանը երեքշաբթի օրը լքեց այդ երկիրըՙ կանխելով շաբաթ օրըՙ հունվարի 22-ին Հունաստանից իր արտաքսումը: Թուրքիայում «չափազանց հայկական», Հունաստանում «չափազանց թուրքական» բնութագրում ստացած այդ 65-ամյա մշակութաբանին Հունաստանը դեռեւս չի պարզաբանել, թե ինչ հիմքով է արտաքսման պահանջ ներկայացնում, գրում է Սուզաննե Գյուսթենն իր հրապարակման մեջ: Ամերիկյան Յեյլ եւ Կոլումբիա համալսարաններում կրթություն ստացած գիտնականը հեղինակել է թուրքերեն ստուգաբանական նշանավոր բառարանը, Անատոլիայի ատլասը, որ ընդգրկում է 50 000-ից ավելի պատմական տեղանուն: Եթե Նշանյանը գերմանացի կամ ֆրանսիացի մտավորական լիներ, նա ուրախությամբ իր վաստակի մասին կպատմեր թոքշոուների հյուր լինելով, նկատել է տալիս «Թագեսշպիգելը»:

Լայն զանգվածներին Նշանյանի անունը հայտնի դարձավ 2000-ականներին: Հոդվածի հեղինակի մատուցմամբ, Թուրքիայում զբոսաշրջությանն ուղղվածՙ բնությունն ու մշակույթը գերակա դարձնելու Սեւան Նշանյանի մոտեցումը, բնապահպանական զբոսաշրջությունը, «Փոքր հյուրանոցների գիրքը» ոգեշնչեց ճանապարհորդներին եւ հյուրանոցատերերին: Թուրքիայի արեւմտյան մասում Սիրինջե գյուղը Նշանյանի ջանքերով դարձավ մշակութային ժառանգության մաս: Բայց վերականգման արտոնություն չուներ, եւ գործը դատարան մտավ: Բանտարկության պատժաչափն ավելացավ, երբ հրապարակավ սկսեց վիճարկել Մուհամեդ մարգարեին քննադատելու իրավունքը, որի համար 2014-ին ազատազրկման բազմամյա պատիժ կրեց: «Թռավ թռչունը» 2017-ի ամռանը թվիթթերում գրառեց Նշանյանը, երբ, ինչպես «Թագեսշպիգելն» է ծանուցում, իր բանտային արձակուրդն օգտագործեց Թուրքիայից Էգեյանով Հունաստան հասնելու համար: Գրառման մեջ Նշանյանը հավելել էրՙ նույն ազատությունը մաղթում եմ մյուս 80 միլիոն թուրքերին: Հունաստանում նա ապաստանի իրավունքի համար ներկայացրած դիմումից հրաժարվեց, երբ 2019-ին ամուսնացավ Հունաստանի քաղաքացիություն ունեցող մի կնոջ հետ եւ ստացավ բնակության իրավունք: Նշանյանը կնոջ հետ հաստատվեց Սամոս կղզում, ուր Սեւանը շարունակեց իր նախասիրած գործըՙ պահպանել մշակութային ժառանգությունը, վերականգնել լքված գյուղերն ու քարուքանդ տները: Բայց հունական կղզում անդորրը երկար չտեւեց: Թե՛ Նշանյանը, թե՛ նրա կինը ծնունդով Ստամբուլից էին, Սամոսում լուրեր տարածվեցին, թե կղզին ուզում են «թուրքացնել», շուտով Սամոսում մզկիթ էլ կկառուցեն, իր հոդվածում ծանուցում է գերմանացի հեղինակըՙ շեշտելով,կղզու բնակիչների զայրույթըՙ քրիստոնյա ամուսինների հանդեպ: Նշանայանին որեւէ բան չէր հուշել, թե այժմ Հունաստանը նրա համար անվտանգությանը սպառնացող, ռիսկային երկիր է, թե անցանկալի անձ է հռչակվելու: Տարեվերջին նրան ձերբակալեցին, մեկ շաբաթ բանտում էր, մինչեւ հունվարի 7-ին դատարանը հրապարակեց երկրից արտաքսման վճիռըՙ առանց պատճառաբանման, ինչպես գերմանական «Թագեսշպիգելին» ներկայացրել է Նշանյանը: Հունվարի 22-ին արտաքսումը կանխելու նպատակով, Նշանյանը երեքշաբթիՙ հունվարի 18-ին մեկնել է Ֆրանսիա: Գերմանական թերթին Նշանյանն ասել է, թե Փարիզից Հայաստան է տեղափոխվելու, Թուրքիայից փախչելուց հետո ՀՀ քաղաքացիություն են տրամադրել իրեն, հիմա էլ ապաստան են առաջարկում:

«Օտար երկրում նորից 0-ից սկսելը վախեցնում է», 65-ամյա Նշանյանի խոստովանությամբ է եզրափակում հոդվածը «Թագեսշպիգելը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

SOS. ՓՐԿԵՑԵՔ ՆՐԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին...

ԿարդալDetails

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական