Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԹԵՐՔ. Ի՞ՆՉ Է ԱՅՆ

21/01/2022
- 21 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մերօրյա Հայաստանի հանրապետության առօրյան դիտարկելիս երկակի տրամադրության առաջ են կանգնում: Մի կողմում Հ-1 հեռուստաընկերության գունագեղ լուրերն ու հաղորդումներն են, որոնք չգիտես ինչու որպես հանրային հեռարձակումներ են ներկայացվում քանզի նախարարների ու մեծամասնություն կազմող ԱԺ-ականների խոսքերն են սփռում, մյուս կողմում երկրի հարյուր հազարավոր բնակիչների գնահատականներն են իրենց ոչ վայել միջավայրի շուրջ: Որպեսզի վերջին մոտեցումը զուտ սիրողական չհամարվի, փորձեմ խոսել կոնկրետ օրինակով ու փոստով:

Սույն տարվա հունվարի 12-ին Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկեց… կաթ եւ կաթ պարունակող կաթնամթերքների վաճառքի ընթացքում արտադրանքը ցուցադրելու կարգի մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմած օրենքի նախագիծը: Պահանջը հետեւյալն էր. մինչեւ 200 քառակուսի մետր տարածքով առեւտրային կետերի ցուցադարակաշարերում հարկ է ընդգծված առանձնացնել զուտ կաթից ստացված կաթնամթերքները եւ այսպես կոչված կաթ պարունակող կաթնամթերքային արտադրանքը: Նշեմ, որ ՀՀ քաղաքացուս շրջապատում էլ քիչ չեն նրանք, որոնք տարակուսում են, թե ինչ է նշանակում կաթ պարունակող արտադրանք ասվածը, քանզի իրենց ողջ կյանքում համոզված են, որ կաթնամթերքը կաթի վերամշակումից ստացած կաթն ու մածունը, կաթնաշոռն ու պանիրը, մյուս արտադրատեսակներն են: Իրականում կյանքն ու արտադրական հարաբերությունները փոփոխվում են, ի հայտ են գալիս նոր հասկացություններ ու որակումներ, որոնցից մեկն էլ… ընդամենը վերջին տարիներին մեզանում օգտագործվող կաթ պարունակող մթերք ձեւակերպված արտահայտությունն է: Այն ընդամենը որոշակի որակի կաթի հետ նույնպես որոշակի բուսայուղերի խառնումն է արտադրանքի պահանջվող ու նաեւ ցանկալի չափաբաժինը ստանալու նպատակով: Թե՛ առողջապահական եւ թե՛ այլ առումներով որեւէ քողարկում կամ շրջանցում չի արձանագրվում, քանզի այդօրինակ արտադրանքն անվանվում է իր նոր իմաստով, այն է` տվյալ դեպքում կաթ պարունակող , քանզի կան նաեւ այլ տարատեսակներ հյութերի, մսամթերքների պարագայում: Տարօրինակ ու անսովոր վիճակ, կամ` փաստ:

Ինչո՞ւ ենք հայտնվել ոչ այնքան բարենպաստ այս վիճակում, որը կարելի է նաեւ վտանգավորության աստիճանի ներկայացնել, քանզի խոսքը լիարժեք առողջ սննդին ու սննդակարգին է առնչվում: Ողջ հարցն այն է, որ Հայաստանի հանրապետությունում իր 3 մլն բնակչության համար անհրաժեշտ առաջին անհրաժեշտության սննդահումք պարզապես չի արտադրվում, թեեւ հողա-ջրա-ջերմային պայմաններն առավել քան առկա են, գումարած` քարից հաց քամող հայտարաված աշխատունակ տարրը, հողագործից մինչեւ նախարար: Հատկապես վերջինները քննարկվող խնդրի պարագայում կանխատեսում էին, ասենք, 2015 թվականին ՀՀ-ում պահվող կովերի գլխաքանակը հասցնել 370 հազարի, կաթի համախառն արտադրությունըՙ 900 հազար տոննայի: Ավաղ, արդեն 2018 թվականի հունվարի 1-ին կովերի գլխաքանակը նվազեց ամբողջ 100 հազար գլխով, կաթի արտադրությունը հազիվ կազմեց 700 հազար տոննա, նախորդ տարիների համեմատ նվազելով 50 հազարական տոննայով: Տարօրինակորեն նման վիճակը որեւէ մեկին չանհանգստացրեց, քանզի անգամ այս պայմաններում ՀՀ-ում հայտնվեցին կաթ-կաթնամթերքի արտադրության նոր ընկերություններ, դրանց արտահանման ծրագրերով: Դե, ՀՀ իշխանություններին միայն արտահանում ասա, մնացյալը խնդիր չէ, արտոնությունների ցանկացած պայման կբավարարեն: Ոչինչ, որ անասնապահությունում կաթնատու ոլորտ գոյություն չունի, անասնապահների կենդանիները ոչ լիարժեք կերակրման հետեւանքով պահանջվող կաթնատվության անգամ նվազագույն ցուցանիշներ չեն ապահովում, ոլորտի գործունեությունը շահավետ չեն դիտարկում, որն էլ բերում է կաթի փոշու օգտագործման, որը նաեւ չոր կաթ է անվանվում: Կաթ-կաթնամթերքների պակաս չկա, իսկ անասնապահը դժգոհում է կաթի մթերման գնից, այն ջրի գնի հետ է համեմատում, աստիճանաբար լքում աշխատանքն ու աշխատատեղը: Ահա այսօրինակ մոտեցումների հետեւանքով ավելորդ համարվեց անգամ ՀՀ-ում գյուղատնտեսության նախարարության գոյությունը, որը հիմա սահմանափակ իրավասություններով իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Խնդրի մասամբ իսկ արմատական լուծումը գերխնդիր է համարվում: Ասենք, կովերի կաթնատվության հարցը, որը երկիր մոլորակի բազմաթիվ հատվածներում տարեկան հասնում է 8-10, անգամ 12-14 հազար լիտրի, ՀՀ-ում… հազիվ 2 հազար լիտրի: Տարօրինակորեն թե ցավալիորեն նման ցուցանիշը որեւէ մեկին չի մտահոգում, թեեւ շահառուները հազարավոր անասնապահներն են, այծի կաթի չափ կաթ տվող իրենց խոշոր եղջերավորներով: Լսած կամ տեսած չկաք, չէ՞, որ ասենք Հայաստանի պետական ագրարային համալսարան անունով բարձրագույն բուհական հաստատությունը, իր դոկտոր-պրոֆեսորական անձնակազմով, միջազգային կապերով որեւէ անգամ ու ձեւով բարձրաձայնի խնդիրը, լուծումներ գտնի ու առաջարկություններով հանդես գա: Նույնը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոլորտի կայացման ու զարգացման ծրագրերի պատասխանատուները, առաջատար մասնագետները: Խելացի անասնագոմերի գաղափար հռչակվեց, որից օգտվում են ֆինանսական միջոցներ ունեցող որոշ անհատներ, երբ հարյուր հազարավոր անասնապահներ ծրագրերին մասակցությունն անգամ երազներում չեն տեսնում:

Թե ինչի կհանգեցնի առեւտրակետերի ցուցադարակաշարերում բուն կաթից ու կաթ պարունակող կաթնամթերքներից պատրաստված արտադրանքների ընդգծված ու տեսանելի առանձնացումը, դժվար է գուշակել: Գնային տարբերությունից մինչեւ որակական ցուցանիշների խնդիրներն այդպես էլ անհասանելի կմնան հայաստանյան սպառողների համար, որոնց պարզապես պարտադրվում է օգտվել կաթ պարունակող արտադրանք հայտարարվող արտադրանքից, առանց խնդրի հիմնարար լուծման առաջարկի:

Սպասենք ու հուսանք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԻԿԱՐՈՒԹԻ՞ՒՆ, ԹԷ՞ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԵՐՔՈՒՄԻՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ ՄՕՏԵՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

SOS. ՓՐԿԵՑԵՔ ՆՐԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

SOS. ՓՐԿԵՑԵՔ ՆՐԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական