Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԷ

21/01/2022
- 21 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Վերջերս ԶԼՄ-ներով եւ իշխանական բոլոր լծակներով լուսաբանվում եւ մեր առանց այն էլ թմբիրի մեջ գտնվող հասարակությունում ներբեռնվում է հայ-թուրքական անխուսափելի մերձեցման, հաշտվելու անհրաժեշտության եւ նույնիսկ դարերից եկող բարեկամության եւ այլ համանման գաղափարներ: Պատվերով այդ համերգի տարատեսակ ու բազմագույն գրչակները քափ ու քրտինքի մեջ գրում ու «ապացուցում են», որ արդեն մի քանի հարյուրամյակ օտարներն են իրենց շահերից ելնելով թշնամացրել մեզ` երկու բարեկամ ժողովուրդներին ու հասունացել է ժամանակը հաշտվելու եւ երանելի ժամանակներին վերադառնալու համար:Իրենց` թուրքերի մեջ էլ երբեմն հայտնվում են «իրատես» մտավորականներ, որոնք «անկեղծորեն» ցավում են անցյալում տեղի ունեցած անցանկալի իրադարձությունների համար (այդպես են բնորոշում ցեղասպանություն եզրույթը) եւ հիմնախնդրի վերաբերյալ տարատեսակ հայտարարություններ անում: Դրանք էլ առիթ են դառնում, որ օր օրի նոր սկանդալ հասունանա այդ երկրում:Օրերս The Yerevan-post-ը ներկայացրեց մի քանի այդտեսակ հրապարակումներ, որտեղ թուրք որոշ քաղաքական գործիչներ, լրագրողներ, ինչպես նաեւ հրապարակախոսներ գտնում են, որ թուրքերը պիտի ներողություն խնդրեն եւ փոխհատուցում տան հայերին: Օրինակ է բերվում թուրք քաղաքական գործիչ, Մեջլիսի պատգամավոր Ուֆուկ Ուրասին , որ գտնում է, թե հարկավոր է ստեղծել իրավական եւ քաղաքական այնպիսի պայմաններ, որ Սփյուռքում բնակվող Թուրքիայի նախկին քաղաքացիներ (դա նորություն չէ, թուրքերը աշխարհասփյուռ հայությանն ու նրանց ժառանգներին իրենց սփյուռքն են համարում) հայերի ժառագները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք ու հանգիստ ապրեն այնտեղ: Որ հայ-թտւրքական հարաբերությունները պիտի մի օր անպայման կարգավորվեն, իսկ «Թուրքիայի սահմանադրությունն էլ պիտի հնարավորություն տա, որ փոխհատուցվեն հայերի նախկինում կրած բոլոր վնաuները»: Ուրասի ասելովՙ թուրքերը ոչ միայն պիտի ներողություն խնդրեն, այլեւ փոխհատուցումն էլ պետք է տան առանց որեւէ նախապայմանների:Հայտնի լրագրող, հրապարակախոս Օրհան Քեմալ Ջենգիզն էլ է գտնտւմ, որ Թուրքիան Հայոց Ցեղասպանության համար պետք է ներողություն խնդրի ու հայերին ֆինանսական փոխհատուցում տալու համար օրենսդրական ճանապարհներ ստեղծի: Միեւնույն ժամանակ նա շեշտել է, որ որեւէ դատարան Թուրքիային այսօր դատել չի կարող, քանի որ 1915թ. մեղավnրներից ոչ մեկն այլեւս կենդանի չէ: Նա առաջարկել է խնդրի լտւծման իր տարբերակը` «Թուրքիան կարող է ասել, որ 1915թ. դեպքերը մարդկության մեծ nղբերգnւթյnւններից է եւ մենք ընդտւնում ենք այն: Մենք դատապարտում ենք դրա կազմակերպիչ «Միություն եւ առաջադիմություն» կտւսակցությանը եւ այդ nղբերգական իրադարձություններին զnհ դարձած մեր հայ եղբայրներից եւ նրանց ժառանգներից ներողություն ենք խնդրում»: Լրագրող- հրապարակախոսը պնդում է նաեւ, որ Թուրքիան միայն ներտղություն խնդրելով չի կարող բավարարվել, եւ ֆինանսական փոխհատուցում տալու ճանապարհները նույնպես պիտի գտնվեն. «Ուստի առաջարկում եմ, հայերի կրած վնաuների հատուցման համար իրավական ճանապարհներ ստեղծել: Այդպիսով կլտւծվի փոխհատուցման թե՛ բարոյական, թե՛ ֆինանսական կողմը»,- նշել է Ջենգիզը:Հետաքրքրական է նաեւ այն իրողությունը, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացը ողջունում են ԱՄՆ-ը, Եվրոմիությունը եւ նույնիսկ ղազախական ներխուժման աղմուկը չմարսած Ռուսաստանը: Բոլորն էլ տարբեր մակարդակներով ու տարբեր շուրթերց ընդգծում են այդ քայլի շրջադարձային լինելու հանգամանքը եւ այնպիսի շեշտադրումներով, որ կարծես աշխարհիս ապագան հենց միայն դրանից է կախված:Ակամա հարց է առաջանում. ինչո՞ւ, ի՞նչ նպատակով եւ ո՞ւմ կողմից է սա արվում եւ ո՞ւմ է ձեռնտու այս ամենը: Հասկանում եմ, հավերժ թշնամի մնալն էլ մի բան չի, բայց որ արդեն ցեղասպանության զոհերի հիշատակի վրայով են փորձում անցնել, ինձ համար անհասկանալի ու անընկալելի է: Ականջդ կանչի Շահան Նաթալի. «Եվ, իսկապես, մարդասպանը միշտ էլ պատեհություն կարող է ունենալ հանցանքից ազատվելու, որովհետեւ ապրում է, իսկ ամենից անմեղ սպանվողն անգամ, հակառակ բոլոր վճիռներին, մեռավ գնաց»: Մարգարեական խոսքեր…Ակամա հիշեցի զորավար Անդրանիկին . «Դուք հաշտվեցաք թուրքերուն հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու, ես թուրքի հետ չեմ կրնար հաշտվիլ մինչեւ իմ մահը: Բայց ես ձեզ գուշակություն մը կուզեմ ընել եւ կուզեմ որ լսեք: Եթե այս հեղափոխական կոչված թուրքերը օր մը ձեզ չի կախեցին, ես մարդ չեմ: Օր պիտի գա, որ այս հեղափոխականներն ալ պիտի դառնան Սուլթան Համիտի պես գազան մը եւ բոլորիդ ալ պիտի հոշոտեն…»: Զորավարը ծնվել ու ապրել, սեփական մաշկի վրա էր զգացել թուրքի ով լինելը, ու թեեւ մարգարե չէր, սակայն կյանքը ցույց տվեց, որ միանգամայն իրավացի էր:Լավ, դրանք մեր մեծերն են: Բա մեծ մտածող ու համաշխարհային գրականության մեծ երախտավոր Էռնեստ Հեմինգուեյն ինչու էր ասում. «Եթե ուզում եք ինձ սպանել, պարզապես ինձ թուրք անվանեք: Եվ ես կմեռնեմ ամոթից»: Թուրքերն էլ լավ տեղյակ են այդ ամենին, սակայն քանի որ հրաշալի դիվանագետներ են, հարմար նկատելով պահը` փորձում են կրկնակի շահած դուրս գալ: Նախ, որ պարտված Հայաստանն իր անփորձ վարչախմբով ու սենսացիոն նորություններ բերելու մարմաջով պատրաստ է գնալ ցանկացած զիջումների, հետո էլ շահերի բախումների ու նոր աշխարհակարգ ձեւավորելու շեմին կանգնած մեր մոլորակի հզորներն օր առաջ ուզում են որեւէ կերպ լուծել մեր տարածաշրջանի անհանգստությունները, որպեսզի կարողանան ավելի մեծ խնդիրներին ուշադիր լինել: Հերն էլ անիծած, թե այդ ընթացքում քանի անմեղ երիտասարդներ կմատաղվեն, քանի ընտանիք չի կազմվի, քանիսը անտեր կմնա…Արդեն զավեշտի է վերածվել. Մի ձեռքով «հաշտություն» ենք բանակցում, մյուսով հերթական անմեղ զոհերին ենք հողին հանձնում: Ինձ շատ մոտ արյունակից հարազատներից մեկն էլ է մասնակցել ամսի 11-ի մարտերին, որը ամենալուրջ միջադեպն էր նախորդ տարվա մայիսի 12-ից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ տարածք: Ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել հայկական տրակտորի ուղղությամբ, որը մաքրում էր դիրքերի միջեւ գտնվող ճանապարհների ձյունը: Դրանից հետո հայկական ուժերն անմիջապես պատասխանել են, որի հետեւանքով ադրբեջանցի զինծառայող էր սպանվել: Ըստ հավաստի տեղեկություններիՙ հունվարի 11-ին Վարդենիսում պայթեցվել էր հակառակորդի չորս հենակետ եւ ռազմամթերքի պահեստ: Ադրբեջանական զինուժը տվել էր 18 զոհ, մենք` երեք: Ադրբեջանը կիրառել է ԱԹՍ-ներ, հրետանի, իսկ «բայրաքթարով» հայկական դիրքը խոցելուց հետո նույն ուղղությամբ նաեւ նռնականետերի մոտ 30 հարված է հասցրել, ինչը փաստում է, որ նրանք ռազմական բախումների հարցում լուրջ են տրամադրված:Այդ ռազմական գործողությունների մասնակից ազգականս մարտական ուղի անցած սպա է, պինդ ու զուսպ: Չի խոսում, չի պատմում, սակայն էս անգամ երկու օրով տուն էր եկել ու…մատաղ արեցինք: Մեր շնորհակալությունն հայտնեցինք Բարձրյալին, որ հրաշքով փրկել է նրան, որ տարիքն առած ծնողների, մինչեւ վերջին բջիջը նրան նվիրված կնոջ ու երկու դեռահաս երեխաների հենարանին պահպանել էր: Իսկապես` այդպես: Քանի որ անգամ իրավիճակին փոքր ինչ ծանոթ որեւէ մարդ այլ կերպ չի գնահատում տեղի ունեցած հրաշքը: Հասկանալի պատճառներով ավելին ասել կամ գրել չի կարելի, սակայն այս առիթով մի դիտարկում եմ ուզում կատարել: Երկար ժամանակ է մեզանում մի տխուր ավանդույթ է ձեւավորվել` մարդը պիտի զոհվի կամ առնվազն հաշմվի, որ նրա մասին խոսվի, գրվի: Իսկ եթե հրաշքով կենդանի է մնացել, դրա մասին քիչ թվով մարդիկ կիմանան: Որքան կարողացա ճշտել, նույնիսկ անուն-ազգանունն ասելը ցանկալի չէ: Ինչո՞ւ, նա մեղավո՞ր է, որ իր պարտականությունները փայլուն կատարել է, բայց չի զոհվել: Առանց այդ մարտական գործողությունների էլ նրանք ամեն օր հերոսանում են: Ձյան, ցրտի, աշխարհից կտրված կենցաղով ապրելն ու մարտնչելն արդեն հերոսությունը նրանց համար կենցաղ է, ուստի նաեւ ամենայն մեծարանքի ու խոնարհման արժանի: Մեր ամեն ինչից անտեղյակ, սեփական կամ վարձակալած ինքնաթիռով տաք երկրներ գնացող-եկող հասարակությունն էլ սկսել է «հոգնել ու ձանձրանալ», որ նրանք երբեմն իրենց թույլ են տալիս անձայն տրտնջալ:Ժամանակին միանգամայն իրավացիորեն ասվում էր, որ եթե Հայաստանը կորցնի Արցախը, ապա Ռուսաստանը կկորցնի Հայաստանը: Հայերը միակ ազգն են, որոնք կամավոր մտել են ՌԴ-ի կազմ: Հեռավոր 1721 թ-ին Արցախի Գանձասար տաճարում կայացած հայ իշխանների համաժողովում նշվել է, որ Պետրոս առաջինից դիմում կա, որով խնդրում էր հայերին ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն: Այդ ժամանակից ի վեր, անցած 300 տարիների ընթացքում Հայաստանը եւ հայ ժողովուրդը միշտ եղել է ամենահտւսալի հենակետը, Ռուսաստանին աջակցողը Այսրկովկասում: Հայաստանը ՌԴ-ին տվեց ականավոր շատ պետական գտրծիչներ, զինվորականներ, գիտնականներ: Միայն Լորիս-Մելիքովն արժե ամեն բան, իսկ Լազարեւը, մարշալ Բաղրամյանը, ծովակալ Իսակովը… Նրանք շատ են: Եվ նրանք բոլորը հայեր էին, որոնք հավատով ու ճշմարտությամբ ծառայեցին Ռուսաստանին: Սակայն այսօր Գանձասարն ու Շուշիի Ղազանչեցոց տաճարը պարզապես կարող են ռմբակոծվել կամ սրճարանի վերածվել թուրքերի կողմից: Այդտեսակ կառույցների թիվը հարյուրավոր է Արցախում: Իսկ ազերիները պարզապես հայտարարում են. «Մենք միշտ եղել ենք այստեղ, սա մեր հողն է, որ հայ եկվորները զավթել են այն. սա հայկական ճարտարապետություն չէ, այլ ալբանական: Հայերը էստեղ տեղափոխվել են ռուսների միջոցով»:Պատմաբանիս կարծիքով, այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի հետ, շատ նման է 1939-ի սեպտեմբերին Լեհաստանում տեղի ունեցածին: Նույն տարածքային հարցը, տւժերի նույն բացարձակ անհավասարությունը` ագրեսիայի մի կողմից, ոչ թե մեկ այլ 2 երկիր, միջազգային ահաբեկչական կազմակերպություններ: 3 հզտր տւժ ընդդեմ երեք միլիոնանոց Հայաստանի: Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, եւ «հավասարաչափության» հայտարարված քաղաքականությունը, ինձ թվում է, երկու միակցիչի վրա նստելու փորձ է: Իսկ խաղաղության բանակցությունները` հերթական անհաջող փորձ` մեր վաղեմի թշնամու անհագ ցանկություններին հագուրդ տալու հնարավորություն: Դա պետք է լավ ըմբռնի յուրաքանչյուր հայ, ռուս ազգային եւ իշխանական էլիտան, մեր մյուս հարեւանները, քանի որ Հայկական հարցը վաղուց արդեն միայն հայկական չէ…5-20.01.2022
 
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործի շրջանակում խուզարկվել է ԱՄՆ կոնգրեսականի տունն ու գրասենյակը. ամերիկյան մամուլ

Հաջորդ գրառումը

Ո՞նց կարելի էր զբաղվել այլընտրանքային ճանապարհների գովքով ու «արդարացնել» ադրբեջանական խախտումները. ՄԻՊ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ո՞նց կարելի էր զբաղվել այլընտրանքային ճանապարհների գովքով ու «արդարացնել» ադրբեջանական խախտումները. ՄԻՊ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական