Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԽՈՂՆ ԷԼ ԵՆ ԻՐԵՆՔ, ՊԱՅՏՈՂՆ ԷԼ

21/01/2022
- 21 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բավական կատակասեր էկոնոմիկայի նախարար ունենք։ Սեփական հայտարարություններից ու խոստումներից հետ կագնելու համար հարմար բացատրություն է գտել, թե կատակել է։ Երկրի տնտեսության պատասխանատուներից մեկը, որ տնտեսական աճի ուղիղ ցուցիչ խցանումներն է համարում, սրամտում է, թե կատակել էՙ ասելով, որ եթե երկնիշ տնտեսական աճ չլինի, հրաժարական կտա։ Կատակելո՞ւ համար են Քերոբյանին պորտֆել տվել, կարծում ՙ ոչ։ Վստահ եմ նաեւ, որ տրամաբանությունից դուրս համեմատություններ անելու համար էլ չեն նրան կարեւորագույն ոլորտ վստահել, որ խցանումն ու տնտեսական աճն իրար հետ կապի։ Ըստ իսՙ պորտֆելը նախարարին տալիս են, որ կառավարի ոլորտը, քաղաքականություն մշակի, ոչ թե որպեսզի կատակներ անի, մարդկանց սին ու սուտ հույսեր տա։

Իհարկե, այս ամբողջ պատմության մեջ Քերոբյանի մեղավորությունը չնչին է, չէ՞ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ամեն ինչի որոշողը։ «Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, եւ ես կորոշեմՙ յուրաքանչյուր նախարար ու կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի»,– ասում է ՀՀ վարչապետը։ Նրա ասածի ենթատեքստը նույնն է, ինչ տարիներ առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասածինը, թե «ինչքան ուզենք, այնքան կխփենք»։

Սոցիալական արդարության խոստումներով իշխանության եկածներն արդեն ոչ թե ակնարկներով, այլ ուղիղ տեքստով են հասկացնում, որ կանեն այն, ինչ կուզեն կամ ինչ հարմար կլինի այդ պահին։ Պետք լինիՙ Վահան Քերոբյանն անհեթեթ նոր հայտարարություններ կանի, պետք լինի արար աշխարհով մեկ պախարակել ու պաշտոնանկ անել, ապա աչքն անգամ չեն թարթի։

Սա իշխանության քաղցրությունը կարճ ժամանակում ճաշակելու ու դրանից չհրաժարվելու ցուցիչ է։ Ժողովրդի լեզվով ասածՙ «մեխն էլ իրենց ձեռքում, նալն էլ», ու որ պահին ինչ կամ ում պետք է լինի հա՛մ կմեխեն, հա՛մ կպայտեն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոռուպցիան «ծվարել» է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակ. Էդգար Ղազարյան

Հաջորդ գրառումը

«ՀՐԵԱԿԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ» ԿՍՏԱՆԱ «ՓՖԱՅԶԵՐԻ» ՂԵԿԱՎԱՐ ԲՈՒՐԼԱՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ՀՐԵԱԿԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ» ԿՍՏԱՆԱ «ՓՖԱՅԶԵՐԻ» ՂԵԿԱՎԱՐ ԲՈՒՐԼԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական