Երկուշաբթի, Օգոստոսի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

14/01/2022
- 14 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իր մահկանացուն կնքեց հայոց լեզվի վերջին մեծատաղանդ բանաստեղծըՙ Ռազմիկ Դավոյանը: Նա հայոց լեզվի իրոք վերջին բանաստեղծն էր, մեր գրական լեզուն նոր թարմությամբ ու նոր հմայքով փողփողաց, ծավալվեց ու շողաց իր բանաստեղծություններում, մեզ բոլորիս ծանոթ պարզ բառերը նոր գույներ ու երանգներ ստացան: Թվում էր, թե Վահան Տերյանից, Եղիշե Չարենցից, Պարույր Սեւակից հետո այլեւս անկարելի եւ անհնարին էր նորովի հնչեցնել հայոց լեզուն, հասնել նոր պատկերավորության, բանաստեղծական խոսքի այդքան տպավորիչ արտահայտչականության, այդքան քնարական հուզականության: Ռազմիկ Դավոյանը կարողացավ: Նա մեր նոր ժամանակների եզակի բանաստեղծն էր, որ իր բանաստեղծությամբ խորապես կապված էր հայ դասական պոեզիայի մեծ եւ հարուստ ավանդներին եւ միաժամանակ իր բանաստեղծական մտածողությամբ արդիական ու ժամանակակից էր, ավելի քան որեւէ այլ մեկը արդի հայ գրականության մեջ:

Ես Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններ գիտեմ իմ ուսանողության տարիներից: Եվ իր տասնյակ ու տասնյակ բանասեղծություններից անգիր գիտեմ:

Երբ «Գրական թերթում» լույս տեսան «Ռեքվիեմ»ի հայտնի հատվածները, այդ օրը «Գրական թերթ»ը բոլորիս ձեռքին էր, բանաստեղծական հայտնի տողերըՙ բոլորիս շուրթերին.

Չգիտեմ ե՜րբ, չեմ հիշում ո՜վ

Անցնում էր լուռ այս աշխարհով:

Ցավերն ամենՙ առած ուսին,

Գլխի վերեւՙ մեռած լուսին,

Ոտքերի տակՙ աշխարհը սին,

Չգտեմՙ ե՜րբ, չեմ հիշում ո՜վ,

Անցնում էր լուռ այս աշխարհով:

Աչքերից կախՙ սրսուռ երգեր,

Ուսերից կախՙ թմրած ձեռքեր,

Թույլ կողերին մեռնող մեղքեր,

Չգիտեմ երբ, չեմ հիշում ով

Հողածնունդ իր ցավերով

Մեխվեց երկրի ամեն անկյուն,

Խեղդեց բոլոր ցավերն անքուն,

Ցավ-դիակներ առած ուսին,

Գլխի վերեւ մեռած լուսին,

Ոտքերի մեջ աշխարհը սին,

Իր մեղապարտ կյանքի կեսին

Մեխվեց կյանքի կոկորդն ահով.-

Չգիտեմ ե՜րբ, չեմ հիշում ո՜վ…

Երբ «Հայրենիքի ձայն»ում կարդացի իր «Անտուն ուղեւորներ» բանաստեղծությունը, հիացմունքից շունչս կտրվեց. բանաստեղծությունը կատարյալ էր ամեն ինչովՙ գեղեցկությամբ, խոսքով, մարդասիրությամբ ու դրամատիկական խորքով, արվեստով, ներքին երաժշտականությամբ, հայերեն խոսքի մաքրագույն հոսումով:

Մի սրտամաշ կանչով օրորվելով

անվերջ,

Հետեւելով իրենց սարսափահար

ներուն,

Սեւ ցուլերի նման, մթին

գիշերվա մեջ,

Վագոնները փութով իրար

պոզահարում

Ու գնում են առաջ անիրական

ձայնով,

Ասես պիտի կորչեն անհայտ այս

աշխարհում:

Եթե Ռազմիկ Դավոյանը միայն այս մեկ բանաստեղծությունը գրած լիներ, դարձյալ կլիներ մեծ բանաստեղծ: Բայց այդպիսի բանաստեղծությունները իր գրքերում տասնյակ, տասնյակ ու տասնյակ են:

Եթե կատարյալ բանաստեղծությունը խոսքի վերին մոգությունն է, մարդկային գոյության առեղծվածի բանաստեղծական բանաձեւումը, ապա Ռազմիկ Դավոյանը հայ արդի բանաստեղծության այդ մոգն էր.

Գիշերվա մեջ կժերն իրար

Շշնջում են կավե խոսքեր,

Եվ կենդանի շշուկներից

Կավե շուրթերն են դալկանում,

Հողի խորունկ շերտերի մեջ

Զնգզնգում են ջրի հոսքեր,

Եվ կարոտը կծկըվելով,

Հեռու սարերն է բարձրանում:

Վե՛ր կաց, վե՛ր կաց, քնած մանուկ,

Կախարդանքից խոր գիշերի.

Տե՛ս, կավի ձայնն է թանձրանում,

Օղակների մեջ կժերի:

Եթե հայ պոեզիայում զատենք սիրային-քնարական լավագույն տասը բանաստեղծություն, ապա դրանցից մեկը, իհարկե, գրել է Ռազմիկ Դավոյանը: Եթե շատ ավելի խիստ ու դաժան լինենք եւ զատենք միայն հինգ բանաստեղծություն, ապա դրանցից մեկը, իհարկե, դարձյալ կլինի Ռազմիկ Դավոյանի գրածը: Իմ խոսքը «Հասմիկին» խորագրով աննման բանաստեղծության մասին է:

Երբ ուրիշ կլինեն օրերն արդեն,

Երբ ցնդած կլինեմ ցնորքի պես,

Բիբերիդ խոնավ ճանապարհով

Ես անակնկալ կմտնեմ ներս:

Մի օր իմ դարձի անհույս պահին

Կբացես դուռնՙ իմ հուշի դիմաց,

Կդողան մատները քո երկնային,

Կդողան սերերը մատներիդ մեջ,

Չկորցրած ու չգտնըված:

Իր հեռացումի առիթով այս տողերը գրելիս անպայման ուզում եմ հիշել իր գոնե մի քանի գիրքը, տալ, բարձրաձայնել այդ գրքերի անունները, որոնցից ամեն մեկը երեւույթ է եղել հայոց լեզվի բանաստեղծության մեջ. «Իմ աշխարհը»ՙ երիտասարդական, հանդուգն ու ինքնավստահ, «Ստվերների միջով»ՙ ինքնամոտեցման եւ ինքնավերլուծումի ափունքները քերող, «Ռեքվիեմ»ըՙ մեր ժողովրդի հոգեկան ինքնօրինակ պատկերըՙ նորովի տեսնված ու յուրովի կարդացված, «Մեղրահաց»ըՙ բանաստեղծական խոսքի կատարյալ երաժշտության օրինակ… Եվ դեռՙ «Տաք սալեր»ը, եւՙ դեռ «Պղնձե վարդ»ը, մյուս տասնյակ ժողովածուներն ու արձակ գրքերը:

Մարդն ավարտեց իր երկրային ուղին: Մահկանացուն անցավ, իր հետ այլեւս անվերադարձ անցավ շատ բան, որ պետք է հասկացվի, ներողամտորեն ընկալվի, մոռացության տրվի եւ մոռացվի: Եվ, իհարկե, կմոռացվի: Այս վերջին պահին մեծսիրտ եւ մեծահոգի, պարզապես քրիստոնյա լինենք. «Եւ ով է, որ մարդ իցէ եւ ոչ մեղիցէ»: Եվ հետո ասված էՙ «Ծանր չեն մեղանչում պոետները…»:

Մեզ մնաց իր հոյակապ պոեզիանՙ լեցուն ներքին ուժով եւ ուժականությամբ, հայոց լեզվի անեղծ երաժշտականությամբ, պայծառ, լուսավոր, խորապես մարդկային եւ վսեմական:

Ու թեեւ վերջին մեր խայտառակ ժամանակներում բանաստեղծի անաղարտ երգի ձայնը, թվում է, խլացավ-անտեսվեց գրական-մշակութային ասպարեզը պաշարած գավառական «մոդեռնիստ», իրականում չուառական պարոնայք պոպրիչշինների, հիվանդկախ ու անընկճելի, մոլեգին ու մոլագար գրամոլների եւ պարզապես գրական խուժանի բազմաձայն աղմուկի եւ կաղկանձների մեջ, միեւնույն է, իր բանաստեղծության մաքուր, հնչեղ, զիլ ու մշտապես երիտասարդ ձայնը-տողը-բառը տեւելու-հնչելու-ապրելու է այնքան, որքան տեւելու է հայոց լեզուն:

Հայոց լեզվի մեծատաղանդ բանաստեղծն է հեռանում դեպի անդարձություն:

Խոնարհվեցեք հայոց լեզվի բանաստեղծի եւ իր բանաստեղծության առաջ…

11 հունվարի, 2022

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուրցաձորի նախկին համայնքապետն անօրինական է համարում իր ազատումը․ News.am

Հաջորդ գրառումը

«ԱՐՈՐՈՎ ԻՆՁ ՀՈՂԻՑ ՀԱՆԵՑԻՆ, ԻՆՁ ՀՈՂՈՒՄ ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԹԱՂԵԼՈՒ…»

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

«ԱՐՈՐՈՎ ԻՆՁ ՀՈՂԻՑ ՀԱՆԵՑԻՆ, ԻՆՁ ՀՈՂՈՒՄ ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԹԱՂԵԼՈՒ...»

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ալիևը և Զելենսկին դատապարտել են SOCAR-ի նավթաբազայի և գազակոմպրեսորային կայանի ուղղությամբ վերջին հարվածները

11/08/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են ադրբեջանական գազն Ուկրաինա մատակարարող SOCAR-ի նավթաբազայի և...

ԿարդալDetails

Մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն, սպասվում է ՀՀ ԱԳ փոխնախարարի այցը Թեհրան․ Իրանի ԱԳՆ

11/08/2025

Եկեղեցու պաշտպանության համար շտապ այցով Հայաստան է ժամանել հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը

11/08/2025

Ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի. Իրանի խորհրդարանի փոխխոսնակ

10/08/2025

Թրամփն ու Էրդողանը Ռուսաստանին դուրս են մղել Հարավային Կովկասից. Deutsche Welle

10/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական