Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԼԱԴԻՄԻՐ ԹԱԹՈՍՈՎ

14/01/2022
- 14 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
(1926-2021)Սանկտ-Պետերբուրգում կյանքից հեռացավ թատրոնի եւ կինոյի սիրված դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Թաթոսովը : Ուռուցքային հիվանդությամբ տառապող 95-ամյա դերասանը հիվանդանոցում վարակվել է քովիդով, այդ երկու հիվանդությունների զուգորդումն էլ դեկտեմբերի 24-ի վաղ առավոտյան նրա մահվան պատճառն է դարձել:Վլադիմիր Թաթոսովը ծնվել է 1926 թ. մայիսի 10-ին, Մոսկվայում, հայ ծնողների ընտանիքում: Նրա հոր պապըՙ Ստեփան Տեր-Թադեւոսյանը, եղել է Բաքվի հայ եկեղեցու հոգեւոր հովիվը, իսկ պապըՙ նավթարդյունաբերող, որը ջարդերի ժամանակ զոհ է գնացել ադրբեջանցու գնդակին: Դերասանի հայրըՙ Միխայիլը, եղել է լրագրող եւ լենինգրադյան հրատարակչության գլխավոր խմբագիր, մայրըՙ Մելինեն, տնային տնտեսուհի:Հինգ տարեկան է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են Լենինգրադ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թաթոսովը սովորել է Սվերդլովսկի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցում, սակայն դպրոցի ղեկավարությունը, նկատելով պատանու դերասանական տաղանդը, ուղարկել է նրան Սվերդլովսկի թատերական ուսումնարանում ուսանելու. Թաթոսովն ավարտել է այն 1946-ին: Նա խաղացել է Լենինգրադի առաջատար բեմերում, ամբողջ կյանքում կապված է եղել թատրոնին, կինոյին եւ էստրադային: Թաթոսովի համար ճակատագրական եղավ ծանոթությունը ռեժիսոր Գեորգի Տովստոնոգովի հետ, որը երիտասարդ դերասանին հրավիրել է նախՙ Լենինգրադի Լենինյան կոմսոմոլի թատրոն, իսկ 1963-ինՙ Մեծ դրամատիկական թատրոն (ռուսերեն հապավումըՙ ԲԴՏ):Հենց ԲԴՏ-ում էլ Թաթոսովը փայլեց Գ. Տովստոնոգովի (Անճարակՙ «Հենրի IV», Դեֆոՙ «Ճշմարտությու՛նը: Ոչի՛նչ, բացի ճշմարտությունից»), ինչպես նաեւ Ռուբեն Աղամիրզյանի (Զուրիկոՙ «Ես, տատիկը, Իլիկոն եւ Իլարիոնը») եւ Էրվին Աքսերի ( Օ Քեյսիՙ «Արտուրո Ուիի կարիերան») բեմադրած ներկայացումներում: «Ընդհանրապես ես դերասանների այն դասակարգից եմ, որոնք փորձում են կատարել բեմադրիչի յուրաքանչյուր հանձնարարություն: Ընդունենքՙ ռեժիսորն ինձ հիմարություն է առաջարկում, բայց չէ՞ որ նա կարող է եւ սխալվել: Չէ՞ որ նա որոնում է: Պետք չէ նրան խանգարել», – ասել է Թաթոսովը: Եղել է Լենինգրադում Վլադիմիր Վիսոցկու եւ Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործական երեկոների նախաձեռնողը: 1971 թ. աշխատանքի է անցել «Լենֆիլմ» կինոստուդիայում, 1993 թվականից խաղացել Սանկտ-Պետերբուրգի Ն. Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոնում: Հանդես է եկել էստրադայում, որոշ ժամանակՙ Արկադի Ռայկինի հետ, որը կատակել է. «Վոլոդեչկա, դուք կարողանում եք Կոլյա Չերկասովին նմանակել, Մերկուրյեվին նմանակել, նաեւ ինձ, իսկ ձեզ նման կարո՞ղ եք»: ԲԴՏ-ի դերասանուհի Լյուդմիլա Մակարովայի հետ ներկայացրել է «Մարգարտիկ» հումորեսկըՙ ըստ Վ. Կատաեւի: Մի քանի անգամ մասնակցել է ամանորյա «Գոլուբոյ օգոնյոկներին»: 2005 թ. հրատարակել է «Իսկ ես թռչել եմ ուզում…» գիրքը: Ձայնագրվել է որպես երգերի կատարող, զբաղվել է նկարչությամբ, կերտել ժամանակակիցներիՙ Մարսել Մարսոյի, Եֆիմ Կոպելյանի, Սերգեյ Յուրսկու դիմանկարները: Թաթոսովը երկու անգամ ամուսնացել է միեւնույն կնոջՙ Լիդիայի հետ, որը եղել է նավաստու դուստր: Կնոջ մահվանից հետո դերասանն ապրել է միայնակՙ իր շան հետ:Թաթոսովը նաեւ հնչյունավորման եւ կրկնօրինակման մեծ վարպետ էր (Ա. Տարկովսկու «Սոլյարիս», Վ. Ակսյոնովի «Ինչպես դառնալ աստղ» եւ այլն): Իր իսկ մեկնաբանությամբՙ հնչյունավորել է ոչ թե դերակատարի շուրթերը, այլ աչքերը: 1970 թ. «Հայֆիլմում» նկարահանված «Լեգենդ Փարվանա լճի մասին» մուլտֆիլմում Թաթոսովը հնչյունավորել է թումանյանական պոեմըՙ Իոսիֆ Բրոդսկու թարգմանությամբ:80-ից ավել դերեր է խաղացել կինոյում, այդ թվումՙ «Մեծ ընտանիք» (Կաննի կինոփառատոնի մրցանակ «լավագույն դերասանական կազմի համար»), «Ինտերվենցիա», «Հուլիսի վեցը», «Ինժեներ Գարինի կործանումը», «Ծղոտե գլխարկ», «Ես քեզ երբեք չեմ մոռանա», «Արահետ դեպի երկինք», «Շերլոկ Հոլմսի եւ բժիշկ Վաթսոնի արկածները. Քսաներրդ դարը սկսվում է», «Գոբսեկ», երբեմն մարմնավորելով նաեւ իր ազգակիցներին: Վերջին կինոդերը խաղացել է 2018 թ.ՙ «Սոլո» կարճամետրաժ ֆիլմում:Թաթոսովը կապված է եղել իր արմատներին, նկարահանվել է «Հայֆիլմում» («Տասներկու ուղեկիցներ», «Մսյո Ժակը եւ ուրիշները», «Արահետ դեպի երկինք»): Այսօրվա հայ հանդիսատեսին նա հատկապես ճանաչելի է «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում խաղացած Խաչյանի կատակերգական դերով: Առաջին անգամ Հայաստանում եղել է 34 տարեկանում, վերջին անգամՙ 2013-ինՙ «Հայաստանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում, երբ 86-ն անց էր: 44-օրյա պատերազմի ընթացքում Վրեժ Հարությունյանին տված իր հարցազրույցում Թաթոսովն ասել է, որ եթե երիտասարդ լիներ, կգնար Հայաստանՙ լինելու իրենց հողը պաշտպանող հայորդիների կողքին:Բարեկազմ, թխահեր դերասանը աչքի է ընկել կենդանի խաղով եւ վառ միմիկայով, հմայել իր ճանաչելի տեմբրով: Թաթոսովը հայտնի էր ոչ միայն որպես բազմակողմանի, մշտապես պահանջված դերասան, այլեւ իբրեւ պատմող, սրամիտ զրուցակից եւ նմանակող: Մի առիթով նա ասել է. «Ինձ չեմ կարող անվանել երջանիկ մարդ, բայց բախտն իմ հանդեպ բարեհաճ է եղել: Իսկ երջանիկ ինձ կանայք են դարձրել»:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոստիկանությունը հաստատեց. Ռազմիկ Պետրոսյանի նշանակումը եղել է ապօրինի

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՏԱՐԻ, ՆՈՐ ԱՐԳԵԼՔՆԵՐ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՏԱՐԻ, ՆՈՐ ԱՐԳԵԼՔՆԵՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական