Երկուշաբթի, Օգոստոսի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2022-Ը` ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՈՎԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ

14/01/2022
- 14 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տոնական սեղանների շուրջ ու այլեւայլ միջավայրերում ու պայմաններում հնչեցված բարեմաղթանքներն ավարտվեցին եւ այժմ հայտնվում, առերեսվում ենք կոնկրետ իրականության հետ. թող լինի-ներն` արդեն անցյալում են մնացել, եկել է գործելու ժամանակը:

Փոքր-ինչ մտորելու արդյունքում նկատում ու արձանագրում ենք, որ գործել ասվածի պարագայում, որի հոմանիշներն են աշխատել, բանել, զբաղվել, կատարել հասկացությունները, մեզանում ինչ-որ բան անելու պահանջ ու տեղ չկա, կամ` պարզապես չկա, քանզի հայտնի չէ հաջորդ քայլի տեսլականը: Ասենք, արգելք էր դրվել թուրքական արտադրության որոշ գյուղատնտեսական մթերքների Հայաստան ներկրման վրա: Հանրության կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության հիշյալ որոշումն ընդունվել էր ամանորից ամիսներ առաջ, այնպես որ լիարժեք ժամանակաշրջան կար անբարյացակամ հարեւանից չբերված ասենք վարունգն ու լոլիկը տեղում արտադրվածով փոխարինելու ուղղությամբ: Ավաղ, լուծում համարվեց դրանց սահմանափակ քանակների հետեւանքով գների բարձրացումը: Մի քանի շաբաթ առաջ 600-ական դրամով վաճառվող նշված բանջարեղենները դեկտեմբերի վերջին օրերին դարձան 1500-ական դրամներ: Եվ սա այն պայմաններում, երբ բերքն աճեցվում է տնամերձերում տեղադրված ջերմոցներում, որտեղ ըստ այն աճեցնողների, քառակուսի մետրից, ինչ-որ առումով ուրախացնող, ինչ-որ դեպքում անհավանականՙ մինչեւ 50 կգ բերք է ստացվում: Պարզից էլ պարզ է, որ այսօրինակ պահվածքն անհետեւանք չի մնում, այն գնաճի շղթայական երեւույթի է հանգեցնում, սկսած տաքսիստների ու վարսավիրների, կաբելային հեռարձակողների ու էլեկտրական սարքավորումներ նորոգողների կողմից իրենց ծառայությունների հերթական արժեւորումը: Այս առումով արտառոց եմ համարում դեղերի շուկայում արձանագրվողը, որից մեկ օրինակ նշեմ, դեղի անունը չտալով, որը կարող է գնաճի գայթակղություն առաջացնել. նույն դեղը, նույն ծավալով բնակությանս վայրի շենքերից մեկի առաջին հարկում գործող դեղատանը վաճառվում էր 1780 դրամով, մի քանի տասնյակ մետր անդին գտնվող սուպերմարկետում գործող դեղատանը… 2150 դրամով:

Օրեր առաջ Ավստրիայից ժամանող կար, ում խնդրեցի սուպերմարկետների գովազդային թերթիկներ բերել: Ներկայացվող լուսանկարից երեւում է, որ արդեն նշված լոլիկն ու վարունգը պահանջարկի ավելանալու պարագայում որոշ գնանկում է ապրում, շահույթը ստացվում է ծավալների մեծացման արդյունքում, քանզի այլ մոտեցումը բումերանգի անցանկալի հետեւանքի է հանգեցնում: Անգամ այս դեպքում 40-50 տոկոս կազմող հարկերը բյուջեի ծախսերի տեսքով վերադարձվում են հարկատուներին, երբ մեզանում հարկերը 22-23 տոկոս են: Ահա այսպիսի բաներ:

Դե եկ ու այսօրինակ պայմաններում հային ու իր երկրին վայել այլ արժեքներից խոսիր, որը մեր հանրության որոշակի հատվածի տարակուսանքն ու զայրույթն է առաջացնում: Ասենք, մեր ընդերքի հարստության օգտագործումը, հենց թեկուզ Ամուլսարի շահագործումը: Արդեն իսկ ուրվագծվում է, որ ոսկու այս եկամտաբեր երակը խոստացվել է արտերկրի ինչ-որ կորպորացիայի, առանց հաշվի առնելու մեր ոչ միայն այսօրվա, այլեւ գալիք սերունդների ակնկալիքները: Հարցն այն է, որ ՀՀ ներկայիս քաղաքացիները մի տեսակ համակերպվել են իրենց ու իրենց պետության այսօրվա աղքատիկ, անճար ու անօգնական վիճակի հետ, երբ 1 բնակչի հաշվով տարեկան 4 հազար դոլար համախառն ներքին արդյունքը ամոթալի ու անպատվաբեր չի համարվում, երեք բնակչից մեկի աղքատ դասակարգումը ըմբռնումով է ընդունվում, ՀՀ անվտանգության թիվ 2 բաղադրիչը` պարենային ապահովությունը հիմնավորապես սասանված է, որն իշխանությունները եւ հատկապես ՀՀ կառավարությունը պարզապես չտեսնելու են տալիս: Ոչ մի նշան չկա, թե երբ ենք մեր բարեբեր հողերում աճեցված ցորենի հացն ուտելու, երբ ենք մեր անասնագլխաքանակների կաթն ու միսը վայելելու, մեղրը ամենօրյա նախաճաշին ունենալու, նաեւ` խորովածով ուրախանալու ու լիանալու, չմոռանալով հայրենական հագուստ կրելը, կենցաղային տեխնիկայից օգտվելը, բնակարանի կահավորումն ու լոգարանի պարագաները: Մեզանից յուրաքանչյուրը կարող է տասնյակ փաստեր նշել, երբ մեր հարազատ-բարեկամները, ընկեր-հարեւանները հայրենիքը լքել են կենցաղին այս առաջնահերթությունը չունենալու եւ առաջիկայում էլ չնշմարելու հետեւանքով, որն ամենուր ձեռքի հետ ստեղծվող արդյունք են, մեզանում` անհեթեթ արդարացումների դրսեւորումներ: Ձեռքի հետ ենք ասում, քանզի հիմնավորումները ձեռքի տակ են, ամենուր: Արդեն նշեցինք Ամուլսարից ոսկու ստացումը արտերկրի ինչ-որ կորպորացիայի հանձնելու մասին, ինչ է թե այսօր մեր գործարար հատվածը ներդրումների համար բավարար միջոցներ չունի: Ունի, պարոնայք կառավարիչներ, որի ապացույցն է բանկերում ավանդների կայուն աճը, տարեկան 4-5 տոկոսով, որը ներդրումային միջավայրի անորոշության պատճառով պարբերաբար կուտակվում է մինչեւ 9 մլրդ դոլարի հասնող ավանդների վրա: Իսկ թե ինչու են արտերկրների փողերը Հայաստան գալիս, դա հարց է, որը թերեւս պարզվի ընթացքում:

Մեզանում հարցերի հարց է, թե ինչու է նպատակահարմար համարվում պետական ֆինանսների ստեղծումը վարչարարության շնորհիվ, երբ ողջ աշխարհում այն իրականացվում է գործարար միջավայրի կայացումով ու զարգացումով: Նոր աշխատատեղեր են հռչակվում ստվերից դուրս բերված աշխատատեղերը, երբ պարզից էլ պարզ է, որ բացի շինարարությունից ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, մեզանում այլ ոլորտներում ու ասպարեզներում շարժ չկա, տնտեսական ակտիվության մասին էկոնոմիկայի նախարարության հաղորդումներն ուղղակի պարզամիտ ցանկությունների ոլորտից են: Սույն կառույցում գործերն այնքան են խճողված, որ դրանց անդրադարձել է ՀՀ հաշվեքննիչ պալատը: Դեկտեմբերի 26-ին պալատի ուսումնասիրությունները քննարկվում էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու տնտեսական հանձնաժողովների համատեղ նիստում, որի հեռուստատեսային հեռարձակումը պարզապես զավեշտալի էր: ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսում էր պալատի բացահայտած 133 մլն դրամի խախտումներից, որին ի պատասխան նախարարի տեղակալ Տ. Գաբրիելյանն ասաց, որ ինքը պատասխանատու է… գյուղոլորտի համար: Այս առումով հարցը, թե ինչքանով էր արդարացված ՀՀ գյուղատնտեսության նախարարության լուծարումը, պատասխանը հետեւյալն էր. թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: Նման առիթով է թերեւս ժողովրդական խոսքում ասվում` մեջ ուտող, կողքանց ման եկող: Եթե ասենք հարցնենք, թե ե՞րբ է նախարարությունը ջանքերն ուղղելու մսատեսակների տեղական արտադրության կազմակերպմամբ կրճատելու խոր սառեցված մսատեսակների տասնյակ հազարավոր տոննաների ներմուծումը, պատասխանը թերեւս հետեւյալը կլինի. ես խաղողով եմ զբաղվում… Պարզվեց նաեւ, որ նախարարությունում վերլուծաբան կադրերի խնդիր կա, որը ներկա աշխատավարձերով հնարավոր չէ լուծել: Այստեղ էլ ասենք` հասկացողին կես քյուֆթան էլ հերիք է:

Ահա այսօրինակ վիճակում հայտնվեցինք 2022 տարում, ուր 2-ների շարանը ՀՀ տնտեսության համար պատասխանատուների գնահատականն է: Առաջին 5 նիշի հայտնվելուն ամբողջ երեք տարի կա: Ծանոթացեք, թե ինչ է հաղորդվում հեռուստաեթերով: Այգեշատ համայնքի ղեկավարն ի լուր հանրության հայտարարում է, որ գյուղի երբեմնի 200 հեկտար ցորենի դաշտերի տեղում բարձրարժեք խաղողի այգիներ են հիմնվել: Ոսկեվազ համայնքի ղեկավարն իր հերթին նշել էր, որ գյուղի երբեմնի 200 հեկտար խաղողի այգիների տեղում հիմա ելակ են աճեցնում: Դե եկ ու բան հասկացիր այս վիճակից, որը կոչված են իրագործել ՀՀ տնտեսության կայացման պատասխանատուները: Պարզ է որ միջոցներ կան, դրանք բացահայտելու համար աշխատել է պետք, որը մեզանում փոխարինվում է մերն ուրիշ է կարգախոսով: Միայն մարդկանց սննդակարգին առաջնահերթ անհրաժեշտ ասենք ցորենի ու թռչնամսի համաշխարհային արտադրությունը 2000-2018 թվականներին համապատասխանաբար կազմել են 585-734 մլն տոննա, թռչնամսինը` 68-127 մլն տոննա, որոնք մենք ներմուծում ենք, այլոց տնտեսությունները հարստացնում:

Ահա այսպիսի Հայաստան, որի հանդեպ պատասխանատվության զգացումի նորովի մոտեցում է պահանջվում: Հուսանք, որ տարեվերջին այն կնշմարվի, ՀՀ քաղաքացիներիս այսօրինակ մտորումներն էլ անցյալում կմնան:

Առաջն Աստված:

11.01.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՂԱԶԱԽԱԿԱՆ ԹՆՋՈՒԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ալիևը և Զելենսկին դատապարտել են SOCAR-ի նավթաբազայի և գազակոմպրեսորային կայանի ուղղությամբ վերջին հարվածները

11/08/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են ադրբեջանական գազն Ուկրաինա մատակարարող SOCAR-ի նավթաբազայի և...

ԿարդալDetails

Մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն, սպասվում է ՀՀ ԱԳ փոխնախարարի այցը Թեհրան․ Իրանի ԱԳՆ

11/08/2025

Եկեղեցու պաշտպանության համար շտապ այցով Հայաստան է ժամանել հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը

11/08/2025

Ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի. Իրանի խորհրդարանի փոխխոսնակ

10/08/2025

Թրամփն ու Էրդողանը Ռուսաստանին դուրս են մղել Հարավային Կովկասից. Deutsche Welle

10/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական