Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՅՔԼ ՍԹՈՈՒՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՏՈՐԸ

14/01/2022
- 14 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցյալ տարեվերջին լույս տեսավ իսրայելցի երախտաշատ հայագետ Մայքլ Սթոունի հերթականՙ «Հայոց պարականոնները Ադամից մինչեւ Դանիել» աշխատությունը: Այն վեցերորդ հատորն է հայերենից անգլերեն թարգմանությունների շարքի, որը Սթոունը սկսել է տակավին 1982 թվականինՙ «Հայոց պարականոնները պատրիարքների եւ մարգարեների վերաբերյալ» հրատարակությամբ: Նոր հատորում Սթոունը քննության է ենթարկել դրախտի եւ դժոխքի, հրեշտակների եւ դեւերի, ինչպես նաեւ եբրայերեն Աստվածաշնչի եւ պարականոն աստվածաշնչյան կերպարների հետ կապված հայերեն տեքստերը: Բնագրերը, ներածությունները, թարգմանությունները, ծանոթագրությունները եւ քննադատական ապարատն այս ժողովածուն դարձնում են առանցքային սկզբնաղբյուր պարականոն եւ կեղծ էպիգրաֆիկական գրականության ուսանողների եւ հետազոտողների համար:

Բանասեր, բանաստեղծ Մայքլ Է. Սթոունը (ծնված 1938 թվականին) 1966-2007 թվականներին դասավանդել է Երուսաղեմի Եբրայական համալսարանում, որտեղ եղել է կրոնագիտության եւ հայագիտության պրոֆեսոր: Ավելի քան 40 գրքի եւ 400-ից ավելի հոդվածների հեղինակ է, որոնց մեծ մասըՙ հայկական թեմաներով: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի եւ Եբրայական միության քոլեջի պատվավոր դոկտոր է: Արժանացել է Իսրայելի գլխավորՙ ազգային Լանդաուի անվան մրցանակինՙ հումանիտար գիտությունների ոլորտում ներդրման համար: Այժմ թոշակի է անցել, սակայն աշխուժորեն շարունակում է հետազոտական եւ գրական գործունեությունը:

Հայերեն թարգմանությամբ Երեւանում լույս են տեսել Մայքլ Սթոունի «Հայկական հնագրութեան ալբոմ» (2002, հեղինակակից) եւ «Պարականոն բնագրեր եւ ավանդություններ» (2014) աշխատությունները: 2019-ին «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել Սթոունի «Հայաստանյան պատկերներ» բանաստեղծությունների ժողովածուն (անգլերեն):

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԿՏԱՎԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 1.14 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ

Հաջորդ գրառումը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՆՎԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՆՎԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական