Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՍԿԱ ՔԱՅԼԵՐՈՎ ԴԵՊԻ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ

14/01/2022
- 14 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունվարի 11-ին ադրբեջանական զինուժը Հայաստանի արեւելյան սահմանում կրկին խախտել էր հրադադարը եւ կիրառել անգամ անօդաչու թռչող սարքեր, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ: Ճիշտ է, հայկական կողմն արժանի պատասխան է տվել ու զգալի վնաս պատճառել հակառակորդին, սակայն փաստն այն է, որ այդ միջադեպին հաջորդած ասուլիսին Ալիեւը կրկին սպառնալիքներ է տեղացել հայկական կողմի ուղղությամբ, անամոթաբար խոսել «ադրբեջանական Զանգեզուրից ու Էրիվանից» , հոխորտացել, որ Մինսկի խումբն այլեւս անելիք չունի ղարաբաղյան հարցում, քանի որ այդպիսի հարց այլեւս չկա: Եւ սպառնացել Հայաստանին, թե քանի որ նա ուշացնում է խաղաղության պայմանագիրն ու տարածքային ամբողջականությանՙ ներկա վիճակով փոխադարձ ճանաչումը, ուրեմն Հայաստանի համար հետո ավելի վատ կլինի:

Նախորդել էին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները, ՀԱՊԿ խորհրդում նախագահող Հայաստանի վարչապետի ակտիվ մասնակցությամբ ՀԱՊԿ զինուժը մտել էր Ղազախստան, ավելինՙ Փաշինյանը նաեւ մի քանի տասնյակ հայ զինվորական էր ուղարկել Ղազախստանՙ ՀԱՊԿ խաղաղարարների կազմում:

Ղազախստանի նախագահ Տոկաեւը, որ ՀԱՊԿ-ից օգնություն էր խնդրելՙարտերկիրց իբր Ղազախստան անցած ահաբեկիչների դեմ պայքարելու համար, ի վերջո նշել է, որ Ղազախստանում իրավիճակի կայունությունը վերականգնելու երաշխավորը դարձավ ՀԱՊԿ-ն:

Բայց Հայաստանի համար խնդիրը եւ դրա լուծմանը մեր մասնակցությունն ունի ոչ միանշանակ մի քանի երես: Մենք, որ ակնկալիքներ ունենք Եվրոպայի անվտանգության երաշխավոր ԵԱՀԿ-ից (դիցուքՙ Մինսկի խմբից), դրանից հետո ստիպված ենք արդարանալ եվրոպական կառույցների առաջ, թե ինչ արգումենտներով է հիմնավորված մեր կողմից խաղաղարարներ ուղարկելը Ղազախստան, մանավանդՙ ԵՄ-ն (նաեւՙ ԱՄՆ-ը) չեն թաքցնում իրենց դժգոհությունը ՀԱՊԿ խաղաղապահ զորքի մուտքից Ղազախստան , համարելով դա այլ երկրի ներքին գործերին միջամտություն, թեկուզ որ դրա համար Տոկաեւն է դիմել: Սակայն այն շտապողականությունը, որով ՀԱՊԿ անդամ ռուսական զինուժը հայտնվեց Ալմաթիում, այլ ենթադրությունների տեղիք էլ է տալիս, ու չգիտենք, թե ինչպես են մտածել այդ առումով Հայաստանում որոշում կայացնողները:

Իհարկե, Ղազախստանում կատարվածը պարզ սխեմայով, թե իբրՙ գունավոր հեղափոխություն, ահաբեկիչներ եւ նման այլ բնորոշումներ, բացատրելը ճիշտ չէ եւ նախատեսված է միայն այն լայն զանգվածների համար, որոնք սովորաբար ըմբռնում են միայն պարզունակ բացատրությունները: Իրականում Ղազախստանում տեղի ունեցողը ավելի խորքային եւ համաշխարհային մակարդակով տնտեսական գործընթացների արտացոլանքն է, այստեղ բախվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, մասամբ Մեծ Բրիտանիան ու այլ մեծ խաղացողներՙ տնտեսական ազդեցությունների բաժանման հերթական սրացումով, որը կարող էր հրահրել նաեւ իր ազդեցությունն աստիճանաբար կորցնող եւ Ղազախստանի կապիտալի յոթանասունհինգ տոկոսն իրենով արած միջազգային կորպորացիաներում փայ ունեցող Նազարբաեւի կլանը, այդ կորպորացիաների տեր երկրների հետ մեկտեղ: Իսկ երեսուն տոկոս աղքատությամբ երկրի սոցիալապես անապահով շերտերը, որոնց համար հեղուկ գազի կրկնակի թանկացումը (այն գազի, որին տիրապետում է նազարբաեւյան կլանը) իրոք ապրելու խնդիր է, այդ հրահրումներից դուրս կարող էր արդարացիորեն միանալ ապստամբությանը, առանց հասկանալու, թե ում է սատարում: Եւ այս խմորը դեռ երկար ջուր կվերցնի, քանի որ այն վերածվել է քաղաքացիական պատերազմի փաստորեն, անկախ ՀԱՊԿ խաղաղարարներիՙ այդ երկրից դուրս բերել-չբերելուց: Ռուսաստանը ՀԱՊԿ-ի անվան տակ փորձում է սահմանափակել համարյա իր չափ Չինաստանին գազ մատակարարող ղազախական եւ տաջիկական միասնական ախորժակը, իսկ Տոկաեւը փորձում է դուրս մղել Նազարբաեւի կլանինՙ չնայած նրան է պարտական իր իշխանության գալը:

Դե իսկ մենք ուղղակի ընկել ենք ոտքի տակ, էլի տարերային ու անհաշվարկ որոշմամբՙ վնասելով մեր եվրոպական ակնկալիքները: Եւ միգուցե, իրոք, Ադրբեջանը, աշխարհի ու մեր տարածաշրջանի տնտեսական լծակների փայատեր Թուրքիայի շահերին համերաշխՙ մեր սահմանին բզբզել է այս սուբյեկտիվ պատճառից ելնելով, բան հասկացնելով Հայաստանին, ինչպես վաղուց կարծրատիպի մեջ գտնվող մեր շատ վերլուծաբաններ են պնդում: Բայց ընդհանուր առմամբ աշխարհն , այո, գնում է տնտեսական նոր բաժանման ու նոր աշխարհակարգի հաստատման ճանապարհով, իսկ մենք, որպես մի փետուր այդ ալեկոծ ծովում, մեր տեղը չենք գտնում ու հաճախ ենք տուժում կամ կառչում փրփուրներից:

Հայաստանի ԱԳՆ-ն իհարկե դատապարտել է ադրբեջանական զինուժի կողմից հրետանու եւ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հրադադարի կոպիտ խախտումը, կրկին խոսել հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային հետքաշման անհրաժեշտությունից, Սոչիի ու Բրյուսելի համաձայնություններիՙ Բաքվի չկատարումից:

Մինսկի խումբը դեռեւս ոչ մի գործնական քայլ չի արել, մերոնք ՀԱՊԿ կազմում խաղաղարարներ են ուղարկելՂազախստան, ռուսներն առանց խաղաղարարի մանդատի կանգնած են Արցախում եւ անգամ մեր սահմաններին, Ալիեւը խոսում է Մինսկի խմբի վերագործարկման անթույլատրելիությունից ու Ղազախստանում տեղի ունեցածից հետո Հայաստանի սահմանին խախտում հրադադարը (ասում ենՙ Նազարբաեւը Բաքվում է). շղթա, որի օղակները հերթով ճիշտ հագցնելու անհրաժեշտություն եւ ըստ դրա հետագա քայլերը ոսկերչական ճշգրտությամբ կառուցելու կարիքը կա:

Իսկ մեր վերլուծաբանների ու քաղաքականների մեծ մասը պարզ սխեմա են գծում, իրենց քաղաքական նկարագրին համապատասխան, ու Ղազախստանում կատարվածին մեր մասնակցության հայելային արտացոլանք սոսկ դիտարկում են ադրբեջանական կողմի հրադադարի խախտումը:

ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը, ինչպես եւ բոլոր դիպվածներով, այս անգամ էլ Հայաստանին եւ Ադրբեջանին հավասարապես կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից եւ բովանդակային երկխոսություն սկսել: Մերոնք, սահմանային միջադեպի զոհերի համար ցավելովՙ այն տեղափոխում են իրենց հարմար քաղաքական տիրույթ: Մնացածն անվրդով Նոր տարվա սեղանին չկերված խոզի բդի մնացորդն է քչփորում, համայնքի ղեկավար ընտրելը դարձնում հայոց հարց, անգամ Փարաքարում նոր ընտրություն պահանջում, ԱԺ հանձնաժողովների ախմախ ելույթներն ուղիղ միացմամբ թափում հասարակ մարդկանց գլխին, ու այսպես շարունակ:

Ոչ մի բան ըստ էության ոչ մեկի չի ցնցում, անգամ գերիներին են մոռացել, իսկ նոր զոհերի մասին արդեն խոսում են ամեն օր զոհ ունենալուն սովորած: Ու, ծուլորեն հոսում է հայկական ժամանակըՙ աշխարհացունց ճառերով ու ոչնչահեն բովանդակությամբ միաժամանակ: Չեն երեւում այն ուժն ու այն շերտերը, որոնց մտահորիզոնն ու գործնականությունը հնարավոր կդարձնեն փոխել կորստաբեր ժամանակի ընթացքը մեզ համար:

Վերջին ղազախական դեպքերին մեր մասնակցության կերպն ու բացվածքը ցույց տվեցին Հայաստանի բոլորՙ նախկին ու ներկա իշխանությունների որակը, ավելի շուտՙ անորակությունը: Այս օրը գալու էրՙ քսան տարի առաջ, տասն տարի առաջ կամ հիմա, երբ աշխարհի բիզնեսն ու տնտեսությունները կերտողները նոր աշխարհակարգ կերտելիս բախվելու էին, իսկ փոքրիկ պետությունը, որն ընկած է աշխարհի ոտքի տակ, ոչ թե պիտի ամեն անգամ սպասեր մի բան մուրալով գոյատեւելուն (տվյալ դեպքումՙ ՀԱՊԿ-ում պարտադրված մասնակցությամբ նույն ՀԱՊԿ-ից ապագայում ինչ-որ բան ակնկալելուն), այլ այնպես ամրացներ իր կառավարման կարգն ու օրենսդրությունը, որ ուզած ղեկավար, երբ պարտադրանք, պարտադարնք էլ չէՙ անվիճարկելի հրամաններ լինեին դրսից այս ու այն որոշումը ստիպողաբար ընդունելու, հարկադրված չլիներ դա անելՙ առանց պաշտպանիչ համակարգերին դիմելու ու խուճապից դրդված, հիմքերից կաղացող եւ միայնակ որոշումներ չկայացներ: Նույնիսկ Տաջիկստանն այնպիսի համակարգ ունի, որ ՀԱՊԿ զորք մտցնելու որոշումը պետք է խորհրդարանը հաստատի, իսկ մենք ամեն ինչ այնպես ենք կառուցել, անցյալում եւ հիմա, որ գոնե արարողակարգային արժանապատվություն չենք թողել մեզ համար օրենսդրությամբՙ այդ կարգի որոշումներին համակարգային այո ու ոչ ասելու:

Ղազախստանի դեպքերը պարզաջրեցին մեր անպաշտպանությունը, ու խոսքը ոչ թե ռազմական , այլ համակարգային անպաշտպանության մասին է:

Մինչդեռ նաեւ օրենքների անկատարաության կամ հատուկ այդ կերպ սարքվածության պատճառով ամեն անգամ, երկար տարիներ, դրսից կառավարողները հաջողությամբ մեր երկրում ներքին խնդիրներ ու անկայունություն են ստեղծել, ստիպել կենտրոանալ դրանց վրաՙ մեզ թույլ չտալով մեր ինքնապաշտպանական համակարգերը կազմակերպել ու գործի դնել Մարտի 1-ից սկսած, սարքած հեղափոխությամբ վերջացրած:

Հիմա նույն տրամաբանությամբ Հայաստանն ընկել է ոտքի տակՙ էլի իր ներքին զսպանակը թուլացնելով եւ արտաքին ազդեցությունների դուռ բանալով:

Ու մերոնք հաճույքով տրվում են այդ խառնակչություններին: Այ հիմա, փոխանակ սթափ վերլուծենք իրավիճակն ու մտածենք հետագա քայլերի ամենանվազ վնասով հերթականությունը, էլի խոսում են էն մասին, թե այս կամ իրավիճակում իիիիի՜նչ իմաստուն է պահել իրենց շեֆն անցյալում, կամ զբաղվում են իրենց շեֆերի այս կամ այն բարեմասնությունները գովերգելով, իսկ տասնամյակներով օրենսդրորեն այսպիսի դեպքերի համար օրենդրական-համակարգային ելք նախապատրաստելու մասին խոսելն օգտաշահ չէ տեղական շեֆերին, որոնք էլի անցյալի շեֆերն են եղել: Ներկաներն էլ գումարած, որ չեն կարող ո՛չ ամենաօպտիմալ որոշումները կայացնել, ո՛չ էլ դրա համար պայքարել, ու թոշնած ծաղկի նման ամեն քամի նրանց գլուխը տանում է իր ուղղությամբ:

Հարցնող լինիՙ եթե այսպիսի պարտադրանքներին դիմակայել չեք կարող, ինչու եք մնում իշխանության, ինչու եք ավելացնում հայերիս վնասները, երիտասարդ մարդկանց զոհ տալիս սահմանին, եթե գիտելիքները չեն հերիքում հստակ հաշվարկներ անելու ու միայն դրսի հրահանգի եք սպասում, ինչներիս եք պետք:

Ուշքի եկե՛ք, աշխարհը մեր աչքի առաջ փոխվում էՙ այդ փոփոխությունների մեջ մեզ ամենանվաստ տեղն անգամ չհատկացնելով, հենց Ղազախստանում բախվում են աշխարհի տնտեսական հսկաներըՙ դրա համար չխորշելով գործածել բոլոր քաղաքական, ազգամիջյան, կրոնական, սոցիալական հակադրությունները, իսկ մենք չունենք երեք-չորս ուղեղ, որոնք գծագրեն մեր ամենաանվնաս կեցվածքն այդ բոլորում: Ու հսկա քայլերով գնում ենք դեպի այնտեղ, որտեղից ոչ ոք հետ դառնալու շանս չունիՙ դեպի սովետիզմ:

«Մեր քաղաքականությունը մենք հռչակել ենք ու ես ասել եմ, որ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշպանողականությունը շարունակաբար բարձրացնելն է, բայց, մյուս կողմից, ասել եմ, որ մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր», ասել է երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին: Իսկ մե՞րՙ շարքային քաղաքացիներիս նյարդերը դեռ ինչերի են դիմանալու, երբ հասկանում ես, որ խաղաղ զարգացման կամ պատերազմի օրակարգերը աշխարհի մեծերի թրի ծայրին են, իսկ մի երկրի վարչապետի շուրթերից, որի երկրի սահմանին երկու օր առաջ էլի զինվորներ են զոհվել, դա կարող է հնչել որպես իրականությունից զուրկ միֆ ու անգամ որպես մազոխիզմՙ հարեւան երկրի նախագահը խոսում է Զանգեզուրի եւ Երեւանիՙ ադրբեջանական պատմական տարածք լինելուց, դուՙ խաղաղության օրակարգից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՅԱՍՄԻՆ ԴՈՒՄ-ԹՐԱԳՈՒԹԸ ԿԾԱՌԱՅԻ ԱՐՑԱԽԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎԻ ԳԱՅԼԱՅԻՆ ԱԽՈՐԺԱԿԻ ԴԻՄԱՑՙ ՄԵՐ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎԻ ԳԱՅԼԱՅԻՆ ԱԽՈՐԺԱԿԻ ԴԻՄԱՑՙ ՄԵՐ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական