Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ «ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԾԻ՛Տ» ՕՊԵՐԱՅԻ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 10-ին եւ 11-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացավ երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի «Ցտեսություն, ծի՛տ» կամերային օպերայի առաջնախաղըՙ գրված հայ արդի գրող Արամ Պաչյանի համանուն վեպի հիման վրա: Կոմպոզիտորն իր գրական սյուժեն ընտրելիս արդեն ծանոթ էր Արամ Պաչյանի գրականությանը եւ խորապես տպավորված լինելով այս երկիցՙ երաժշտական թատրոնի ժանրում աշխատելու առաջին իսկ առիթով որոշեց այն իբրեւ գրական սյուժե օգտագործել: Տարաբնույթ հոգեբանա-փիլիսոփայական հյուսվածքներով հագեցած այս ստեղծագործության լիբրետոյի ստեղծման գործում երկու հեղինակներն ունեցան սերտ համագործակցություն:

Հարկ է նշել, որ «Ցտեսություն, ծի՛տ» (Goodbye, Bird) նախագիծը հանդիսանում է «Արտկոնցեպտ» միջազգային ընկերակցության եւ Մյունխենի քաղաքապետարանի համագործակցության արդյունք: Նախագծի հավելյալ ֆինանսավորմանը աջակցություն են ցուցաբերել Գերմանիայում Հայաստանի դեսպանատունը, «Ստեղծագործ Հայաստան» հիմնադրամը, «Հայաստան Հիմնադրամ Գերմանիան»:

«Goodbye, Bird»-ը մի համապարփակ միջազգային ծրագիր է, որը Մյունխենում կայացած երկու ներկայացումներից բացի ներառում է 2019-ից ընթացող ակտիվ մշակութային երկխոսություն, որի շրջանակներում 2019-ի հոկտեմբերին գրող Արամ Պաչյանը հյուրընկալվել է Մյունխենի Villa Waldberta արվեստագետների կեցավայրում: Նույն ծրագրի շրջանակներում գերմանական ունկնդրին էին ներկայացվել «Goodbye, Bird» օպերայի վրա տարվող ստեղծագործական աշխատանքի արդյունքները, այդ թվումՙ պարային ներկայացում Մյունխենի Hier=Jetzt (Այստեղ=Հիմա) արվեստի փառատոնի ընթացքում (02.05.2019), ցուցահանդես-ինստալացիա Villa Waldberta-ի «Բաց դռների երեկո» միջոցառման ժամանակ (17.10.19):

Նախագծի աշխատանքային կազմում աշխատել են կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը, խորեոգրաֆ եւ պարուհի Լյուբա Ավակումովան , գրող Արամ Պաչյանը եւ անիմատոր Եվա Մուրադյանը :

Իսկ արդեն այս տարվա օպերային ներկայացումների ռեժիսորը հենց ինքն էՙ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը: «Ստեղծագործությունը երաժշտության, պարի եւ ասմունքի միջոցով փոխանցում է ունկնդրին Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծի՛տ» վեպի խորհրդավոր լեզվական լաբիրինթոսների մթնոլորտը: Օպերայի հիմնական հերոսն է մի երիտասարդ, որը ծառայություն է անցկացնում զինված ուժերում: Այստեղ իրար են ներհյուսվում բանակային կյանքի մասամբ մղձավանջային դրվագները սիրային երազանքների հետ, ջրծաղիկով հիվանդի տենդային տեսիլքներըՙ բանակային կյանքի չգրված օրենքների հետ: Եվ այդ ամենը դառնում է միաձույլ մի հյուսվածք, որտեղ դժվար է տարբերել երազն իրականությունից, անցյալըՙ ներկայից» (մեջբերման հեղինակՙ Շուշան Հյուսնունց ):

Երկու արարից բաղկացած օպերան տարբերվում է դասական օպերայից իր ուրույն ոճով եւ ձեւաչափով, ինչպես նաեւ արվեստի տարբեր ճյուղերի յուրովի համադրմամբ: «Goodbye, Bird» կամերային օպերան գրված է մեկ երգչի, երկու պարողների, մեկ ընթերցողի եւ գործիքային անսամբլի համար:

Թատերական գործողությունների զարգացման արտահայտչամիջոցները բազմազան են: Երաժշտության հնչողական ոլորտը եւս բազմաշերտ է: Կենդանի կատարման հետ միասին այն լրացվում է ձայնագրությամբ, որտեղ հնչում է երգչախումբ, ասմունքողի ձայն, հայ ժողովրդական գործիքներ եւ էլեկտրոնային երաժշտություն: Դիրիժոր Անրի Բոնամիի ղեկավարությամբ անսամբլային գործիքային կազմն ընդգրկել է սոպրանո եւ բարիտոն սաքսոֆոններ, երկու ակորդեոն, ալտ, թավջութակ: Ժողովրդական գործիքների նվագամասը ձայնագրել է Հայկ Կարապետյանը : Երգչախմբային հատվածները կատարել եւ ձայնագրել են «Խազեր» երգչախումբը (խմբավարՙ Անի Նավասարդյան ) եւ «Դիվիզի» երգչախումբը (խմբավարՙ Մարինա Ալավերդյան ):

Կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի ուրույն ստեղծագործական ձեռագիրը միանգամայն ճանաչելի է ունկնդրին: Որքան էլ ներկայացումը տարբերվում էր դասական օպերային չափանիշներից, այնուամենայնիվ, հեղինակը կամերային օպերայի ժանրային առանձնահատկություններին համահունչ է միահյուսել երաժշտության յուրաքանչյուր հնչողական շերտը: Ինքնատիպ ընտրված անսամբլային կազմում ակորդեոնների հնչողությունը մե՛րթ փոխանցում էին փարիզյան մթնոլորտը, մե՛րթ փոխակերպվում զուսպ, օստինատային հնչողությանՙ լրացնելով սյուժետային մտահղացումը: Երկրորդ գործողության երաժշտական ձայնելեւէջներում յուրօրինակ էին համադրվել աշխարհիկի եւ հոգեւորի գաղափարներըՙ կարծես ունկնդրին փոխանցելով Գրիգոր Նարեկացու տաղերի հնչերանգները, ինչն արտահայտվում էր թե՛ երգչախմբային ձայնագրության, թե՛ անսամբլի կենդանի նվագակցության նվագամասերում:

Երգչի եւ ընթերցողի ասերգային եւ քնարական երգեցողության հատվածները զուգակցված էին բարձր պրոֆեսիոնալ թատերական խաղով, ինչը, սակայն մշտապես գտնվում էր բարձր ճաշակի եւ զուսպ միջոցներով արտահայտվելու սկզբունքը պահպանելու տիրույթում: Չափազանց տպավորիչ էր օպերայի ավարտըՙ հագեցած հարուստ երգչախմբային հնչողությամբ, հոգեւոր վեհ գաղափարների կենսունակության հաստատմամբ:

Մյունխենյան առաջնախաղից հետո կոմպոզիտորն ու ստեղծագործական անձնակազմը մեծ ցանկություն ունեն այն ներկայացնել նաեւ հայրենիքում: Օպերայի նկատմամբ հետաքրքրությունը տեսանելի է նաեւ երեւանյան երաժշտասերների շրջանակում: Հուսանք, մոտ ապագայում հնարավոր ֆինանսական աջակցություն դեպքում հեղինակն ու իր թիմը օպերան կներկայացնեն նաեւ երեւանյան հանդիսատեսին:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կոմպոզիտոր, արվեստագիտության թեկնածու, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Արսեն Բաբաջանյանը ծնվել է 1986 թ. մարտի 11-ին, Երեւանում:

2003-2008 թթ. սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական (պրոֆ. Սերգեյ Դանիելյանի դասարան) եւ կոմպոզիցիայի (պրոֆ. Լեւոն Չաուշյանի դասարան) բաժիններում: 2008-2011 թթ. ուսանել է կոնսերվատորիայի վոկալ բաժնի ասպիրանտուրայում (պրոֆ. Սերգեյ Դանիելյան): 2010-ին պաշտպանել է թեկածուական ատենախոսություն (ղեկավարՙ պրոֆ. Միխայիլ Կոկժաեւ):

2008 թ. Ղ. Սարյանի անվան վոկալ ստեղծագործությունների մրցույթում արժանացել է դիպլոմի: 2010 թ. հիմնադրել եւ ղեկավարել է Հայ երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միավորումը, որի շրջանակներում նախաձեռնել է բազմաթիվ միջոցառումներ Հայաստանում եւ արտերկրում: Հանդիսացել է Լեհաստանի մշակույթի նախարարության «Gaude Polonia» ծրագրի կրթաթոշակառու (ծրագրի ղեկավարՙ կոմպոզիտոր Պավել Միկիտին):

2011 թվականին մասնակցել է երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին, եւ որպես վոկալիստ արժանացել է մասնագիտական հանձնաժողովի խրախուսական դիպլոմին:

2012-ին որպես ազատ ունկնդիր հաճախել է Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան ակադեմիայի Էլեկտրո-ակուստիկ երաժշտության դասընթացներին (պրոֆ. Բարբարա Օգոն-Մակովսկա), մասնավոր դասեր առել Քրիստոֆ Չայայից: Նույն թվականին Երեւանի կոնսերվատորիայի հրատարակչության կողմից արժանացել է Իրինա Տիգրանովայի անվան մրցանակի` տարվա լավագույն քննադատական հոդվածի համար, հրատարակել է «Երեւանյան Դինգոներ» բանաստեղծությունների ժողովածուն, «Նժդեհյան աշխատությունների այժմեականությունը», «Կոմպոզիտոր Գագիկ Հովունց» աշխատությունները:

2012 թվականին «Վերածնունդ» երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների մրցույթ-փառատոնում արժանացել է 2-րդ կարգի դափնեկրի կոչմանՙ «Թե իմանաս» վոկալ ստեղծագործության համար:

2012 եւ 2016-2018 թթ. կատարելագործվել է Մյունխենի Երաժշտության եւ թատրոնի բարձրագույն դպրոցում (ղեկավարՙ Յան Մյուլեր-Վիլանդ):

2016-2017 թթ. սովորել է Ավստրիայի Գրաց քաղաքի երաժշտության եւ թատրոնի կոնսերվատորիայում (ղեկավարՙ Բեթ Ֆյուռեր):

2013, 2014 եւ 2016 թթ. հանդիսացել է Հայկական Բարեգործական ընդհանուր միության կրթաթոշակառու (Նյու Յորք, ԱՄՆ): 2014-ին արժանացել է 8-րդ միջազգային “Pre-Art” կոմպոզիտորական մրցույթի 1-ին մրցանակին (Ցյուրիխ, Շվեյցարիա), նույն թվականին Լեհաստանում «Հովվի երգը» կարճամետրաժ ֆիլմի համար լավագույն երաժշտության մրցանակի, 2018-ին Բեռլինի կոնսերվատորիայի մրցույթումՙ Ֆ. Մենդելսոնի ստեղծագործության 3-րդ մրցանակի, նույն թվականին Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից «Դաշնամուրային տրիոյի» համար արժանացել է «Լավագույն կամերային երաժշտական ստեղծագործություն» պարգեւի:

2018-ին պարգեւատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակի ոսկե մեդալովՙ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ մարդասիրական սկզբունքների հաստատման գործում ծավալած գործունեության համար: 2019-ին հանդիսացել է Բավարիայի մշակույթի նախարարության 6-ամսյա կրթաթոշակառու Փարիզում:

Հեղինակ է մի շարք վոկալ, կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների, թատերական ներկայացման երաժշտության («Փայտե մարդը», ըստ Ստեփան Զորյանի, Երեւանի Համազգային թատրոն):

Լուսանկարների հեղինակՙ Մարիա Մատինյան

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ, Երաժշտագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԳԻՐՔՙ ՔԱՂՑՐ ԿՅԱՆՔ

Հաջորդ գրառումը

«ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՉՕԳՆԻ ԷԼ, ԻՆՔՆԵՐՍ ԱՍՏՎԱԾ ԿԿԱՐԳԵՆՔ ՄԵԶ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՉՕԳՆԻ ԷԼ, ԻՆՔՆԵՐՍ ԱՍՏՎԱԾ ԿԿԱՐԳԵՆՔ ՄԵԶ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական