Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ԳԻՐՔՙ ՔԱՂՑՐ ԿՅԱՆՔ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լույս է տեսել Հովիկ Աֆյանի նոր գիրքը (սա 4-րդն է, ու «Կարմիր»-ից հետոՙ 2-րդ վեպը, մյուս երկուսըՙ «Միս ուտողներն» ու «Չաստվածաշունչ»-ը պատմվածքների ժողովածուներ են…):

Նկատե՞լ եք, որ մարդիկ ամեն օր վազում ենՙ հողի վրա, նույնիսկ օդում կամ կրակի ու ջրի մեջ: Վազքի անունն էլ «նպատակ» են դրել, որ իմաստ հաղորդեն կամՙ ինքնարդարացման համար: Թաքուն համբուրվում են, բայց բացահայտ թաղում: Հողը հայրենիք է համարվում ոչ թե այն ժամանակ, երբ դրա վրա պտղատու ծառեր ենք տնկում ու տուն կառուցում, այլ երբ հանգուցյալին տեղավորում ենք դրա գրկում: Ի՞նչ է պատահում մի քաղաքում, որտեղ մարդիկ հանկարծ հասկանում են, որ գերեզմաններն ավելի շատ են, քան տները: Ինչո՞ւ պետք է գաղտնի պահել սիրելը, բայց բացահայտել ցավը… Հարցեր կան, որ ճանապարհորդում են հետդ, ուր էլ գնաս:

«Քաղցր կյանք»-ն այդ հարցերից ազատվելու փորձն է: Պատմությունն այն մարդկանց, որոնք սիրում ենՙ առանց իմանալու դրա մասին, նաեւ ճանապարհորդություն էՙ կորսված քաղաքիցՙ նորաստեղծ քաղաք, սիրուցՙ ատելություն, եկեղեցուցՙ շուկա, մսագործությունիցՙ քաղաքականություն, ողջերի աշխարհիցՙ մեռյալ աշխարհ: Եւ հակառակը: Ու այդ ճանապարհորդության նպատակը դրախտը գտնելն է, կապ չունիՙ օդում, ջրի, կրակի մեջ, թե հողի վրա: Սա աչքերը բացելու պատմությունն է եւ հերքումը այն պնդման, թե մարդիկ դրախտը տեսնում են միայն աչքերը փակելուց հետո:

Ու պատմությունն այս, որը «Քաղցր կյանք» է կոչվում եւ որը Ֆելինիի հանրահայտ ֆիլմի հետ կապ ունի այնքան, որքան այդ ֆիլմըՙ քաղցր կյանքի, սկսվում է այսպես. «Արփիկի մանուշակագույն դույլի մեջ թթուն պճպճում էր: Ծիծակն ու սխտորըՙ բոլ-բոլ, լոլիկըՙ թեթեւ կարմիր, կաղամբըՙ դույլի պես մանուշակագույն, գազարն էլ ՙ բազուկի գույնի: Հոտն էլՙ անտանելի, ճիշտ Արփիկի տրամադրության պես:

Պատերազմը նոր էր ավարտվել: Մարդիկ, որըՙ ողջ, որըՙ մեռած, գնում էին առաջ…»: «Ազգ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐՈՆԻԿ ՏԱՄԱՉՈ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂ ԷՐ ՄԵՐ ՏԱՆԸ»

Հաջորդ գրառումը

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ «ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԾԻ՛Տ» ՕՊԵՐԱՅԻ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ «ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԾԻ՛Տ» ՕՊԵՐԱՅԻ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական