Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ ԵՐԱՆԳ ՈՒՆԻ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

24/12/2021
- 24 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս Առնո Բաբաջանյանի դաշնամուրային եւ կամերային ստեղծագործությունների ընտրանին մեկ համերգային երեկոյի ընթացքում ներկայացրեցին դաշնակահար Ալեքսանդր Յակովլեւը, ջութակահար Քրիստինե Չթչյանը եւ թավջութակահար Հովիկ Օգանեզովը:

Կան երաժիշտ-կատարողներ, որոնք ստեղծագործությունները նկարագրում են գունային գամմաների միջոցով: Այդ երաժիշտներից է ռուս դաշնակար Ալեքսանդր Յակովլեւը, եւ առաջին հարցը, որի պատասխանն ուզում էի իմանալ իրենիցՙ ի՞նչ գույնի է Բաբաջանյանի երաժշտությունն իր զգացողությամբ, ներկապնակի ո՞ր գույնի մեջ կթաթախեր իր վրձինը, եթե կտավի վրա փորձեր պատկերել Առնոյի դաշնամուրային եւ կամերային ստեղծագործությունները, որոնք կատարելու համար հատուկ ժամանել է Երեւան:

Բայց մինչ այս հարցի պատասխանն իմանալը ներկայացնեմ երաժշտին:

Ռուս հանրաճանաչ դաշնակահար, մանկավարժ Ալեքսանդր Յակովլեւը մի քանի տասնյակ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է: Տասը տարեկանում մենանվագել է Ռոստովի սիմֆոնիկ նվագախմբի հետ, տասնվեցում համաշխարհային հռչակ ունեցող թավջութակահար Մ. Ռոստրապովիչից ստացել իր առաջին անվանական կրթաթոշակը: Ռոստովի կոնսերվատորիայում ուսանել է դաշնամուրի եւ կոմպոզիցիայի բաժիններում, ապա ուսումը շարունակել Բեռլինի «Մոցարտեումում» եւ արվեստների համալսարանում: Նա 2004-ին Բեռլինում կայացածՙ Արթուր Շնաբելի անվան, 2006-ինՙ Հռոմում անցկացված «Շոպեն-Հռոմ», 2008-ինՙ իտալական «Մենդելսոն-Գավաթ», 2010-ին ճապոնիայում կազմակերպված «Տակամացու», 2011-ին եւ 2013-ինՙ «Էտորե Պոցցոլի», 2012-ինՙ ԱՄՆ-ում կայացած «Cincinnati World Piano Competition» դաշնակահարների միջազգային մրցույթների առաջին մրցանակակիրն է: 2013 թ.-ին մշակույթի եւ արվեստի բնագավառում վաստակի համար արժանացել է Իտալիայի Հանրապետության նախագահի ոսկե մեդալին: Սանկտ-Պետերբուրգի «Grand Piano in Palace» փառատոնի եւ ամառային ակադեմիայի հիմնադիրն ու տնօրենն է, հյուրախաղերով հանդես է գալիս աշխարհի երեւելի բեմերում:

Հայաստանում նվագելու ցանկությունն իրենն է, եւ հարձագանք դրաՙ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կողմից հրավիրվել էՙ բեմելու Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը: Դա իր անընդհատ ճանապարհի հերթական, բայց անմոռանալի կանգառը կլինի, քանի որ Երեւանում գտնվելու երկրորդ օրն իսկ գրառել է. «Իրականում, այստեղ հորդում է հենց կյանքը, եւ երաժշտությունը հասունանում է, ոնց հասունանում է նուռը: Ասել, թե Բաբաջանյանի երաժշտությունը հայկական հողի վրա նվագելը մեծ պատասխանատվություն է, նշանակում էՙ համարյա ոչինչ չասել: Դա մարտահրավեր է ինքդ քեզՙ որպես երաժշտի: Պետք է ոչ միայն պարզապես ըմբռնել կոմպոզիտորի մտահղացումը, այլեւ զգալ այդ անհավանական բնատուր շնորհը, ջերմ տեմպերամենտը, ավյունը եւ չքնաղությունը, որ համեմատելի է միայն հայոց բնության եւ այս բարեբեր երկիրը բնակեցնող լուսավոր, բարի մարդկանց հետ: Շնորհակալ եմ իմ թանկագին գործընկերներինՙ հրաշալի նվագակցության համար»:

Համերգի առաջին մասում Ալ. Յակովլեւի դաշնամուրային մենանվագները վկայեցին, որ կայացել է հայկականության բացառիկ ըմբռնումը երաժշտության միջոցով: Բաբաջանյանի դաշնամուրային երեք ստեղծագործություններըՙ «Վեց պատկերը», «Էլեգիան» եւ «Էքսպրոմտը» նա կատարեց բարձր ոգեղենությամբ, հեղինակային մտահղացումների խորն ընկալմամբ, երաժշտական արտահայտչամիջոցների ճշգրիտ, հստակ եւ փայլուն մատուցմամբ, բեմական պահվածքի անկեղծությամբ: Դա իսկական տարվածություն էր հայեցիության հստակ կնիքը կրողՙ բաբաջանյանական արվեստով, որը ներկայացնում էր օտարազգի մի արվեստագետ, որ հայտնագործության հրճվանքն էր ապրել, ու հիմա այդ հրճվանքն ուզում էր հաղորդել իր ունկնդրին, եւ հաստատ, այդ երաժշտությունը տանելու էր նաեւ աշխարհի բեմեր: «Առնո Բաբաջանյանի երաժշտությունը միշտ գրավել է ունկնդրին իր վառ մեղեդայնությամբ, առանձնահատուկ էներգիայով, ձեւերի գեղեցկությամբ եւ պլաստիկությամբ, ոճի ինքնատիպությամբ, ավյունով, հոգեբանությամբ, ազգային գույնով, քնարականությամբ, ռոմանտիզմով եւ հումանիզմով,- ասում է Ալ. Յակովլեւը:- Այն անխուսափելիորեն պարգեւել է եւ շարունակում է պարգեւել հուզական, զվարթ եւ տոնական տրամադրություն, ուրախություն եւ հրճվանք»: Բայց եւ թվարկածին կհավելեիՙ դրամատիկ ներքին լարվածությունըՙ ներանձնականության խորքայնությամբ եւ հոգեբանական տագնապահարույց վայրիվերումներով «Վեց պատկերը» կատարելիս, դրան հակադարձվող խոհի եւ զգացմունքի խաղաղ լայնարձակությունն ու զուլալությունըՙ «Էքսպրոմտը» եւ «Էլեգիան» նվագելիս…

Երաժշտական գուներանգների ներդաշնակ, սահուն փոփոխությունըՙ հուզական-պաթետիկ շնչով ողողուն, որը երբեմն հասնում է մոնումենտալության, սիրուն մեղեդային հորինվածքները, համեմատաբար ոչ այնքան ծավալուն գործերի բովանդակային լայն ու խորն ու ընդգրկումը, Հայաստան աշխարհի ամբողջական երաժշտական պատկերային պաննոներըՙ անհիշելի ժամանակներից սկսյալ մինչեւ Երկիր Նաիրիի երազային, ներդաշնակությամբ, աշխատանքով, սիրով ու արարումներով լեցունՙ հեղինակային տեսլականը,- այս բնութագրիչներն Առնո Բաբաջանյանի «Ջութակի եւ դաշնամուրի համար սոնատն» ու «Դաշնամուրային տրիոն» դասում են համաշխարհային երաժշտարվեստի մեծարժեք գործերի շարքը: Առաջինում հոգեքննության վիհերն ենք իջնում եւ բարձրանում անանձնականության բարձունքներըՙ անհատի ապրումի դրամատիկ ընթացքը դարձնելով ստեղծագործության թեմա, որ համամարդկային հնչեղություն ունի եւ մեկնության համար շատ մեծ տարածականություն: Երկրորդում հայ ազգի արարումների, մաքառումների, սիրո, նվիրման, ազնվության, կորուստների, մահվանն ընդդեմ հավերժական վերհառնումի ընթացքն էՙ հոգեւոր հայրենիքի լույս տեսլականով: Ջութակահար Քրիստինե Չթչյանի եւ դաշնակահար Ալեքսանդր Յակովլեւի ներդաշնակաված, ոգեշունչ նվագով սոնատը պատկերեց դեպի մարդու ներսն ու միաժամանակ դեպի Արարիչ ուղղված մի ուղերձ, որ թեեւ տաճարական նվագ չէր, բայց մարդկային ապրումի եւ հույզի տարածականությունը հաղորդող ձայնարկությամբ հիշեցնում էր նրա աստվածային նախասկիզբը եւ կատարելության հասնելու նարեկացիական ոգորումը:

Բաբաջանյանի երաժշտությունը դաշնակահարը բնութագրում էՙ իբրեւ թանկ բյուրեղ, որը եթե իր երգերում արտաքին, ցցուն փայլ ունեցող քարեր ենՙ հանրամատչելի, պոպուլյար, ապա այս համերգային երեկոյին կատարված դաշնամուրային եւ կամերային ստեղծագործություններում ներքուստ հրաշալի բյուրեղներ են, որոնց պիտի դիպչես, որ տեսնես: Ահա այսպիսի հրաշալի բյուրեղ է «Դաշնամուրային տրիոն», որով մեզ տեսլանում է Հայաստան երկիր դրախտավայրըՙ ազնիվ աշխատանքով մշակված, արդարությամբ կառավարվող, խաղաղ արշալույսներով, երջանկության իրական զգացողությամբ, լիարժեք, ազատ շնչող, համերաշխ եւ ներդաշնակ… Քրիստինե Չթչյանի, Հովիկ Օգանեզովի եւ Ալ. Յակովլեւի կատարմամբ այս գործը հայ կյանքի համայնապատկերն էրՙ համամարդկային երազի պրոյեկտումով: Երեք երաժիշտների ներքին համահունչով եւ գործիքային ներդաշնությամբ այս նվագը վառ էր, Բաբաջանյանի արվեստին հատուկ ջերմ երանգներով, որոնց մասին հարցիս այսպիսի պատասխան տվեց ռուս դաշնակահարը. «Դա ես ճշգրիտ կարող եմ ասել. դա այն գույնն է, որն իմ առաջին տպավորությունն է եղել Հայաստանում, երբ ինքնաթիռից դուրս էի գալիս. դա արեւի անսովոր գույնն էրՙ ծիրանագույն – լուրթ կապույտ: Հայաստանի արեւն անսովոր արեւ է: Այդ լույսը ներկա է առավոտյան, երեկոյան… Կարելի է ասելՙ խուրմայի (արքայանարնջի) գույնի»:

Դեկտեմբեր 8, 2021

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՄ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՎԵՐՈՆԻԿ ՏԱՄԱՉՈ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂ ԷՐ ՄԵՐ ՏԱՆԸ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՎԵՐՈՆԻԿ ՏԱՄԱՉՈ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂ ԷՐ ՄԵՐ ՏԱՆԸ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական