Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2022-Ը` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԱՐԻ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարեմուտ է, արած-չարածը գնահատելու, բարեմաղթանքներ հնչեցնելու, սպասումների տրվելու: Տարողունակ մի շրջան, որտեղ թերեւս տեղին է առաջնորդվել խոսքի կարճը, պարանի երկարը մոտեցումով:

Եվ այսպես. անցնող տարվա հիմնահարցը անվտանգությունն էր, բուն պաշտպանականից մինչեւ հոգեւոր-մշակութային ու պարենանվտանգային, առողջապահական ու կրթական… Հատկապես վերջինի պարագայում կարծիքները սպասվածից տարաբնույթ են, ոլորտը բարեփոխելու ջանքերից մինչեւ անցյալին վերադառնալու առաջարկներով: Վերջին կողմնակիցներից մեկը նշում էր, որ բարեփոխման անհրաժեշտություն չկա, քանզի ընտանիքներ ունենք, ուր հինգ անդամներից երեքը տնտեսագիտության դոկտորներ են, չորրորդը` նույն ոլորտի թեկնածու, որոնց ղեկավարում է խոհանոցային անզուգական հմտությունների գիտակՙ ընտանիքի մայրը: Նա, այսուամենայնիվ, գտնում է, որ խոհանոցի հեռուստացույցից, ասենք Հ-1-ով հնչողՙ «ինքնաթիռը թռչել է», «դատապարտյալը փախչել է» արտահայտչաձեւերի համար կարիք չկա բարեփոխումների տրվել, այլ ընդամենը քերականության կանոնները պահպանել:

Իսկ այ գնումներ կատարելիս նրա զարկերակային ճնշման տատանումները լուրջ անհանգստություն են պատճառում դոկտորականի ուղղությամբ աշխատող առայժմ գիտության թեկնածու աղջկան: Բացատրությունը, թե` գներ են, կբարձրանան, համաշխարհային գործընթաց է, գուցե նաեւ իջնեն, ոչ մի կերպ չի համոզում իրեն հարցումներով դիմող հարեւանուհիներին, որոնք ինչ-որ ակնկալիք ունեն գիտական կաճառ հիշեցնող այսօրինակ ընտանիքներից, որոնցից մեկում էլ գտնում են, որ համաշխարհային հանրությանը հարկ է ներկայանալ մեր դարավոր մշակութով ու… այդկերպ հաղթել:

Ավաղ, գրեթե խոսք չկա նորին գերազանցություն աշխատանք համարվողից, որը հոմանիշ է ջանք, ճիգ, գործ հասկացություններին: Կարծես այստեղ արմատավորվում է զահլա չկա մոտեցումը, որի հաստատումն է, ասենք… հողից խռովելը, որի հետեւանքները զգում է երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը, վարսավիրից մինչեւ վարորդ, մանկավարժ ու բժիշկ: Անգամ պատկերացնել պետք չէ այն պահն ու վիճակը, երբ կհայտնվենք պարզապես ոչինչ չանողի, կտուր վառողի դերում: Այսուհանդերձ հուսանք, որ բոլոր պարագաներում 2022-ին կենսաթոշակ-ԱԺ պատգամավորի աշխատավարձ 40.000-800.000 դրամ 1:20 չափաբաժինը գոնե կկազմի 80.000-800.000 դրամ:

Աշխատանք բոլոր առումներով, ահա այն բարեմաղթանքը, որ միմյանց հարկ է ուղղել 2022-ին: Եվ ամեն ինչ լավ կլինի, մեզ արժանի ժամանակը կգա: Անշուշտ` առաջն Աստված:

Հետգրություն

Տեսար` էժանացրին

Ծանոթներիցս մեկը օրերս հետեւյալ զրույցն արեց:

Ջիպ եմ ցանկանում գնել, բայց…, խոսքն անավարտ թողեց:

– Ինչ բայց, գնիր եւ վերջ, – հորդորեցի ես:

– Դե, լվանալու խնդիր կա: Փոքր մեքենաները 1000 դրամով են լվանում, սեդանները` 1500-ով, ջիպերը` 2500-ով: Գուցե սպասեմ եկող տարվան, տեսար էժանացրին:

Մարդը չգիտեր, որ հունվարի 1-ից ջուրն էլ է թանկանում:

20.12.2021թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՙ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԳԻՐՔ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԳԻՐՔ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական