Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՈՒ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԳՆԱՅԻՆ «ՎԵՐԵԼՔ» ԵՆ ԱՊՐՈՒՄ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում մեկ ամսվա ընթացքում սննդամթերքը թանկացել է 3,3%-ով եւ առաջատար դիրք է գրավել ԵԱՏՄ երկրների ցանկում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Վիճակագրական դեպարտամենտի հրապարակած տվյալների համաձայն, ոչ պարենային մթերքները թանկացել են 0,8%-ով, վճարովի ծառայություններըՙ 0,4%-ով, իսկ սպառողական գների ինդեքսն աճել է 1,7%-ով:

Ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի, 2021թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին հավելաճը կազմել է 0,5%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 0,03%-ով:

Անցած տարվա նոյեմբերի համեմատ այս տարի սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրվել է 16,9%, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատՙ 3,7% գնաճ: Այս ամենում իր մեծ դերն ունի բանջարեղենի ապրանքախմբում մեկ տարվա ընթացքում արձանագրված 63,5% եւ մեկ ամսվաՙ 16,4% գնաճը: Մրգի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.3%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատՙ 4.8% գնաճ:

Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 13.3%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատՙ 3.5% գնաճ:

Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ գրանցվել է 13.0%, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատՙ 2.6% գնաճ: Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում անցած տարվա նոյեմբերի համեմատ գրանցվել է 20.6%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատՙ 2.3% գնաճ:

2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան եւ ծովամթերքի, ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրանքիՙ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյիՙ 0.4% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա նոյեմբերը համեմատած 2020-ի հետ գրանցվել է 9.9%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատՙ 0.8% գնաճ:

2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 3.2% եւ 3.1%-ով: 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքիՙ 48.1% եւ 53.1% գնաճ:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.8%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 0.4% գնաճ:

Արտարժույթի շուկայում 2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գների 1.7% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3% նվազումով (ՀՀ դրամն արժեւորվել է): ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 477.7 դրամ, ինչը 4.4%-ով ցածր է 2020թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից (499.6 դրամ):

Անդրադառնալով ԵԱՏՄ-ում թանկացումներին պետք է նշել, որ սննդամթերքը ամենաշատը թանկացել է Հայաստանումՙ 16,1%-ով, ապա Ղրղզստանումՙ 14,7% եւ Բելառուսումՙ 11,8%: Մեկ տարվա ընթացքում սննդամթերքի ամենաքիչ թանկացումը գրանցվել է Ռուսաստանումՙ 10,8%-ով:

Նույն ժամանակահատվածում ոչ պարենային մթերքների գներն ամենամեծ աճը գրանցել են Ղրղզստանումՙ 11,3%, ապաՙ Բելառուսումՙ 10,1% եւ Հայաստանումՙ 9,9%: Ռուսաստանում եւ Ղազախստանում գնաճը կազմել է 8,3-ական %:

Միակ դեպքը, որտեղ Հայաստանը առաջատարների շարքում չէ, վճարովի ծառայությունների շուկան է, որտեղ ամենաքիչ գնաճը արձանագրվել է Հայաստանումՙ 1,8% եւ ամենաշատը Բելառուսումՙ 8,4%:

Դե ինչ, պարենային ու ոչ պարենային մթերքները իրենց տաքուկ տեղերից շնորհավորում են բոլորի գալիք Ամանորը եւ չեն խոստանում գնիջեցումներ մոտակա ամիսներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱՊԱՀՈՎ ՏԱՆԻՔ ՄԻԱՅՆԱԿ ԾԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՊԱՀՈՎ ՏԱՆԻՔ ՄԻԱՅՆԱԿ ԾԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական