Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս թեհրանահայ համայնքում տեղի է ունեցել «Իրանի հայկական եկեղեցիները» խորագրով գրքի շնորհանեսը: Այս բացառիկ հրատարակության հեղինակներն են Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն ճարտարապետ Շերլի Ավետյանը եւ նրա հետ համագործակցած խումբը: Ըստ էության այս գիրքը Իրանում հայկական եկեղեցիների գույքագրման նախաձեռնություն է:

Հանրությանը գրքի ներկայացումը կատարվել է «Ալիք» հաստատության հովանավորությամբ «Չհարմահալ» միության «Հովհ. Թումանյան» սրահում:

Շնորհանդեսի կազմակերպիչ հանձնախմբի անունից Բեսի Հովհաննիսյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ «Հայության, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի պահպանող կարեւոր հենասուներից են ազգային արժեքներըՙ մշակույթը, լեզուն եւ Առաքելական եկեղեցին:

Հիրավի, ճարտարապետ Շերլի Ավետյանը իր բազմամյա գործունեությամբ ընդունվում է որպես Իրանում հայկական եկեղեցիների պահպանման գործի նվիրյալ:

«Ալիք» հաստատության ներկայացուցիչ Արամ Շահնազարյանի խոսքով էլՙ գիրքը յուրահատուկ քարտեզագրում էՙ սկսած 5-րդ դարից Ատրպատականի շրջանում կառուցված մինչեւ 1600 թվականները եւ դրանից հետո այն պատմա-մշակութային կոթողների, որոնք ստեղծվել են Իրանիՙ ժամանակի հայահոծ տարբեր շրջաններում:

Ակնհայտ է, որ այս գրքի բովանդակությունը վկայում է այն մասին, որ իսլամական Իրանում, պետությունը խնամքով պահպանում է հայկական պատմա-մշակութային կոթողները, մինչդեռ Իրանի երկու հարեւաններ Թուրքիան եւ Ադրբեջանը հատուկ միջոցներ են կիրառում հայկական հետքերը վերացնելու նպատակով:

Գրքի հեղինակ Շերլի Ավետյանը, որը գիրքը նվիրել է իր ծնողների հիշատակին, անդրադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իրանի մի շարք հայկական եկեղեցիների ու վանքերի գրանցման հարցին եւ նշել, որ երկարատեւ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ համայն Իրանում գոյություն ունեն 457 հայկական եւ 157 ասորական եկեղեցիներ:

Այսպիսով ստացվում է, որ իսլամական Իրանի տարածքում գտնվող քրիստոնեական պատմամշակութային ժառանգության 75 %-ը հայկական է, իսկ մնացած 25 %-ըՙ ասորական: Սակայն խիստ մտահոգիչ է այն փաստը, որ վերջին տասնամյակների ընթացքում իրանահայ համայնքին պատուհասած արտագաղթի հետեւանքով զգալիորեն նվազել է հայության թիվն այս երկրում: Մինչդեռ հայտնի է, որ յուրաքանչյուր սրբավայր ուխտավայր է այնքան ժամանակ, քանի դեռ ուխտավոր ունի: Ահա թե ինչու ճարտարապետ Շերլի Ավետյանը իր ելույթում կարեւորել է Իրանի տարբեր վայրերում գտնվող հայկական պատմա-մշակութային կոթողները հաճախակի այցելելու անհրաժեշտությունը:

Հատկանշական է, որ այդ թվում են ներառված այնպիսի պատմական տարածքներ, որոնք հայոց քրիստոնեական քաղաքակրթության ձեւավորման եւ զարգացման ընթացքում եղել են նրա բնօրրանը: Խոսքը վերաբերում է Ատրպատականի հայոց թեմի տարածքում գտնվող Ս. Թադեի, Ս. Բարդուղիմեոս առաքյալի եւ այլ հռչակավոր սրբավայրերին:

Հարկ է նկատել, որ Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնը տեւական ժամանակ է, որ սերտ կապեր է հաստատել Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամիՙ ճարտարապետներ Արմեն Հախնազարյանի , այժմ հանգուցյալ Սամվել Կարապետյանի , ինչպես նաեւ Վարուժան Առաքելյանի հետ: Հենց նրանց օգտակար ցուցումներն են դարձել գնահատելի աշխատանքի ցուցիչը:

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի խոսքով էլՙ նման աշխատությունները մեր կյանքի ու մեր ժողովրդի անցյալի ու պատմության հայելին են:

Տեղին է նշել, որ Սեպուհ Սրբազանի միջնորդությամբ Շերլի Ավետյանը գնահատվելու է իր կատարած աշխատանքի համարՙ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կողմից պարգեւատրվելով Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Այսպիսով, ընթերցողի սեղանին է դրված մի արժեքավոր գիրք, որը վկայում է Իրանում հայոց քաղաքակրթական ներկայության մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ 120-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՈՒ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԳՆԱՅԻՆ «ՎԵՐԵԼՔ» ԵՆ ԱՊՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՈՒ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԳՆԱՅԻՆ «ՎԵՐԵԼՔ» ԵՆ ԱՊՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական