Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉՅՈՒՐԱՑՎԱԾ ԴԱՍԵՐԻ ԵՐԿԻՐԸ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 18-ին Հայաստանում ձերբակալված երկու ադրբեջանցի զինվորականները 2 օր էլ չմնացին Հայաստանում: Իշխանությունը հրաժարվում է մանրամասնելՙ ինչո՞ւ ադրբեջանցի զինծառայողները չփոխանակվեցին Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ:

Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում էՙ դա բաց քննարկման թեմա չէ. «No comment», անպատասխան թողնելով նաեւ այն հարցը, թե ինչո՞ւ ռուսական կողմն այդքան արագ չմիջնորդեց նոյեմբերին գերեվարված հայ զինծառայողների վերադարձի համար:

«Ես փոխանակման պրոցեսի մանրուքներին տեղյակ չեմ, բայց եթե գերիները հանձնվել են հակառակորդին, նշանակում է` այդտեղ նաեւ մեր շահերից ու հետաքրքրություններից բխող խնդիրը անպայման գոյություն ունի»,- ասում է Քոչարյանը:

Ո՞րն է հայկական շահը, ինչի՞ դիմաց է հայկական կողմը համաձայնել վերադարձնել ադրբեջանցի զինծառայողներին, հարցը մնում է անպատասխան:

Չնայած տեղեկությունը սոցիալական ցանցերում, տարբեր Տելեգրամ ալիքներով քննարկվում էր, տեսանյութ ու լուսանկարներ էին տարածվում, բայց ադրբեջանցիների ձերբակալման կամ գերեվարման մասին պաշտոնական աղբյուրները մոտ երկու օր լռություն պահպանեցին: Ավելի ուշ միայն տեղեկացրինՙ նրանց վերադարձրել են ադրբեջանական կողմին մարդասիրական նկատառումներով:

«Մարդասիրությունը, որպես կանոն, լինում է հավասար պայմաններում: Սա հերթական անգամ այդ անատամ վարքագիծն է այս իշխանությունների: Դա ոչ մի կերպ ՀՀ շահը, շատ բարձր դասելու այդ կարողությունը չունենալն է», – ասում է պատգամավոր Արամ Վարդեւանյանը :

Տոտալ անգործություն, այսպես է բնութագրում իրավիճակը իրավաբան Գեւորգ Դավթյանը : Նրա կարծիքով, եթե Հայաստանի իշխանությունը գործեր, ադրբեջանցի զինվորականներին ոչ թե պետք է տուն ճանապարհեր, այլ քրեական գործ հարուցեր Հայաստանի սահմանները խախտելու համար:

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում գերեվարված հայերի թիվը 5 տասնյակ է, մասնագետները ասում են հնարավոր չէր երկուսին երկուսի, կամ մեկ հայ գերու դիմաց փոխանակել, վստահ ենՙ այս մասով որեւէ պայմանավորվածություն չի եղել :

«Երբ Ադրբեջանը կարողանում է իր երկու ռազմագերներն հրատապ վերադարձնել, իսկ Հայաստանը որեւէ գործուն քայլ այդ մասով չի կատարում, ես ինքս պայմանավորում եմ դա նրանով, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը միջազգային որեւէ հարթակում լուրջ չեն վերաբերվում»,-նշում է Դավթյանը:

Մասնագետները բացում են քրեական գործերի փակագծերը:Գերիների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում ոչ թե կամավոր գերի ընկնելու, այլ մարտական հերթապահության կանոնները խախտելու հոդվածներով:

Այսկերպ իշխանությունը նպատակ ունի ապագայում, հայկական դիրքերի կորուստը բարդել գերիների վրա, իսկ ներկայումս Ալիեւը «պաշտպանում է» հայ գերիներին… Հայաստանից: Եթե Արցախի կորուստ տարիներ առաջ թեկուզ հնարավոր լիներ ենթադրել, ապա հայ գերիներին խղճացող Ալիեւ անհնար էր պատկերացնել:

«Մեր վերադարձնելուց հետո հայ զիվորականներից մի քանիսին ձերբակալեցին Հայաստանում. սա շատ լուրջ ազդանշան է մեզ, այդ մարդկանց, նրանց հարազատներին, նրանք ենթարկվելու են շատ դաժան խոշտանգումների, եթե մենք ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն: Սա իրական փաստ է:»- նշել էր Ալիեւը իր հարզազրույցում:

Ո՞ւր է հասցրել մեզ պողպատե մանդատակիր իշխանությունը, մենք անդունդի հատակին էլ չենք… ներքեւից թակում են…:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ 120-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ 120-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական