Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐ ՀԱՆԿԱՐԾ ՉՍԱՍԱՆՎԻ ՏԱՔԱՑՆՈՂ ԱԹՈՌԸ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ ծանր է տանում տեղական ինքնակառավարման մարմիններում ոչ իշխանական թեկնածուների հաղթանակը կամ այլ ուժերի ձեւավորած կոալիցիաները, որոնք միասնական համայնքապետի են ընտրում: Դա է վկայում իրավապահ համակարգի ներկայացուցիչներիՙ տարբեր համայնքներում համայնքապետի հավանական թեկնածուների նկատմամբ ամենատարբեր տեսակի քրեական գործեր հարուցելը: Վարդենիս խոշորացված համայնքի «Միասնական Վարդենիս» դաշինքի համայնքապետի թեկնածու Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելու «քավորը», օրինակ, որ կոալիցիայով պատրաստվում էր քաղաքապետ դառնալ, ըստ տեղացիներիՙ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար, նախկինում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն է: «Էս ամեն ինչի մեղավորը Սանոսյանն է, որ ամեն գնով ուզում էր իրՙ խոպանից բերած ուսանողական ընկեր Արամ Մելքոնյանին նորից քաղաքապետ դարձնել: Նրա եփած ճաշն է, ո՞ւմ չի հայտնի»,- «Ազգ»ի հետ զրույցում ասում են վարդենիսցիները:

Նմանատիպ իրավիճակ է նաեւ Վանաձոր քաղաքում: Այստեղ էլ առավելագույն ձայներ հավաքած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ են գործեր հարուցել: Ըստ մեղադրանքիՙ Ասլանյանը չարաշահել է պաշտոնական լիազորությունները: Թե իրականում ինչ է արել Ասլանյանը, իրավապահներիՙ հուսանք արդար քննությունից հետո պարզ կլինի, պարզից էլ պարզ է սակայն, որ իրավապահները պատահաբար չեն որոշել անմիջապես ընտրություններից հետո զբաղվել Ասլանյանով:

Իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչներն այժմ մասնավոր զրույցների ընթացքում կարծիք են հայտնում, թե համայնքապետերի նկատմամբ սկսված իրավական գործընթացներն իրենց որեւէ կերպ չեն առնչվում: «Մենք էլ ենք հասկանում, որ այդ գործընթացներն ազդում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա, հետեւաբար ինչո՞ւ պետք է շահագրգռված լինենք, որ նման գործընթացներ տեղի ունենան»,- ասում են նրանք:

Իհարկե, շատ կցանկանայինք հավատալ իշխանավորներիՙ անմեղ թվացող տեսակետ-հակադարձումներին, բայց այն, ինչ անում են երկրի ղեկը ստանձնածները, փոշիացնում է բոլոր տեսակի հակառակ պնդումները: Նախ, բոլորիս արդեն հայտնի է Փաշինյանի ձեռագիրըՙ գնալ մինչեւ վերջ ցանկալի արդյունքին հասնելու կամ որեւէ մեկին չեզոքացնելու համար, ապա հստակ է, որ իշխանությունն ամենափոքր համայնքում աթոռից չընկնելու խնդիր ունի: Ամենափոքր լծակից զրկվելն անգամ վճռորոշ կարող է լինել անընդհատ նվազող վարկանիշի ֆոնին, ու Փաշինյանին ոչինչ չի մնում, քան ատամներով մաքառել ամեն մի մանդատի համար: Քավ լիցի, թե օրենք չեն խախտի ու, իրենց իսկ ասած, «հեղափոխական արժեքները» չեն դավաճանի, կարեւորըՙ տաքացնող աթոռը չսասանվի հանկարծ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԳՀԾ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆ ՈՒ ԻՐԱՆ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Հաջորդ գրառումը

ՔԱԴԻՐՈՎԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ. «ԳՐՈԶՆԻՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՆԵՆՔ ՕՋԱԼԱՆԻ ԱՐՁԱՆԸ»

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՔԱԴԻՐՈՎԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ. «ԳՐՈԶՆԻՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՆԵՆՔ ՕՋԱԼԱՆԻ ԱՐՁԱՆԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական