Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՐԷՆՔՆ ՈՒ ՕՐԻՆԱԶԱՆՑՆԵՐԸ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բաղրամեան փողոցէն փոխադրակառքով (աւտոպուսով) կ՛իջնեմ դէպի Մաշտոց պողոտայ: Ոտքի մնացած եմ, հակառակ որ յաճախ անպայման մէկը իր տեղը կը զիջի ինծի, որուն համար միշտ ուրախ զգացած եմ, որ երիտասարդ-երիտասարդուհիները մեծերը յարգել գիտեն, սակայն այս պահուս այնքան խճողուած է, որ անհնար է տեղափոխուիլ: Կառչած մնացած եմ խողովակաձեւ յենակէն: Ամեն կանգառի իջնողներ կան, սակայն խճողումը չի նօսրանար, քանի որ նոր բարձրացողներ ալ կան: Նոր աւտոպուսերէն է, շատ գեղեցիկ եւ կատարեալ, սակայն որոշ ժամերու անհնար է սահման դնել ուղեւորներու քանակին:

Յանկարծ վարորդին ձայնը լսուեցաւՙ «Յաջորդ կանգառում քննիչներ կան, դիմակները դրէք»: Քանի մը անդիմակ տղամարդ ու կին իրենց գրպաններէն հանեցին դիմակները եւ անցուցին դէմքերնուն: Ուրեմն, վարորդը անդիմակ բարձրացողներուն որեւէ նկատողութիւն չէ ըրած, որ այդ մարդիկը դիմակները չեն անցուցած իրենց քիթին ու բերնին: Վարորդը որո՞ւն խօսք պիտի հասկցնէ, բարձրացողներուն դէմքերո՞ւն նայի, գանձանակի՞ն ուշադրութիւն ընէ, որ դրամ չդնող չըլլայ, թէ՞ ճամբուն նայի, որպէսզի խցանումի մէջ չմնայ եւ ժամանակին հասնի վերջին կանգառ, ուր տասը րոպէ հանգստանալու իրաւունք ունի: Իսկ այդ մարդիկը ինչո՞ւ դիմակ չեն դրած: Իսկ ինչո՞ւ տակաւին կան շատեր, որոնք կա՛մ դէմ են դիմակին, կա՛մ ալ կը պահեն զայն ի պահանջեալ հարկին գործածելու համար, ան ալ ոչ ինքնակամ, պարտադրանքի՛ վրայ:

Որքան ուզեն հեռատեսիլէն յորդորներ կարդան, որ դիմակ գործածեն, ձեռքերը միշտ լուան ու ախտահանեն եւ «սոցեալական հեռաւորութիւնը պահպանեն…», իմաստ չունի, աշխատանքային վազվռտուքի ժամերուն այդպիսի օրէնքները պարզապէս ոչ թէ անհեթեթ կ՛ըլլան, այլ ծիծաղելի: «Մարշուտնի»ները, որոնք դեռ գործի վրայ են, սարտինի տուփերու կը նմանին, ներսը այնպէս մը իրար գրկած են ուղեւորները, որ քորոնան չէ, աշխարհի ամենամեծ պատուհասն իսկ խօսք չի կրնար հասկցնել:

Շատ լաւ է օրէնք մշակելը, օրէնքներ հրապարակելը, թելադրութիւններ ընելը, սակայն ի՞նչ օգուտ, կարեւորըՙ համընդհանուր ենթարկուող քաղաքացիներ ըլլալու են, որՙ չեն: Ճիշդ է, որ օրէնքները կը դրուին յօգուտ քաղաքացիին եւ անշուշտ նաեւ երկրի՛ն, սակայն օրէնքէ խոյս տալն ալ չի դադրիր: Կարծես ծանր բեռ մըն է օրէնք-կանոն ըսուածը, որ մարդիկ անկէ խոյս տալու հազար հնարք կը գործածեն:Անցեալ օր իրար կողքի շարուած 4 հատ նորագոյն կապոյտ աւտոպուսերէն տեսայ ՀԱԹ-ի վերջին կանգառին: Զարմացայ, գիտեմ որ, ըստ դրուած կանոնի, վերջին կանգառին 10 րոպէ հանգստանալու իրաւունք ունի վարորդը, սակայն ինչպէս պատահեր է, որ չորսը մէկ տեղ հասեր են ու հիմա չորս վարորդներն ալ ծխախոտով ու սուրճով մայթին վրայ կանգնածՙ կը խօսակցին ու կը կատակեն, երբ (Ֆանարճեանէն-ՀԱԹՙ Բաբաջանեան, եւ հակառակ) ամբողջ ճամբու երկայնքին ահագին ուղեւորներ կը սպասեն ու կը սպասեն…

Դիտեցէք մայթերուն վրայ կարմիր լոյսի ազդանշանին կանգնողները, որոնք կանաչ լոյսը կը սպասեն, որ միւս կողմ անցնին, շատեր իսկապէս կը սպասեն, նոյնիսկ երբ անցնող մեքենաներ չկան, իսկ որոշ մարդիկ, չեն սպասեր ու կ՛անցնին: Ըստ իրենց, ինչո՞ւ սպասել, երբ ճամբան հատող մեքենաներ չկան:

Այնպէս կ՛երեւի, որ մենք շատ ալ օրինապահ չենք, չենք սիրեր օրէնքի կաշկանդումները, եւ անկէ խոյս տալը քաջագործութիւն կը համարենք: Դեռ երթեւեկութեան օրէնքները ոչինչ, այնպիսի օրինազանցումներ կ՛ընեն մարդիկ, որ կը վնասեն երկրի ընդհանուր կարգապահութեան:

Խոստովանինք, որ վերջին այս երկու-երեք տարիներուն բաւական պակսած են օրինախախտումները, սակայն որոշ մարդոց մօտ երկար տարիներ բոյն դրած ապօրինութիւնները կը շարունակուին, քանի որ յաճախ կը լսենք կաշառակերութեանց ու դրամաշորթութեանց հետեւանքով ձերբակալութիւններու մասին, կամ ապօրինի շինութեանց նկատմամբ պատժամիջոցներու մասին:

Օրէնքները կը մշակուին եւ բաւական լրջութեամբ ուսումնասիրուելէ ետք կը հրապարակուին, սակայն անոնց ազդեցութիւնը քանի մը ամիս կը տեւէ միայն, ու կը զգաս, որ երթալով կը թուլնան եւ օր մըն ալ մոռացութեան կը տրուին: Ահա՛ մայթեզրերը դարձեալ գրաւած են անհատներ եւ իրենք կ՛որոշեն կանգնելու իրաւունք ունեցողները, անշուշտ փոխան գումարի: Օրէնքներուն կիրառումը բարձր գիտակցութիւն կ՛եթադրէ քաղաքացիին կողմէ, ան ոչ թէ վախով պիտի ենթարկուի, այլ համոզումով եւ պատրաստակամութեամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր մարտական ​​անօդաչու սարքերը կարող են խոցել ցանկացած թիրախ, եթե անհրաժեշտ լինի

Հաջորդ գրառումը

ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԸ ՀՈՒՅՍ Է ՈՒՆԵՑԵԼ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԸ ՀՈՒՅՍ Է ՈՒՆԵՑԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրի վրա. Արա Զոհրաբյան

22/10/2025

ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Մեր իրականության մեջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրի վրա:...

ԿարդալDetails

Ալիևի «խաղաղարար» ժեստը կամ ճնշման նոր ձև. Սուրեն Սուրենյանց

22/10/2025

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական