Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռ.Ա.Կ.-Ի ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՈՒ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԿՈՉ

Ռ.Ա.Կ.-ԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՀԸ ՀՆՉԱԾ Է ԱՐԴԷՆ

Սիրելի եւ հաւատաւոր ընկերներ

Ռամկավար Ազատական Կուսակցութեան

Այսօր մայր հայրենիքը կը գտնուի ճակատագրական մարտահրաւէրներու դիմաց: Պատմութեան ժլատ պատեհութիւններէն ստեղծուած երեսնամեայ անկախ Հայաստանը եւ Արցախը կը դիմագրաւեն իրենց լինելութեան օրհասական հեռանկարը: Իր դարաւոր պատմութեան մէջ Հայաստան քանիցս կորսնցուցած է իր պետականութիւնը, մեր լուսաւոր ժողովուրդը ենթարկելով օտար տիրապետութեանց, թէեւ այնուհետեւ յաջողած է վերականգնիլ:

Ներկայ սերունդներուն սեպուհ պարտքն էՙ արեան, արցունքի ու տառապանքի գնով ձեռք բերուած պետականութեան պահպանութիւնն ու յաւերժացումը:

Սփիւռքը իր հերթին կ՛ապրի իր ղեկավարութեան տագնապը, թերանալով ինքնակերտումի եւ հայրենիքին սատարելու իր պարտաւորութեանց մէջ, հակառակ միտքի, մշակույթի, նիւթական ինչքի աննախընթաց հարստութեան:

Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը որ իր հարիւրամեայ պատմութեամբ կենսական դեր մը կատարած էր մեր ժողովուրդի ամէնէն սուր ու տագնապալի հանգրուաններունՙ այսօր կը գտնուի տխուր վիճակի մէջ, կարենալ շարունակելու իր ազգային ու գաղափարական առաքելութիւնը, այս օրուան մարտահրաւէրներուն դիմաց:

Ներկայ ժամանակներու համաշխարհայնացումի պայմաններուն մէջ ամէն ազգային կառոյց կը գտնուի անհրաժեշտութեան դիմացՙ պատշաճելու ընկերութեան նոր պայմաններուն, կարենալ համահունչ գործելու արդի կեանքի տուեալներուն ներքեւ:

Իր հերթին Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը բովանդակ աշխարհի մէջ, կը գտնուի հարկադրանքին առջեւ իր տունը կարգի դնելու :

Իր հայրենանուէր առաքելութեան մէջ ՌԱԿը ջահակիրներէն հանդիսացած է Հայկական Դատի արի պայքարին. նոյնպէս կամրջած է հայրենի ժողովուրդը ի սփիւռս աշխարհի տարածուած հայութեան հետ, իր հերթին իրագործելով քաղաքական հաւասարակշռութեան անփոխարինելի դերը:

Սակայն, այսօր դէպքերը կը զարգանան ու կ՛անցնին մեր կողքէն, կը յառաջանան մարտահրաւէրներ, որոնք կը մնան անպատասխանի, երբ անցեալին մեր ղեկավարութիւնն ու անդամակցութիւնը պատասխանատուութեամբ կը դիմագրաւէին զանոնք ու կու տային ձեւ ու կերպարանք, ինչպէս նաեւ խոհական լուծումներ:

Կուսակցութիւնն ու կուսակցականներս անզօր կը դիտենք դէպքերու ընթացքը եւ մեր անզօրութիւնը ամօթով ու պարտազանցութեան զգացումով կը վիրաւորէ մեր գաղափարական արժանապատուութիւնը. որովհետեւ իրերամարտ հատուածներով կը մնանք բաժնուած ու պառակտուած:

ՌԱԿը կերտելէ ետք իր փառաւոր պատմութիւնըՙ ապրեցաւ նաեւ իր անկումի ու պառակտման վիճակները: Այսօր իր բնօրրանը հանդիսացող Սփիւռքի մէջ ոչ մէկ կառոյց, խմբաւորում եւ մարմին որ կը գործէ ՌԱԿի պիտակին ներքեւ, արդարացումը ունի գոյացած ըլլալու կուսակցութեան ծրագիր-կանոնագրի օրէնքներով: Օրինականութեան սկզբունքը մնացած է ետին, ասպարէզը բանալով նոր էջի մը անհրաժեշտութեան :

Մենք, որպէս նախաձեռնող խումբ մը ՌԱԿի ղեկավարներ, պատասխանատու կը զգանք մենք զմեզ մեր պատմութեան, մեր շարքերուն եւ մեր ժողովուրդին դիմացՙ անկարելին գործադրելով իրականացնելու կուսակցութեան միաւորումը. որովհետեւ չենք կրնար կիսաւարտ թողուլ մեր առաքելութիւնը մեր պատմութեան ու ժողովուրդին դիմաց:

Ենթականերս յաճախ ունեցած ենք տարակարծութիւններ իրարու հետ, եւ գուցէ կը շարունակենք ունենալ: Սակայն կուսակցութեան ճակատագրական միասնականութիւնը գերիվեր նկատելով ամէն կարծիքէՙ կը միանանք այս կոչին մէջ:

Իբրեւ նախկին ղեկավարներ, մենք մեր տուրքը տուած կը նկատենք մեր սիրելի կուսակցութեան եւ անպայմանօրէն յաւակնութիւն չենք սնուցաներ պաշտօններ եւ աթոռներ գրաւելու:

Ժամանակը հասած է նոր սերունդի ղեկավարութեան յանձնելու այս պատմակշիռ կազմակերպութեան առաջնորդութիւնը եւ սատարելու այդ ղեկավարութեան բոլոր միջոցներով, յաջողցնելու եւ շարունակելու կուսակցութեան պատմական առաքելութիւնը:

Մեր շրջանակներէն հասնող անկեղծ կոչերովՙ նախկին ղեկավարներու այս շարժումը կը յաւակնի ներկայացնել շարքերու մեծամասնութեան սրտի կոչըՙ միասնականութեան:

Մեր նախաձեռնութիւնը առ այսօր պատրաստի տարազներ չունի առաջարկելիք, ոչ ալՙ թեկնածուներ պաշտօններ գրաւելու. մեր նախաձեռնութիւնը կը բխի այն խորունկ հաւատքէն որ ՌԱԿը պէտք է վերականգնի եւ մեր սերունդի պարտքն է իրականացնել այդ վերականգնումը:

Այսու կոչ կ՛ուղղենք բոլոր անհատ կուսակցականներուն, մարմիններուն եւ շրջանակներունՙ ոչ թէ միանալու մեզի, այլ ստեղծելու հասարակաց բեմ մը ուր բոլորս կրնանք համախմբուիլ աննախապաշար հոգիով ու ձեռնարկել վերամիաւորման սրբազան գործին:

Գործնական յաջորդ քայլերը պիտի առաջարկենք մեր յաջորդ յայտարարութեան մէջ:

Միասնականութեան պահը հնչած է արդէն:

Ռ.Ա.Կ.-Ի ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՈՒ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ :

Դոկտ. Արշաւիր Կէօնճեան (Մոնթրէալ)

Յակոբ Գասարճեան (Պէյրութ)

Սերխիօ Նահապետեան (Պուէնոս Այրէս)

Երուանդ Ազատեան (Տիթրոյթ)

Վարդան Նազիրեան (Լոս Անճելըս)

Դոկտ. Գրիգոր Ատանալեան (Լոս Անճելըս)

Դոկտ. Հրաչ Գույումճեան (Լոնտոն)

Յակոբ Աւետիքեան (Երեւան)

Դեկտեմբեր 19, 2021

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե հայ-թուրքական բանակցությունները հաջող ընթանան, Էրդողանի հետ հանդիպում, իհարկե, կլինի

Հաջորդ գրառումը

Ես չեմ հանձնել, դրա համար է եղել պատերազմ. Փաշինյան

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ես չեմ հանձնել, դրա համար է եղել պատերազմ. Փաշինյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական