Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆԿԱՐԳ ՏԿԶԱՐ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւան քաղաքի ավագանու անդամները դեկտեմբերի 17-ին ներկայացրել են Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծՙ Հայկ Մարությանի փոխարեն առաջարկելով քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Ավագանուՙ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց կարՙ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը:

Ավագանու անդամներ Գրիգոր Երիցյանն ու Գայանե Վարդանյանը «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել: Նշենք, որ Գրիգոր Երիցյանն այս օրերին ակտիվորեն քննադատում էր «Քաղաքացիական պայմանագրին»ՙ Հայկ Մարությանի դեմ ստորագրահավաք սկսելու եւ նրան պաշտոնանկ անելու գործընթացի համար:

Անվստահություն հայտնելու որոշման նախաձեռնող Արմեն Գալջյանն իր ելույթում նշեց, որ ավագանու եւ քաղաքապետի ինստիտուտների միջեւ ճգնաժամ էր առաջացել. Հայկ Մարության անձի նկատմամբ հակակրանք չկա, ուղղակի երկու ինստիտուտների միջեւ բախում է տեղի ունեցել, որի համար հիմք է հանդիսացել Հայկ Մարությանիՙ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալը, ինչն էլ, փաստորեն, առիթ է դարձել, որպեսզի քաղաքական ճգնաժամը ստեղծվի:

Հրաչյա Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ չէ: Կառաջարկե՞ն նրան իշխող կուսակցության շարքերը մտնել, Գալջյանը դժվարացավ պատասխանել:

Եթե իշխող կուսակցության ներսում անառողջ մթնոլորտ ու տարաձայնություններ կան, եթե Երեւանի քաղաքապետի հանդեպ էլ ստեղծվել է անվստահության տրամադրություն, ինչո՞ւ արտահերթ ընտրություններ չեն լինելու:

Արտահերթ ընտրությունների համար օրենսդրությամբ սահմանված երկու ճանապարհ կա. առաջինըՙ երբ քաղաքապետը հրաժարական է ներկայացնում, իսկ ավագանին նոր քաղաքապետ չի ընտրում: Իսկ այս պարագայում քաղաքապետը հրաժարական չի ներկայացրել:

Երկրորդՙ երբ քաղաքային իշխանությունները երեք ամիս շարունակ նիստ չեն գումարում, որպեսզի ավագանին ցրվի, եւ տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Սա նույնպես տեղի չունեցավ:

Ճգնաժամը լուծվեցՙ ավագանու շրջանակներից նոր քաղաքապետ ընտրելով: Իմքայլականներն ասում ենՙ այսկերպ մայրաքաղաքն ավելորդ ցնցումների չենթարկվեց, իսկ իրականում իրենքՙ ավելի ճիշտ իրենց առաջնորդ Փաշինյանը քաջ գիտե, որ եթե Երեւանում քաղաքապետի ընտրություններ լինեն, իշխանական կուսակցությունը միանշանակ պարտվելու է. նախադրյալըՙ հունիսի 20-ի ընտրությունների երեւանյան ցուցանիշները:

Օրերս քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանն ասել է, որ չի կարծում, թե քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա կա, նաեւ ավելացրել է, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը քաղաքական չէ:

Իսկ Արմեն Գալջյանը հակառակն է ասումՙ համոզված, որ քաղաքապետարանում շարունակում են դրսեւորվել կոռուպցիոն երեւույթներ եւ ռիսկեր: Ավագանու անդամները դա հաճախ են նկատել ու փորձել բարձրաձայնել:

Երեւանի քաղաքապետարանում ծախսային կատարողականները 2016-20 թթ. հետեւյալ պատկերն ունեն:

2016 թվականՙ 100 տոկոս

2017 թվականՙ 84 տոկոս

2018 թվականՙ 78 տոկոս

2019 թվականՙ 79 տոկոս

2020 թվականՙ 55 տոկոս:

Եկամուտները հավաքագրվել են, բայց աշխատանքները պատշաճ չեն իրականացվել: Սա, ըստ Գալջյանի, Մարությանին անվստահություն հայտնելու բազմաթիվ հիմքերից մեկն է:

Պետք է նշել, որ այս ամենով հանդերձՙ վերջին 3 տարիների քաղաքային բյուջեին ավագանին կողմ է քվեարկելՙ ընդունելով այն որպես օբյեկտիվ իրականություն:

«Իմ քայլից» Վահե Գեւորգյանը ոչ հռետորական հարց ուղղեց Գալջյանին. «Ընդունո՞ւմ եք, որ շանտաժի եւ սպառնալիքների միջոցով փորձել եք ազդել ավագանու անդամների ազատ կամարտահայտման վրա եւ ստորագրություններ կորզել»:

«Ոչ, չեմ ընդունում»,- հնչեց Գալջյանի պատասխանը:

Երեւանի սեփական մուտքերն աճել են 12 միլիարդ դրամով: Այդ աճն ապահովել են գույքային վճարումները: Այսինքնՙ Հայաստան բերված ավտոմեքենաների քանակը վերջին տարիներին կրկնապատկվել է, հետեւաբար, գույքահարկերը եւս կրկնապատկվել են:

Անշարժ գույքի հարկերի մուտքերը եւս աճել են: Եթե սրանք հանում ենք, տակը մնում է 2 միլիարդ դրամի աճ, ինչն էլ կազմում է Երեւանի իրական դրամական մուտքը: «Եկամուտների հավաքագրման իմաստով քաղաքապետարանը որեւէ կառուցողական փոփոխություն չի արել: Հավաքագրված գումարները չեն ծախսվում, տարվա կտրվածքով բոլոր ծրագրերը չեն իրականացվում»,- հայտարարեց ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահըՙ մեղադրելով քաղաքապետին:

«Իմ քայլից» դուրս եկած Իզաբելլա Աբգարյանը , որը Գրիգոր Երիցյանի հետ փորձում էր այս օրերին պաշտպան կանգնել Հայկ Մարությանին, դիմեց իշխանական կուսակցության ներկայացուցիչներին. «Քաջություն չունեք ձեր մեղքի բաժինն ընդունել: Երեւանցին չի ասելՙ Հայկ Մարության, հրաժարական տուր, քանի որ դուրս ես եկել «Քաղաքացիական պայմանագրից»: Խմբակցության նիստերին չէիք գալիս, հիշո՞ւմ եք: Ովքե՞ր են զբաղվել Երեւանի խնդիրներով, ովքերՙ ֆեյսբուքովՙ Ալեն Սիմոնյանի ու Խաչատուր Սուքիասյանի ֆեյքերին մեզ վրա քշելով: Քաղաքապետը խնդրում էր, որ մասնակցեիք խմբակցության նիստերին,որ քվորում լիներ, չէիք գալիս, չէիք մասնակցում:

Դղյակների օրինականացման նիստին էլ չեկաք: Հովիկ Աբրահամյանի դղյակի օրինականացման նիստին, հիշո՞ւմ եք, չեկաք: Ուզում էինք օրինականացնել, որ Երեւանի բյուջե փող մտնի:

Հայկ Մարությանը քաղաքական ուղուց չի շեղվել, «Իմ քայլի» ուղուց շեղվել է «Քաղաքացիական պայմանագիրը»ՙ հրաժարվելով այն մարդկանցից, որվքեր եղել են հեղափոխության շարժիչ ուժը:

Ուրանալուց առաջ ինքներդ ձեզ նայեք: Մի պարզ ճշմարտություն նորից հաստատվեցՙ հեղափոխություն անում են ռոմանտիկները, օգտվում…»:

Այն, որ ավագանու անդամներին շանտաժի ենթարկելով ՙ փորձել են ստորագրություններ կորզել, «Իրազեկ քաղաքացի» հկ-ն Դատախազությանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Տարբեր լծակներ են կիրառվելՙ կամ վայր դնել մանդատը, կամ ստորագրել քաղաքապետի նկատմամբ անվստահություն հայտնելու թղթի տակ:

Ընդդիմադիր «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանը , որը չէր միացել ստորագրահավաքին, բայց մշտապես քննադատել է Հայկ Մարությանին, ավագանու արտահերթ նիստին եւս ընդգծեց նրա կառավարման բացթողումներըՙ այն, որ ծախսերի առումով խայտառակ իրավիճակ է ստեղծվել, որ 500 վերելակները գնվել են թերակատարումների հաշվին, որ համատիրությունների բարեփոխումներ այդպես էլ չիրականացվեցին, եւ այդ 500 վերելակները «մնալու են ներկայիս համատիրությունների ծոծրակին»:

Հայկ Մարությանը երկար լսեց իրեն ուղղված քննադատական ու սատարող ելույթները, օգտվեց արտահերթ ելույթի իրավունքից ու խոսեց: Ասաց, որ մինչեւ հիմա, բոլոր զանգերին, թե այս մի կրպակը թող մի քիչ այն կողմ դրվի, այս մի շինությունը թող մի քիչ մեծ լինի, պատասխանել էՙ ոչ:

«Քպ-ականները վերջերս տանում են այն թեզը, որ «ով Քպ-ից չէ, դեմ է հեղափոխությանը»: Ո՞րն է անվստահության հիմքը: Տեսեք, թե ո՞վ է իրականում շեղվել հեղափոխությունից:

Հանկարծ իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշումով բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակՙ նախարարները 1,5 միլիոն դրամ աշխատավարձ են ստանումՙ մաքուր, փոխնախարարներըՙ 1 միլիոն, այն դեպքում, երբ երկրում աղքատությունը հասնում է 30 տոկոսի: Հիմա էս մարդիկ ասում ենՙ Հայկը շեղվել է հեղափոխությունից: Ասում են մարդիկ, ովքեր երկրի համար այս նեղ պահին 200 000 դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում ենՙ արդարացնելու այդ որոշումը»,-ասաց Մարությանը:

200 000 դոլարանոց մեքենա գնած Ալեն Սիմոնյանի պատասխանը Հայկ Մարությանին, իհարկե, չուշացավ: Սիմոնյանը Մարությանին անվանել է Տկզար. «Շատ բան կարող եմ ասել քո մասին, Տկզար, էնքան շատ, որ դեղերդ ու տանը տարիներով փակվելը քեզ հետ չեն բերի, բայց էս անգամ էլ չեմ ասի:…Քեզ ներելու հետեւանքով քո նման պորտաբույծը դեռ գոյություն ունի:

Դու Երեաւն ու ՔՊ խոպան էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմըՙ փողը, շատ փողը:

Ամոթ քեզ, Տկզար»:

Եվ այսպես, այս բառապաշարով, այս դիրքից խոսում է պետության օրենսդրի ղեկավարը:

44 կողմ, 10 դեմ ձայներով Երեւանի ավագանին Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծն ընդունեց ու նրան պաշտոնանկ արեց: Այս իրողությունը իմքայլականներիՙ մեջքից խփելու, միմյանց գցելու ձեռագիրն է: Ինքնաոչնչացման գործընթացն սկսվել է: Բայց այդ ընթացքում գիտակից, սրտացավ, երկրի ու պետականության համար մտահոգ մարդիկ դեռ ինչերի՜ միջով են անցնելու, ի՜նչ էժան, նսեմ ինտրիգների ու գզվռտոցների ականատեսն են լինելու, Աստված գիտե միայն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք գերեվարված ադրբեջանցի զինծառայողներին առանց նախապայմանների ենք վերադարձրել․ Փաշինյան

Հաջորդ գրառումը

Եթե հայ-թուրքական բանակցությունները հաջող ընթանան, Էրդողանի հետ հանդիպում, իհարկե, կլինի

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Եթե հայ-թուրքական բանակցությունները հաջող ընթանան, Էրդողանի հետ հանդիպում, իհարկե, կլինի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվե․ դատարան

20/10/2025

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան. հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նույն...

ԿարդալDetails

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական