Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԿԱՊԵ՛Ս ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՊՐԵԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մարդիկ սկսել են դեղորայքը մի քանի հատիկով առնել,- գանգատվում է ծանոթ դեղատան աշխատակցուհին,- անգամ խրոնիկ հիվանդություն ունեցողները: Ճնշման, սրտի դեղահաբերը 3-4 հատիկով ենք վաճառում, ցավազրկիչներըՙ 1-2 հատով: Էսենց բան չէր եղել»: Լավ չհասկացա, զրուցակիցս իր բիզնեսի՞ համար էր մտահոգ, թե՞ մարդկանց նյութական վիճակի: Կարեւոր չէ: Կարեւորըՙ դեղատան աշխատակցի նրա հանգամանքն է: Առեւտրային մի կետՙ որը գործ ունի ինքնահարկադրյալ գնորդի հետ, այն էլ մի երկրում, որտեղ հասարակության մեծ մասը զբաղված է ինքնաբուժմամբ:

Ասենքՙ պարտադիր չէ ժողովրդի ստվար հատվածի վիճակի իրական պատկերը դեղատան աշխատակցուհուց ստանալ. այդ պատկերը մեր աչքի առաջ է ամեն րոպեՙ փողոցում կամ յուրաքանչյուրիս տանը: Փողոցում ամեն քայլափոխի կանգնած են մուրացկանները, ոչ միայն ծերուկ պապիկներն ու տատիկները, այլեւ…

Բյուզանդի փողոցից քայլում եմ դեպի հրապարակ, հետեւիցս լսում եմ անուն-ազգանունսՙ «պարոնով»: Թեքվում եմ: Բարեկազմ մի երիտասարդ է, մոդայիկ խուզված մորուքով: Հավասարվում է ինձ եւ ասում. «Կարո՞ղ եմ ձեզ մի բան ասել»: Եվ առանց պատասխանի սպասելուՙ «Ես քառօրյա պատերազմի մասնակից եմ, ծանր վիրավորվել եմ…»: Հասկացա: Արագացնում եմ քայլերս, մինչ երիտասարդը շարունակում է անվհատ. «Որպես կամավոր մասնակցել եմ 44-օրյա պատերազմին, վիրավորվել եմ: Ու հիմա…»: Շարունակությունը չեմ լսում: Ուրիշ անգամ էլ եմ հանդիպել նմաններինՙ կպչուն, արագախոս, նպատակասլաց:

Միշտ զարմացել եմ «աղետալի պատերազմ» արտահայտությունից: Պատերազմը միշտ է աղետալիՙ նույնիսկ հաղթական ավարտի դեպքում: Ոչ միայն զոհերն ու վիրավորները, մարդկային ու նյութական, մեր պարագայումՙ նաեւ տարածքային: Մեր կորուստները աղետալի են նաեւ նրանով, որ դրանք շարունակական են, առնվազն 1-2 սերնդի համար ողբերգությունը շարունակվում է: Բայց մեր կրած աղետը տեւական է դարձել նաեւ այն պատճառով, որ պարտություն կրելուց հետո էլ պատերազմը շարունակվում է, կորուստներըՙ նույնպես:

Միշտ զարմացել եմ, 44-օրյա պատերազմից հետո մանավանդ, երբ պետական որոշ գործիչներ Գերմանիայի ու Ճապոնիայի օրինակն էին հիշում որպես պարտությունից հետո տնտեսական հզորանք վաստակած պետություններ: Կարծես նրանք, այդ պետությունները, չէին զարգանա, եթե պատերազմ չլիներ, եթե պարտված չլինեին… Համեմատության որեւէ եզր չկա այդ երկրների հետ, որոնք պատերազմի ընթացքում եւ առաջ իրենց կուտակած գիտական հզորությունները ներդրեցին տնտեսության խաղաղ զարգացման գործում: Մինչդեռ մենք, դեռեւս անկախության մեր առաջին տարիներից սկսածՙ փոշիացրեցինք համաշխարհային մակարդակի հասած մեր գիտական ներուժը, երբ, օրինակ, Մերգելյան ինստիտուտի նման հսկան սկսեց «Ուզի» տեսակի ավտոմատ-ատրճանակ ու մանկական խաղալիք արտադրել…

Կարիք չկա հին, նոր եւ նորագույն մեղավորներին փնտրելու: Նրանցից շատերը հրապարակի վրա են դեռ, իսկ նորագույնը դեռեւս իշխում է ամեն գնով, չնվազող իր մոլուցքի բոլոր բջիջներով: Այսպես է լինում, երբ տնտեսությունից, քաղաքականությունից, ռազմից, դիվանագիտությունից եւ, ամենակարեւորը, ինտելեկտից զուրկ անձը եւ անձինք իրենց ձեռքն են վերցնում իշխանության բոլոր լծակները եւ կռիվ են տալիս դարձյալ հանուն իշխանության ու փողի, եւ հասարակությանը զբաղեցնում սարքովի, սոցիալ-քաղաքական ոչ մի արժեք չունեցող տեսարաններով: Իշխանություն հանուն փողի եւ փողՙ հանուն իշխանության: Վերջին տեսարանը Նիկոլ-Մարության բորբոքված կռիվն է. մեկը փողի վրա նստած (հիշեցի՞ք դասական արտահայտությունը) փող չի տալիս, մյուսը իշխանության վրա նստածՙ իշխանություն:

Իսկ ժողովո՞ւրդը- նկատի ունեմ հուսախաբված, հուսալքված եւ ընկճված մեծամասնությունը- տարուբերվում է վարկերի տոկոսները գոնե մարելու, ընտանիք պահելու, խեղճուկ կենսաթոշակից թոռներին ամանորյա ինչ-որ բան նվիրելու, 100-200 դրամով դեղորայք գնելու, սրանից-նրանից մի կերպ մի փոքրիկ գումար պոկելու, Ռուսաստան ու մինչեւ Մեքսիկա եւ այնտեղից, թեկուզ զարտուղի միջոցներով, Մ. Նահանգներ խցկվելու հոգսերի մեջ: 25-26 տարեկան երիտասարդներ կան, ոչ քիչ թվով, որոնք նման երկարատեւ ու փորձանավոր ուղեւորության համար 20-25 հազար դոլար են վճարել իրենց թաղամասերից Ամերիկա հաստատված «դուզերին», որպեսզի…

Պաշտոնական թվերը, եթե հավատանք դրանց, ցույց են տալիս, որ հակառակ Վահան Քերոբյանների հավաստիացումներին, թե «մարդիկ հիմա ավելի լավ են ապրում», ազգաբնակչության 30 տոկոսը աղքատության սեմին է: Սեմի՞ն, թե՞ ներսում, խորքերում: Շատ-շատերն են փորձում տեղավորվել այդ «ավելի լավի» մեջ, ու չեն հաջողում:

***

Ընդունենք. Տարեմուտի սեմին այս խոհերը հաճելի չեն իշխանավորների եւ իշխանությունից օգտվողների, նաեւ երջանիկ ու անտարբեր փոքր զանգվածի քիմքին: Սակայն այս տարի եւս, ինչպես սգավոր նախորդ Ամանորին, ի վիճակի չենք մենք մեզ խաբել: Տարին փակում ենք տխուր: Միայն Հային հատուկ փոքրիկ այն հույսով, որ մեր ժողովրդի ողջախոհ զանգվածը ի վերջո իր ձեռքը կվերցնի Հայոց ճակատագրի տնօրինման գործը, հույսի ջահեր կվառի մարդկանց սրտերում ու մտքերում, կպաշտպանի հայոց հողը Սյունիքից ու Տավուշից մինչեւ Արցախ, մարդկանց կմղի դեպի ստեղծարար աշխատանք, կվերականգնի ազգային միասնականությունը Հայաստանից մինչեւ Արցախ եւ Սփյուռք, կվերստեղծի հիմքերը արժանապատիվ եւ ապահով կյանքի: Հո՛ւյսը:

Բարի լինի այս Նոր տարին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք չենք ասում Թուրքիային՝ կճանաչե՞ք ցեղասպանությունը, մեր հարաբերությունները կկարգարվորվեն, չեք ճանաչի, չեն կարագավորվի. Փաշինյան

Հաջորդ գրառումը

ՈՉ ԲՐՅՈՒՍՍԵԼ, ՈՉ ԲԵՌԼԻՆ, ԱՅԼՙ ԵՐԵՎԱՆ ՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՉ ԲՐՅՈՒՍՍԵԼ, ՈՉ ԲԵՌԼԻՆ, ԱՅԼՙ ԵՐԵՎԱՆ ՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական