Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՏԱՆԳՈ ԿՆՈՋ ՉԼԻԱԶՈՐՎԱԾ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ալեք Էքմեկչիի «Տանգո կնոջ չլիազորված կենսագրությունը: Ներդաշնակային պոեմ 15 ռիթմով» բանաստեղծությունների հատորը պերճախոս վկայությունն է գեղեցկության անսպառ գրավիչ ու փրկարար ուժի», գրում է Արփի Սարաֆյանը «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում գրախոսելով վերոնշյալ գիրքը, որը ճապոնական երեքտողանի հոկկու ժանրի նախատիպով է գրված եւ հաստատում է ֆրանսիացի գրող Ալեն Ռոբի Գրիլյեյի բառերն այն մասին, որ «իսկական գրողը շատ բան չունի ասելու, բայց կարեւորն այն է, թե ինչպես է նա արտահայտում ասելիքը»: «Էքմեկչիի այս հատորը իրոք վկայում է բառերի եւ պատկերների թողած ուժեղ ազդեցության մասին: Դրանք օգնում են վերանալ անցյալի ցավերից, որքան էլ քայքայիչ ու ցավալի լինեն դրանք: Տանգո կնոջ կենսագրությունը կարող է լիազորված չլինել, բայց այն հաստատ հիմնված է ապրված, այսինքն` լիազորված, իրական փորձառության վրա: Այդ կինը «ավազի վրա գրառումներ է անում», «յոգա է պարապում ծիծեռնակների հետ» եւ անընդհատ գտնվում է պատմական մեծ անձնավորությունների շրջապատում: Այնտեղ են եւ իրենով հիացած ու ներշնչված են Էյնշտեյնը, Պրուստը, Սոկրատը, Մոցարտը, Բեթհովենը, Շտրաուսը, Ռոդենը, Կաֆկան եւ մյուսները: Բայց այդ կնոջ համար իր արմատներն են կարեւորը: Ուստի նա իր հայկական հարուստ անցյալի հիշողությունների անդունդն է գլորվում, որտեղ հայտնվում է Ավարայրի դաշտում, որտեղ Աբովյանի հետքերով Արարատ լեռն է բարձրանում, հանդիպում է Արա Գեղեցիկին, Արտավազդ թագավորին, հրացան է տալիս Թեհլիրյանին, անդրադառնում կոտորածներին, տեղահանություններին եւ շարունակվող ոտնձգություններին», հիացմունքով հավելում է գրախոսողը, շեշտելով, որ հատորի առաջինից մինչեւ վերջին էջը ընթերցողի ուշադրությունը գամված է մնում բառերի եւ պատկերների գերազանց ընտրության վրա: Իսկ տեղանունների եւ իրադարձությունների մասնագիտական բառարանը հատորի վերջում հնարավորություն է տալիս հայոց պատմությանը անծանոթ օտար ընթերցողին իմանալ դրանց մասին:

Ալեք Էքմեկչին ծնվել է Հալեպում (Սիրիա): Մ Նահանգներ է տեղափոխվել 1966-ին եւ շրջանավարտ է եղել Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանից: Մագիստրոսի գիտական աստիճան ունի ֆիզիկայից: Աշխատել է որպես ինժեներ օդուղիների բնագավառում: Ներկայիս թոշակառու է եւ հիմնականում զբաղվում է բանաստեղծություններ գրելով եւ հայերենից անգլերեն թարգմանելով հայկական պոեզիայի գոհարները: Բանաստեղծությունների առաջին հատորը կոչվում է «Ապակե զանգակի տակ»: Նախասիրությունների շարքում են երաժշտությունը, նկարչությունը եւ այլ մշակույթի տեր բանաստեղծները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՐԱՓՈԽԸՙ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԱՐՏԱԺԱՄԱՆԱԿ» ԳՐՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական