Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՐԱՓՈԽԸՙ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԱՐՏԱԺԱՄԱՆԱԿ» ԳՐՔՈՒՄ

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարիետա Խաչատրյանի ՙ վերջերս լույս տեսած եւ հիմնականում արձակ գործեր ամփոփող «Արտաժամանակ» գիրքը դեռ շնորհանդեսի չի արժանացել եւ առայժմ նրա ընկերների ընթերցանության սեղանին է, չնայած մի երկու գրախանութում արդեն առկա է:

«Արտաժամանակ» բառային նորաբանությունը Մ. Խաչատրյանի համար «բանալի-բառ» էՙ բացատրելու մանկության, երիտասարդության եւ, ապա, հասուն տարիների ապրածը, զգացածը, տառապածը, ձեռք բերածը եւ կորցրածը, ներկայացնելու ափսոսանքները, որոնք, իր պատկերացմամբ, այլեւս ժամանակից դուրս են, բայց մշտապես իր ներսում ներկա: Գրքի պատումները, մի քանիսըՙ համեմատաբար ծավալուն, մյուսներըՙ մի-երկու էջում տեղավորվող, նաեւ վավերագրական բնույթի են եւ պատմում են 20-րդ դարավերջի ավարտի եւ 21-րդ դարասկզբի հայաստանյան իրականության մասինՙ հեղինակի ներսի աշխարհով անցկացնելով մարդկանց կերպարներն ու իրադարձությունները: Այս արձակն ինձ հիշեցնում է մի հեղինակի մանրաքանդակների հավաքածու, որում գործերն առանձին-առանձինՙ կերպարների կամ երեւույթների մարմնավորումներ են, իսկ ամբողջության մեջՙ հեղինակային ձեռագրի եւ աշխարհայացքի վկայություն, այնուամենայնիվՙ հենց հեղինակի կյանքի ու նաեւ մի ողջ ժամանակի մասին պատմող:

Գրքի արձակ պատումները, այդ թվումՙ «Արեշ» ծավալուն գործը, չունեն սովորաբար արձակին հատուկ սյուժետային կառուցվածք, չկան նախադրություններ, հանգույցներ, գործողությունների զարգացումներ եւ հանգուցալուծումներ: Ոնց երբեմն հատուկ է ոչ ծավալուն պատմողական երկերինՙ ներկայացվում են առանձին փաստեր եւ դեպքեր, դիմանկարներ, կերտված մի քանի շտրիխներով, բայց միշտՙ մի ընդգծող գույն, շեշտադրում հավելելով, որն էլ տպավորվում է հիշողությանդ մեջ, այնքան բնորոշիչ ու հատու են դրանք արված: Բազմափորձ լրագրողի իր ձեռագրին վաղուց ծանոթ լինելովՙ ինձ համար տարօրինակ չէ այս շարադրանքների ոճաբանությունըՙ շաղախված ոչ թե ոչնչացնող, այլ նուրբ հումորով: Փաստերը հստակ եւ ճշգրիտ ներկայացնելու, մարդկանց եւ իրադարձություններին ուղիղ գնահատականներ տալու մասնագիտական փորձառությանը գումարվում է անցյալի ստվերներն ու լույսերը ներկայացնելու գեղարվեստական հնարքը: Դրանում ակնհայտ է երգիծանքի շերտերի նուրբ գործածությունըՙ մերթ թախծոտ, մի տեսակՙ դառնահամ, մերթՙ համարյա աննկատ հումորով, որով խոսում է իր համար անհանդուրժելի երեւույթների մասին:

«Արեշի»ՙ Երեւանի մի հին թաղի եւ նրա բնակիչների, նրանց կենցաղավարության, սովորությունների, նիստուկացի, մեկմեկու հետ հարաբերությունները կառուցելու, կեցության համար վաստակելու պատմությունները հյուսվում են պատկերային, ասես կինոնովելի ժանրով, անցյալ դարի 60-70-ական թվականներից սկսյալՙ մինչեւ դարավերջի ավարտ, այս պատմություններն ամփոփում են ճակատագրեր, որոնք ապրվել ենք հանրովի: Եւ բարձրահարկ շենքերի հետեւոմ թաքնված միահարկ Արեշիՙ մի թաղամասի պատմությունը, ասես, դառնում է քաղաքի ու երկրի հավաքական պատմությունը:

Մանկությունից հեղինակը բերում է մայրական ապուտատի մասին պատմությունը, որը լինելով ուսյալ, քահանայի կին, իր համագյուղացիների հետ ողջ-ողջ այրվել է թուրքերի ձեռքովՙ վկայելով մեր նախնիներին բաժին հասած դառն պատմությունների մասին: Մանկությունից նա բերում է հայրական պապի պատմությունը, որն իր անազնիվ համագյուղացիներիՙ ոչնչով չհիմնավորված մատնագրերով ձերբակալվել եւ գնդակահարվել է ստալինյան ռեպրեսիաների տարիներին: Մանկությունից նա բերել է հոր աշխատասեր, ազնիվ, տառապած կերպարը, որը կարող էր հանդուրժանքով ընդունել պաշտոնյաների կասկածամտությունն իր ազնվության վերաբերյալ, քանի որ կյա՛նքն էր սովորեցրել դրան, եւ որովհետեւ դա՛րն էր այդպիսին: Մանկությունից նա բերել է բազմաչարչար մոր սակավապետությունը, որը կրում էր պատերազմ, սով ու չքավորություն տեսած մի ողջ սերնդի բարդույթները: Արեշցի տղամարդկանց, կանանց, իրար սիրող եւ իրար հետ հակամարտող հարեւանների պատմություններ, Սովետի երկաթե վարագույրը պատռող առաջին ազատամիտ հայացքների ներխուժումը հանրային կյանք:

Գրքում անցյալ-կորուսյալ աշխարհների պատմություններ են, եւ որքան էլ դառն են այդ կյանքում տեղ գտած իրողությունները, դրանցում մանկության քաղցրությունը կա, կյանքը տեսնելու գունադիտակըՙ Մարիետա Խաչատրյանի արձակումՙ լուսավոր առկայծումներով:Իր իդիլլիան հայրական տան այգու դրախտն է, հոր ձեռքով պատվաստած բարդու բոյի թթենու (որ անհամ թթի բերք էր տալիս) ճյուղերին թառած համարձակ աղջնակի հայացքն էՙ առ լեռը, վաղամեռ մոր գգվանքի կարոտը, երբ «համեղ օդը մի ուրիշ ձեւով էր ներս լցվում բաց պատուհանից» (մեջբերում է «Տասը դրամանոցը» մանրապատումից): Մանկությունից բերած հարցադրումներ ունի, որոնց պատասխանը նոր մտորում-գրառումների տեղիք է տալիս: Ի՞նչն է մարդկանց դրդել մատնագրությանՙ երկրի ղեկավարության անկամ ստորակայությո՞ւնը, կասկածի եւ թույնի, ատելության մթնոլո՞րտը, թե՞ մարդկային մանրախնդրությունը: Եւ ո՞վ է ավելի պատժվել, մտորում է հեղինակըՙ Ազգային արխիվում քննիչների կազմած արձանագրությունները, եզրակացությունները, վկաների մատնագրերն ընթերցելիս. նա՞, ով շարունակ հարցաքննության էր կանչվում, վախով սպասելով, որ իր սուտ մատնության փաստը կբացահայտվի, թե՞ նա, ով անմեղորեն գնդակահարվեց, եւ որի անմեղությունն ապացուցելու համար երկու սերնդի կյանքի տեւողություն էր պահանջվում:

Օդից կախված հարցադրումներ են մնում ինձ համար նաեւ, երբ կարդում եմ հեղինակիՙ լրագրողական անցյալից մնացած հուշպատառիկները: Արծվաշենի անկման կենդանի ականատեսը լինելով եւ չհրապարակված կադրեր ունենալով այն հերոսական եւ ողբերգական օրերիցՙ Մարիետա Խաչատրյանը վկայում է անհերքելիի մասին, համարյա տեղ չթողնելով բամբասանքի եւ չտեղեկացված մարդկանց վարկածների համար: Այս գիրքը, մասամբ նաեւ վկայաբանություն էՙ գրված ականատեսի եւ մասնակցի կողմից:

Մանկության պատկերներից մինչեւ հասուն տարիքի ուրախություն ու տխրությունՙ հեղինակն անցնում է տարիների միջովՙ իր հարցադրումներով եւ դրանց տված պատասխաններում մնալով խղճին ապավինած, ազնվություն դավանող, կեղծիքն ու անարդարությունը չհանդուրժող անհատ, որի պորտալարը չի կտրվել իր մանկությունից, եւ այս մեկնակետից է դիտվում դեպի նոր ժամանակներ դարափոփոխման ցավալի ընթացքը:

«Միստիկ պատմությունները» , անսովոր-երեւակայական պատումների ձեւի մեջ, սակայն, իրենց մեջ խիստ երկրային, խիստ մարդկային, վարակիչ բարությամբ են թաթախված, համենայնդեպսՙ բարությունն առատրեն լցված է դրանց մեջ, չանտեսելով հային ուղղված մարտահրավերներն ու հայի ներսում դրված այն կոդը, որը սպասում է բացահայտման եւ վերբեռնման:Մ. Խաչատրյանի արձակը, զերծ լինելով գեղարվեստական ծեքծեքուն նկարագրերից, տպավորվում է մի քանի «գրչահարվածով» ստեղծված կերպարներով, անժխտելի վավերագրականությամբ, ոճավոր պատկերայնությամբ:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՄԻ ԲՈՐԴԵ-ՍՏՈՒՌԼԱ. ԽՈՍԵԼ, ԵՐԳԵԼ, ԶԳԱԼ ՀԱՅԵՐԵՆ

Հաջորդ գրառումը

«ՏԱՆԳՈ ԿՆՈՋ ՉԼԻԱԶՈՐՎԱԾ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ՏԱՆԳՈ ԿՆՈՋ ՉԼԻԱԶՈՐՎԱԾ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Սպանվածի ընտանիքն իմ ընկերոջ ընտանիքն է, այդ ընտանիքի տղան իմ ընկերոջ տղան է։ Այս ամենն ի սկզբանե քաղաքական է, և...

ԿարդալDetails

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական