Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՎԵԼԻՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԿԻՆՈՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երիտասարդ կինոբեմադրիչ Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» կարճամետարժ կինոնկարը (2021, Հայաստան) վերջերս Սանկտ Պետերբուրգի «Կինոյի այլընտրանքային տարածք» VI միջազգային կինոփառատոնում արժանացել է Հատուկ մրցանակի փառատոնիՙ նախագահիՙ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Կինոյի այլընտրանքային տարածք» ստուդիայի գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Տյուտրյումովի կողմից: Մինչ այդ «Ժառանգը» հաղթող էր հանդիսացել «Սպիտակ միաեղջյուր» միջազգային կինոփառատոնում, որն իրականացնում են Հնդկաստանի, Հոնկոնգի, Իտալիայի եւ Ճապոնիայի տարբեր կինո կազմակերպություններ, իսկ Պետերբուրգի «Պիտեր Կիտ» կինոփառատոնում արժանացել է Ժյուրիի մրցանակին:

«Ժառանգը» (ավելի ճիշտՙ «Ժառանգորդուհին») կատակերգության առաջնախաղը տեղի է ունեցել անցած հոկտեմբերին, Անապայի «Կինոշոկ» հեղինակավոր փառատոնի մրցույթային ծրագրում: Այն վերաբերում է Հայաստանում սեռական խտրականության վրա հիմնված արհեստական վիժումներին: Ֆիլմը պատկերում է մի ժամանակաշրջան, երբ Հայաստանում սեռերի դերերը փոխված են, եւ տղամարդիկ են ենթարկվում այն նույն սահմանափակումներին ու նվաստացումներին, որոնք դարեր շարունակ կրել է հայ կինը: Կինոնկարի հերոսը, հանուն իր չծնված որդու, պարտավորվում է կոտրել տղամարդուն պարտադրված բոլոր կարծրատիպերը մայրիշխանական Հայաստանում:

Էվելինա Բարսեղյանը ծնվել է Սեւանում, մեծացել է Սիբիրում: Ուսանել է Օմսկի պետական համալսարանում եւ Ալեքսանդր Սոկուրովի անվան «Մետրոպոլիս» լաբորատորիայում: Նրա «Բրավոման» եւ « Փոքրիկը» սցենարները Կաննի 68-րդ եւ 69-րդ կինոփառատոներում դարձել են «HD PITCH» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ֆինալիստ: Էվելինան նաեւ հաղթել է Սանկտ Պետերբուրգի «Լենֆիլմ» կինոստուդիայի սցենարիստների մրցույթում: Այս տարի նրա «Անտեսանելի սպիտակ խալաթ» մոտ երեք րոպեանոց սոցիալական հոլովակը հաղթող է ճանաչվել «Եվրազիա դոկ» եւ Պերմի «Լամպա» փառատոներում, իսկ ԱՊՀ վավերագրական ֆիլմերի փառատոնում (Սմոլենսկ-Մինսկ)ՙ դիպլոմի: Այն պատմում է Պյատիգորսկի բնակչուհի, բժշկուհի Գայանե Դավիդյանի մասին, որն ինքնակամ մաքրում է բնությունն աղբիցՙ օրինակ հանդիսանալով շրջապատի համար…

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՆԿԱՐԻՉՆ ԱԶՆԻՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԱՆԱՏՈԼԻ ԱՎԵՏՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՔԱՄԻ ԲՈՐԴԵ-ՍՏՈՒՌԼԱ. ԽՈՍԵԼ, ԵՐԳԵԼ, ԶԳԱԼ ՀԱՅԵՐԵՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՄԻ ԲՈՐԴԵ-ՍՏՈՒՌԼԱ. ԽՈՍԵԼ, ԵՐԳԵԼ, ԶԳԱԼ ՀԱՅԵՐԵՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական