Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏԻԺ

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամերիկայի Միացեալ Նահանգները վերջերս կը սպառնայ յաւելեալ պատժամիջոցներու ենթարկել Ռուսական Դաշնութիւնը, նաեւ Պելոռուսիան, ասոնցմէ շատ առաջ ալ ենթարկած էր Սուրիան, Իրանը, Չինաստանը, Հիւսիսային Քորէան եւ, վսատահ եմ, ուրիշ երկիրներ ալ, որոնք «յանցանքներ» գործած են, քանի որ կը պատժուի ան, որ օրէնքը կը խախտէ, ոճիր կը գործէ, կամ… ի՞նչ գիտնամ: Համացանցը կ՛ըսէ, թէ մեծ պետութիւն մը պատժամիջոցներ կը կիրարկէ փոքր պետութեան մը վրայ երկու պարագաներուՙ երբ այդ պետութիւնը ի վնաս իրեն կ՛աշխատի, կամ ինք իր ժողովուրդին մարդկային իրաւունքները կը ոտնակոխէ:

Ըստ բառարանին, անգլերէն «Sanction» (Հայաստանը արդէն որդեգրեր է այդ բառըՙ սանկցիա ) բառը պատժամիջոց է օրէնքը խախտողին հանդէպ: Լաւ, ի՞նչ օրէնքի մասին է խօսքը. ամերիկեա՞ն, միջազգայի՞ն, ի՞նչ: Ամերիկան իր օրէնքները կը տարածէ նաեւ աշխարհի բոլո՞ր երկիրներուն վրայ, ի՞նչ իրաւունքով: Այսպիսի բան չի կրնար ըլլալ: Լաւ, ինչո՞ւ ուրեմն այդ օրէնքներն ալ խախտողին պատժամիջոցի կ՛ենթարկէ:

Կը հասկնամ, եթէ պատժողը ՄԱԿ-ը ըլլայ, վերջապէս միջազգային կազմակերպութիւն մըն է եւ իրաւունք ունի իր դրած եւ անդամ երկիրներուն կողմէ վաւերացուած օրէնքները խախտողները պատժելու, սակայն չեմ հասկնար Ամերիկայի ըրածը: Պատիժ բառը քիչ մը ուսուցիչն ու աշակերտը կը յիշեցնէ, կամ ոստիկանն ու յանցագործը: Ո՞վ ԱՄՆ-ին ուսուցիչի կամ ոստիկանի կարգավիճակ շնորհեց:

Ես Եթէ աշխարհի ամենաուժեղ պետութիւնն է, ատիկա իրաւո՞ւնք կու տայ իրեն «չարերը» պատժելու. իսկ «բարիներուն» ալ բարենիշ ու նուէր կու տա՞յ: Անպայման կու տայ, ողջ ըլլան տոլարի տպարանները:Ի՛նք կ՛որոշէ, կը պատժէ, իրեն ալ կը հետեւին իր դաշնակից պետութիւններըՙ Անգլիան, Եւրոպական Միութիւնն ու Քանատան:

«Պատիժ» բառը քաղաքականութեան ու դիւանագիտութեան մէջ հաճելի բառ մը չէ: Կարելի է «սեղմումներ» բառը գործածել, օրինակՙ «ԱՄՆ տնտեսական սեղմումներու պիտի ենթարկէ այսինչ պետութիւնը, որ կը փորձէ այնինչ պետութեան գործերուն միջամուխ ըլլալ: «Այսինչը» հիմա Ռուսիան է, իսկ «այնինչը» Վրաստանն է, Ուքրաինան է: Իսկ ինքը ինչո՞ւ անոնց գործերուն կը խառնուի՞:

Սուրիան «պատժեց» քանի որ, ըստ իրենՙ «ահաբեկչական կազմակերպութիւններ կը հովանաւորէ, քիմիական զէնք կը գործածէ իր ժողովուրդին դէմ եւ պէտք է անպայման ժողովրդավարական (տեմոքրաթիք) երկիր դառնայ, եւայլն»: Կարծես իր սայլին կապուած բոլոր արաբական երկիրները ժողովրդավարական վարչակարգ ունին: Իրականութեան մէջ Սուրիան իր կառքին չլծուեցաւ, անոր համար կը պատժուի: Կամՙ Իրանը կը պատժէ, քանի որ աթոմակայան կը կառուցէ, զէնք կը պատրաստէ: Հիմա կը սպառնայ Պելոռուսիաին ալ պատժել, քանի որ գաղթականները Լեհաստանի սահմանը լեցուցեր է: Իսկ Ռուսիան, որ իր մրցակիցն է, պատիժներ կը կրէ, որովհետեւ Վրաստանէն պատառիկներ գրաւեց, Ղրիմի թերակղզին ազգայնացուց եւ հիմա կը պատրաստուի, իբր, Ուքրաինայի վրայ յարձակիլ:

Նոյնիսկ եթէ ինքզինքին իրաւունք կու տայ իր շահերը պաշտպանելու համար պետութիւններ պատժել, չի՞ մտածեր որ պետութիւնն ու պետական այրերը պատժելու ճամբուն վրայ երկրի ամբողջ ժողովուրդին կը վնասէ: Տասը տարիէ ի վեր Սուրիան պատժեր է, ի՞նչ պատահեցաւ, իշխանութիւնը վնասե՞ց, յաջողեցա՞ւ իշխանափոխութիւն կատարել, թէ՞ ժողովուրդին մուխը մարեց, պատճառ դառնալով, որ Սուրիոյ մէջ տոլարին արժէքը երկինք հասնի, այդ երկրի քարիւղը գողնայ, որ մարդիկ սառին վառելանիւթի պակասէն:

Հարց կու տամՙ ուրիշներ ալ կրնա՞ն Ամերիկան պատժել. ինք ալ յանցանքներ գործած է ու կը շարունակէ գործել, չէ՞: Հապա ի՞նչ կոչել իր ըրածները Իրաքի եւ Աֆղանիստանի մէջ, անկէ առաջ ալ Հարաւսլաւիոյ, անկէ շատ առաջ ալ Վիէթնամի… Ասոնք ոչ միայն ուրիշի գործերուն միջամտել են, այլ ուղղակի քրէական ու ռազմական յանցագործութիւն: Ինք բարի՞ նպատակով մտաւ այդ երկիրները. Հապա երկկողմ հազարաւոր զոհե՞րը, քանդումնե՞րը: Ամենաուժեղն է ըսելովՙ ամէն ինչ իրեն արտօնուած է, այդպէ՞ս է, ուրեմն ո՞ւր մնաց տեմոքրասին, ո՞ւր մնաց արդարութիւն ըսուածը: Երկու չափ, երկու կշիռի այս քաղաքականութիւնը պատուհաս է. անտառի օրէնքէն ե՞րբ պիտի հրաժարին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հաջորդ գրառումը

ՍԵՐԴԱՐ ՔԸԼԸՉՙ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՐԴԱՐ ՔԸԼԸՉՙ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

Լրագևող Ոսկան Սարգսյանը գրում է. Բերդ համայնքի Չինարի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խորանաշատը հառնում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանից ընդամենը 150...

ԿարդալDetails

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական