Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՙ «ԱՄԵՆԱՆԱԽԿԻՆՆ» ՈՒ «ԱՄԵՆԱՍԵՎԸ»

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջրերը մի առվով չեն հոսում: Երբեմնի մետրիմ ընկերները ռինգի հակադիր բեւեռներում են հայտնվել: Հայկ Մարությանի խաղացած հայտնի մանրապատումներից մեկի սցերարովՙ շուտով փոխադարձ մեղադրանքների տարափ կսկսվիՙ «բոշա-փչացած» մակարդակում: Իհարկե, մենք մանրապատումի տրամաբանական շարունակությունըՙ «երկուսդ էլ ճիշտ եք», կողմերին ասել չենք կարող, բայց միանշանակ կարող ենք պնդելՙ մեկմեկու արժանի են:

Հայկ Մարությանը, միանշանակ, Երեւանի լավագույն քաղաքապետը չէ, բայց Նիկոլ Փաշինյանիՙ նրա նկատմամբ սկսած արշավը ոչ այլ ինչ է, քան քինախնդրություն ու Մարությանին պատժելու գործընթացՙ հավատարմության երդումը դրժելու համար: Վարչապետը մեկ անգամ չէ, որ ցույց է տվելՙ իր անձն ուրացողներին, իր գաղափարախոսությունը, կարծիքն ու դիտարկումները (որ, ի դեպ, հաճախ, երբեմնՙ ժամ առ ժամ են փոփոխվում) չկիսողներին պարզապես տանել չի կարողանում: Կա՛մ իր նման պետք է մտածեն ու շնչեն, կա՛մ բոլորի երեսով կտա բացառապես իր անհատական վարկանիշի շնորհիվ պաշտոն ձեռք բերելու անհերքելի հանգամանքն ու «ժողջանը» կգա խժռելու հերթական զոհին: Մինչեւ ատամները կխժռիՙ առանց դույզն-ինչ խղճալու. դա է «հեղափոխական» իշխանության ձեռագիրը:

Հայկ Մարությանին Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նաեւ հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանալու մեջ, շեշտում, թե ատելության մթնոլորտի տարածման մեջ մեծ մեղավորություն Մարությանն ունի: Իհարկե, աներկբա է Փաշինյանի ասածը, բայց պրն. վարչապետին հիշեցնենք, որ այդ հայտարարությունը թե՛ ինքը, թե՛ թիմակիցներն են ծափերով ողջունել: Ավելինՙ զարգացրել են թեզն ու մարդկանց նախկինների ու ներկաների բաժանել: Հետեւաբար քաղաքապետին անվստահություն հայտնելու մյուս դրույթների մեջ եթե կարելի է գոնե փորձել ճշմարտության հատիկ գտնել, ապա սեւուսպիտակի մասով Փաշինյանն ու յուր թիմակիցները ձայն-ծպտուն անգամ չպետք է հանեն:

Այս ամբողջ պատմության մեջ ամենից զավեշտալի ու ճղճիմ իրավիճակում են հայտնվում Երեւանի ավագանու այն անդամները, որ, կատարելով Փաշինյանի հրահանգը, անվստահության գործընթաց են սկսել: Ավագանու անդամները, որ բավական երիտասարդ են ու դեռ անցնելու ճանապարհ ունեն, այս պահից սկսած բիծ են թողնում իրենց կենսագրության վրա: Ինչո՞ւ, որովհետեւ անվստահություն հայտնելու գործընթացի ռեժիսորն ու դատավորը միմիայն Փաշինյանն է: Եթե դեպքերին փոքր-ինչ ուտոպիստական հայացքով մոտենանք, ապա կարող ենք գրել մեղադրական այն տեքստը, որը Փաշինյանը կարող է ներկայացնել հանրությանը. «Ժողովուրդ ջան, հաշվի առնելով, որ Հայկ Մարությանը «Կարգին հաղորդում» հայտնի մանրապատումներ նկարելու ժամանակ կիրառել է «բոշա-փչացած» դիալոգը, ինչպես նաեւ 1990-ականներին նկարահանվել է «Մեր բակը» ֆիլմում, ինչի ժամանակ «Ես լավ տղա եմ, հայաթում ինձ կյաժ են ասում» քրեական ենթամշակույթին հարող երգ է երգել, ապա նրան մեղադրանք է առաջադրվում հասարակության կրթական մակարդակը իջեցնելու փորձ անելու, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթին հարելու համար: Հայկ Մարությանը հաճախ է կնոջ դեր մարմնավորել, իսկ դա կարող է ազդել աճող սերնդի ներաշխարհի վրա ու բարոյահոգեբանական շեղումներ առաջացնել երեխաների մոտ: Սույն մեղադրանքը անհապաղ ուժի մեջ է մտնում իմՙ վարչապետ Փաշինյանիսՙ Facebook-ում ուղիղ եթեր մետնելուց ու Հայկ Մարությանին արար աշխարհով խայտառակ անելուց հետո»:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանին անմնացորդ հավատացող նրա թիմակիցների հիշողությունը նույնպես թարմացնենք: Երբ ՔՊ-ականները Հայկ Մարությանին մեղադրում են քաղաքական թիմին դավաճանելու մեջ, կարեւոր մի փաստարկ են մոռանումՙ իրենց քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ո՞ր քաղաքական թիմից էր ու ո՞ր ուժի մանդատով էր ԱԺ-ում հայտնվել, այնուհետեւ լքել այդ թիմը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՐՅՈՒՍԵԼԸ ՍՈՉԻԻ ԴԱԿԻ՞Չ Է

Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ-Ն ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՆ Է ՍՏԱՆՈՒՄ ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ-Ն ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՆ Է ՍՏԱՆՈՒՄ ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական