Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐ-ՎԵՐ ՄԻ ԹՌԵՔ, ԲՈԼՈՐԴ ՆԻԿՈԼԻ ՁԵՌՔՈՒՄ ԵՔ

10/12/2021
- 10 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի17-ի, նոյեմբերի 14-ի եւ դեկտեմբերի 5-իՙ Տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին հունիսի 20-իՙ ԱԺ ընտրությունների իրական պատկերը, ավելի ճիշտՙ հակապատկերը:

Իշխող կուսակցության վարկանիշը գահավիժում է: Հայաստանի 36 խոշորացված համայնքներում նոյեմբերի 5-ի ընտրություններն ապացուցում են, որ քաղաքային եւ գյուղական բնակավայրերը խիստ տարբեր վերաբերմունք ունեն իշխանությունների նկատմամբ:

Ակնհայտ էր, որ հունիսի 20-ի ընտրություններում Երեւանը մերժեց «Քաղաքացիական պայմանագրին», նույնն է թեՙ Նիկոլ Փաշինյանին: ՏԻՄ ընտրություններում նրան մերժեցին նաեւ հանրապետության մյուս քաղաքներըՙ Գյումրին, Վանաձորը, Գորիսը, Կապանը:

Հունիսի 20-ի հետ համեմատածՙ վերջին ՏԻՄ ընտրություններին միջին հաշվով քառակի քիչ են քվերակել ՔՊ-ի օգտնին:

Մասիս քաղաքում հունիսի 20-ին իշխանական կուսակցությանը քվե է տվել 4 648 մարդ, դեկտեմբերի 5-ինՙ 2557-ը:

Արարատ քաղաքում, հունիսի 20-ինՙ 4 433, դեկտեմբերի 5-ինՙ 1662:

Գավառ քաղաքում, հունիսի 20-ինՙ 5 567, դեկտեմբերի 5-ինՙ 1159:

Վանաձորում, հունիսի 20-ինՙ 25 985, դեկտեմբերի 5-ինՙ 7227:

Արթիկ քաղաքում, հունիսի 20-ինՙ 4 830, դեկտեմբերի 5-ինՙ 1033:

Գյումրիում, հունիսի 20-ինՙ 28 246, դեկտեմբերի 17-ինՙ 7 786:

Եղեգնաձորում, հունիսի 20-ինՙ 2 261, դեկտեմբերի 5-ին` 722:

Շարքը կարելի է շարունակել:

Քանի որ համայնքները խոշորացվել են, եւ քվեների վերջնարդյունքը կազմվում է մի քանի բնակավայրերի ընտրությունների արդյունքների հիման վրա, տեսնում ենք, որ իշխանական կուսակցությանն ավելի շատ ձայն են տվել գյուղական բնակավայրերը: Պատճառները պարզ ենՙ գյուղերում քաղաքական վերլուծություններն ու պատկերացումները մեծ մասամբ սահմանափակվում են Հ1-ի լրատվական հաղորդումներում ներկայացված զուգահեռ իրականության, իշխանությունների գերադրական «ազնիվ մղումներով»ՙ Նիկոլը սուրբ է, ինչքան վատ բան կա, նախկիններն են անում:

Սակայն ի՞նչն է ապշեցնում. գյուղական բնակավայրեր կան, որ իրենց փոքր թվի համեմատՙ 44-օրյա պետարազմին շատ զոհեր են տվել, բայց ընտրել են ՔՊ-ին:

Թեեւ հայաստանյան իրականության մեջ ամեն ինչ է դուրս եկել տրամաբանությունից ու բարոյականությունից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցանիշների համաձայնՙ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 42,48 տոկոսը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 19 տոկոսի ձայնը:

Ի դեպ, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերի բնակիչները բոյկոտել են ընտրությունները, ոչ ոք չի գնացել ընտրատեղամաս: Այս գյուղերի դիմաց ընտրությունների արդյունքը զրո է: Ծովագյուղն ու Սեմյոնովկան այսկերպ իրենց բողոքն են հայտնել համայնքների խոշորացման ծրագրի դեմ: Նրանք չեն ուզում միանալ Սեւան խոշորացված համայնքին, սակայն ջանքերը զուր են: Այս գյուղերն արդեն իսկ Սեւան խոշորացված համայնքի կազմում են:

ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ապացույց են, որ Փաշինյանի իշխանության վարկանիշն օր օրի նվազում է: Ընդդիմադիր կուսակցությունները, հատկապես ՏԻՄ ընտրություններին մասնակցած նորաստեղծ դաշինքները ցնծում են: «ՔՊ-ն ջախջախիչ պարտություն է կրել այսինչ համայնքում… չնայած կիրառված վարչական ռեսուրսներինՙ ՔՊ-ն պարտվեց»,- մի քանի օր թնդում էր համացանցը:

Իշխանությունները, իսկապես, մարզերում վարչական ռեսուրսներ էին օգտագործել, ոստիականական ուժերով էին լցրել ընտրատեղամասերի շուրջբոլորը, սրան-նրան բերման ենթարկելու, սրա-նրա վրա ինչ-որ զավեշտալի գործեր կարելու վարքագիծը սրբորեն պահպանվեց ու կիրառվեց նաեւ այս ընտրություններին: Չնայած դրանՙ ՔՊ-ն ցանկալի ձայներ չհավաքեց: Այս փաստը շոյում է ընդդիմության ինքնասիրությունը, սակայն նույն ընդդիմությանը մտածելու տեղիք չի տալիսՙ ինչո՞ւ է Նիկոլի իշխանության վարկանիշն ընկնում, նրան անվերապահորեն հավատացող մարդիկ ինչո՞ւ են մերժում ՔՊ-ին, մի՞թե ընդդիմության ջանքերի, նրա ծրագրային քաղաքականության, գործնական քայլերի արդյունքն է սա: Իհարկե, ո՛չ:

Հունիսից մինչեւ հիմա խորհրդարանական ընդդիմությունը, բացի տարբեր ամբիոններից իշխանությանը հայհոյելուց ու ֆեյսբուքյան ստատուսներ գրելուց, ոչինչ չի արել հանրությանը համախմբելու, իր նկատմամբ վստահություն ներշնչելու համար, որովհետեւ չունի ծրագիր, չունի երկրի փրկության հստակ, գործնական քայլերի փաթեթ:

Ընդդիմությունը ոչինչ չի արելՙ ապացուցելու, որ ԱԺ է մտել ոչ թե ամեն ամիս կայուն աշխատավարձ ստանալու եւ այդ աշխատավարաձին համապատասխանՙ Նիկոլին քննադատելու, նրան կապիտուլյանտ, դավաճան ասելու համար, այլ այդ կապիտուլյանտից ու դավաճանից Հայաստանը փրկելու համար:

Մեկ տարուց ավելի էՙ Հայաստանը քաղաքական աննկարագրելի ծանր վիճակում է: Հայաստան երկիրը, Հայաստանի պետականությունը կորցնելու մոտալուտ վտանգի հոտը, վառոդի հոտին խառնված, արդեն Երեւան է հասնում, իսկ ընդդիմությունն ԱԺ-ում դեռահասության տարիքին հատուկ վարվելակերպով երկարաձգում է Նիկոլի իշխանությունը:

Ի վերջո, այլեւս ի՞նչ նշանակություն ունիՙ խոշորացված համայնքներում ՔՊ-ն է հաղթե՞լ, թե «Պողոս Պողոսյան» նորաստեղծ, ոչինչ չասող դաշինքը: Միեւնույն է, ՔՊ-ին ջախջախիչ պարտության մատնած ընդդիմադիր գյուղապետը կամ քաղաքապետն էլ է ենթարկվելու Նիկոլի որոշումներին, Նիկոլի ստեղծած կառավարման համակարգին: Մարզպետարանները Նիկոլի ձեռքում են:

Միեւնույն է, բոլորս ապրում ենք Հայաստանն ու Արցախը պանթյուրքիզմի ծավալապաշտական երախը մտցրած Նիկոլի կանոններով ու օրենքներով, ընդդիմությունը դա անում է առերես փնթփնթալով, ներքուստՙ խաղաղ համաձայնությամբ ու, թերեւս, հաճույքով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՙ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՆՊԱՏԱԿՈՎ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՙ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՆՊԱՏԱԿՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական