Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՔԱԹԱՐ

10/12/2021
- 10 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այցը տհաճ անակնկալներ է պատճառել ինչպես իրեն, այնպես էլ Չավուշօղլուին

Դեկտեմբերի 6-ին պաշտոնական այցով Քաթար ուղեւորվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա այցը երկօրյա էր: Նա մայրաքաղաք Դոհայում մասնակցեց Թուրքիա-Քաթար Գերագույն ռազմավարական հանձնաժողովի 2015-ից ի վեր գումարվող 7-րդ նիստին, ապա հանդիպեց էմիր Շեյխ Թամիմ բին Համեդ Ալ Սանիի հետՙ քննարկելու համար, ինչպես BBC-ն է նշել, տնտեսական եւ պաշտպանության ոլորտում համագործակցության խնդիրները: Օգտվելով առիթից ասենք, որ Քաթարը միակ երկիրն է, որտեղ Թուրքիան ունի ռազմաբազա, որը տեղակայվել է 2014-ին, եւ 5 հազար զինծառայող:

Ուղեւորվելուց առաջ Անկարայի օդակայանում Էրդողանը նշել էր, որ ինքը աշխատում է զարգացնել Պարսից ծոցի արաբական երկրների հետ համագործակցությունը, ավելացնելով. «Դրա ապացույցը տարածաշրջանի ամենահզոր երկրներից Քաթարի հետ մեր համատեղ քայլերն են»: Ի դեպՙ «ամենահզոր» այս երկրի տարածքն ընդամենը 11.4 հազար քառ. կմ. է: Առաջիկա փետրվարին Էրդողանը կայցելի նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Սակայն դա կլինի պատասխան այց, քանի որ նոյեմբերի 24-ին պաշտոնական այցով Անկարայում էր եղել Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդը եւ արժանացել բարձրակարգ ընդունելության, չհաշված Էրդողանի հաճոյախոսությունները:

Մինչդեռ Թուրքիայի հարաբերություիններն ԱՄԷ-ի հետ սրվել էին դեռ 2011-ին, երբ տարածաշրջանում շրջանառության մեջ դրվեց «Արաբական գարունը» եւ Էրդողանը ձեռնամուխ եղավ «Մուսուլման եղբայրներին» Աբու Դաբիում իշխանության բերելու փորձերին: Լարվածության սրումը երկու երկրների միջեւ գագաթնակետին հասավ 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո: Էրդողանը այդ փորձի առթիվ Քաթարին մեղադրել էր հեղաշրջման կազմակերպիչներին 3.5 մլրդ. դոլար հատկացնելու, PKK-ի ահաբեկիչներին, ինչպես նաեւ Թաքսիմի «Գեզի այգու» այսպես կոչված խռովարարներին աջակցելու մեջ:

Ավելինՙ Թուրքիայի ղեկավարներն Էրդողանի գլխավորությամբ ոխերիմ թշնամի հայտարարեցին Էմիրություններին, իսկ «Յենի շաֆաքի», «Սաբահի» պես իշխանամետ թուրքական թերթերըՙ ստոր եւ պատվազուրկ արարածներ անվանեցին այդ երկրում իշխող խավի ներկայացուցիչներին: Այս ամենը շարունակվեց մինչեւ 2021 թ. հունվարը, երբ Քաթարի ճգնաժամի հաղթահարումից հետո աստիճանաբար սկսեցին բարելավվել Թուրքիա-էմիրություններ հարաբերությունները, ինչը թերեւս պայմանավորված է ֆինանսական այն խորը ճգնաժամով, ինչի մեջ հայտնվել է թուրքական պետությունը:

Ահավոր վիճակում են ժողովրդական զանգվածները: Ընդդիմության տվյալներով երկրում շուրջ 50 մլն. մարդ ապրում է աղքատության, իսկ 7 միլիոնը սովի շեմին: Ծախսը չվճարելու պատճառով 1.4 մլն. ընտանիք զրկված է էլեկտրամատակարարումից, գործազուրկների թիվը կազմում է ավելի քան 13 մլն., ընթացիկ տարվա միայն օգոստոսին ինքնասպան է եղել 29 մարդ, որոնց թվում խանութպաններ, հողագործներ, բուժաշխատողներ եւ աշխատանքի նշանակմանն սպասող ուսուցիչներ: Հունվարից մինչեւ նոյեմբեր ինքնասպանություն է գործել նաեւ 100 ոստիկան:

Դոլարի հանդեպ թուրքական լիրայի ամենօրյա արժեզրկումը, որը արժեզրկման ցուցանիշներով սկսել է գերազանցել նույնիսկ Աֆղանստանի ազգային արժույթ աֆղանիին, երկրում արդյունաբերության հետ նաեւ առեւտուրն է խափանել, խիստ սահմանափակելով բնակչության գնողունակությունը: Դրան մեծապես նպաստում է Էրդողանը: Օր. նոյեմբերի 23-ին, որը համարվում է «սեւ երեքշաբթի», մեկ դոլարի արժեքը ֆինանսական շուկայում 11 լիրա էր: Առավոտյան Էրդողանի ելույթից հետո դոլարը բարձրացավ 13 լիրայի, իսկ նրա երեկոյան ելույթով հասավ 13.9-ի:

Դոլարի ինքնարժեքը դեկտեմբերի 8-ին կազմել է 13.66 լիրա: Մինչդեռ 2018-ի հունիսին, երբ Թուրքիան անցավ նախագահական համակարգի, այդ ցուցանիշը 6.3 էր: Թուրքական լիրայի արժեզրկման կասեցումը ենթադրում է դոլարի ներարկումը ֆինանսական շուկա պետական գանձարանից, սակայն գանձարանն ոչ միայն դատարկ է, այլեւ դրա պահուստային ֆոնդը կազմում է մինուս 31 մլրդ. դոլար, այն էլ Քաթարի հատկացրած փոխառությունների շնորհիվ: Թեեւ Էրդողանը Աբու Դաբիի թագաժառանգ Զայեդին հանդիպելուց հետո հայտարարել էր, թե վերջինի հետ ստորագրել են Թուրքիային 3 մլրդ. դոլար հատկացնելու պայմանագիր, սակայն պարզվեց, որ կողմերն ընդամենը համաձայնության են եկել քննարկելու հատկացման պայմանները:

Ահա թե ինչու Անկարայում չեն դադարում թուրքական ռազմարդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունըՙ ASELSAN-ը, որն աշխարհում հզորությամբ 50-րդ է իր նմանների մեջ, Արաբական Միացյալ Էմիրություններին վաճառելու Էրդողանի պատրաստակամության մասին խոսակցությունները: Համենայն դեպս, որքան էլ ոգեւորված լինի, Էրդողանը Քաթարում բախվել է տհաճ անակնկալի: Մինչ այդ դրան բախվել էր Էրդողանից շուտ Դոհա մեկնած արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլունՙ այցը նախապատրաստելու պարտականությամբ:

Ինչպես դեկտեմբերի 6-ի համարում վկայում է «Էվրենսելը», Չավուշօղլուն հանդիպում է Քաթարի արտգործնախարար Շեյխ Մոհամմադ բեն Ջասսիմ Ալ Թահնիին: Հանդիպման ավարտին մամուլի համատեղ ասուլիսում Reuters-ի թղթակիցը Չավուշօղլուին հարցնում է. «Դուք ֆինանսական աջակցություն խնդրելո՞ւ համար եք եկել Քաթար, որ հաղթահարեք տնտեսական քաոսը», իսկ Շեյխ Մոհամմադին էլ հարցնում, թե Քաթարը ինչո՞վ կարող է նպաստել Թուրքիային հաղթահարելու տնտեսական քաոսը:

Հարցը, որ թուրքերեն էր ուղղված, խիստ զայրացնում է Չավուշօղլուին, նա իսկույն լքում է դահլիճը, այդ ընթացքում ասուլիսն ուղիղ եթերում հեռարձակող թուրքական հանրային հեռուստատեսությունը ընդհատում է հաղորդումը, առանց սպասելու Քաթարի արտգործնախարարի պատասխանին: Թուրքական լրատվամիջոցները գրեթե չեն անդրադարձել Քաթարի էմիր Ալ Սանիի եւ Էրդողանի հանդիպմանը: Պարզապես գիտենք Թուրքիա-Քաթար Գերագույն ռազմավարական հանձնաժողովի վերոհիշյալ նիստի ավարտին Շեյխ Մոհամմադի արած հայտարարության մասին, որտեղ վերջինը ասել էր, որ երկու երկրների միջեւ 12 նոր պայմանագիր է ստորագրվել: Նա միաժամանակ նշել է տնտեսական քաոսի պատճառով Թուրքիայում առաջացած հնարավորություններն արժեւորելու իրենց մտադրության մասին:

Ի դեպՙ Gazete Duvar-ն էլ անդրադառում է Դոհայում Էրդողանի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանի հետ հանդիպելու պատրաստակամությանը: Ընդ որում, թուրքական թերթի տվյալներով, թագաժառանգը Դոհայում էր լինելու դեկտեմբերի 8-ին, այն օրը, երբ Էրդողանը վերադառնում էր Անկարա: Սակայն բին Սալմանը ծրագրի հագեցվածության պատճառով մերժել է Էրդողանի հանդիպման առաջարկը, ըստ ամենայնի նկատի առնելով այն, որ Թուրքիայի նախագահը Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները բարելավելու շրջանակում մտադրություն էր հայտնել այցելելու նաեւ Սաուդյան Արաբիա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՅԴԵՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

ՀՀ ՆԳՆ-ի կողմից 08.06.2025 թ-ին հրապարակված Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի տեսանյութով, որով իբր ապացուցվում է, թե Փաշինյանի ավտոշարասյունը մասնակցություն...

ԿարդալDetails

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական