Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՏՈ՞ՒՄ Է ԳԵՐԻՆԵՐԻՆ

10/12/2021
- 10 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իջնենք պադյեզդ». գողական, ավելի ճիշտՙ «խառոշիական» կամ փողոցային այս արտահայտությունը ծանոթ է հին երեւանցիներին: Անձնամիջյան կամ միջխմբակային հարաբերություններ պարզաբանելու համար հակամարտ կողմերը միմյանց հրավիրում էին «պադյեզդ», շենքի շքամուտք, որտեղ կարող էր պատահել ամեն բանՙ քիթ-բերան ջարդելուց մինչեւ դանակահարություն, իսկ երբեմն էլ, երջանիկ բացառությամբՙ լորձնախառն համբույր, ինչպես այս օրերին իր 25-ամյակը նշող «Մեր բակը» ֆիլմում:

Նման պահերը հիշեցի այս երեքշաբթի օրը, երբ Ազգային ժողովի գրասենյակներից մեկում «պարզաբանումների» հրավիրված ընդդիմադիր պատգամավորների օգնականները ծեծի ենթարկվեցին խորհրդարանի նախագահի «թասիբին» կանգնած ՔՊ-ական «ղոչ» տղաների կողմից: «Գողական ենթամշակույթի» դասական օրինակ, որի դեմ երկու տարի առաջ նույն ՔՊ-ականները իբր պայքարում էին ու կարծեմ օրենք էլ ընդունեցին այն վերացնելու համար:

Չվերացվեց. «ենթամշակույթ» (sub culture) գողացված արտահայտությունը նույնքան կենսունակ է այժմ, ինչպես նախկինում, միայն այն տարբերությամբ, որ «պադյեզդը» այժմ փոխարինվել է «խորհրդարան» բառով, որտեղ այս եւ նախորդ «ռաունդներում», շիշ բռնողներն ու շիշ գցողները կարողանում են իրենց կենսունակությունը ցույց տալ երբեմն բռունցքներով, երբեմն քացով, բայց ավելի հաճախՙ լեզվագարությամբ, ինչպես չորեքշաբթի օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ջղագարության հերթական սեանսը տվեց բոլորիս: Ինչեւէ:

Իսկ ի՞նչ էր պատահել նախորդՙ երեքշաբթի օրը: Խորհրդարանի նախագահը, որ մեկ անգամ չէ «գողական ենթամշակույթին» իր հակվածությունը ցույց տվել, փողոցում թե խորհրդարանում, գուցե եւ, ո՜վ իմանա, պադյեզդներում, ադրբեջանական կալանավայրերում հեծեծող մեր գերիների մասին ասել էրՙ «Գիտե՞ք, որ էդ գերիները այն մարիդկ են, ովքեր զենքը դրել են ու փախել: Ես գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իրենք իմ համար չկան»: Սա ասվել է սթափ վիճակում, գիտակցությամբ, նույնիսկՙ անկեղծ կանխատեսությամբ, թեՙ «գուցե ես սխալ բան եմ ասում»: Այդ կանխատեսումը նույնՙ չորեքշաբթի երեկո, խորհրդարանի հարցուպատասխանային նիստից հետո իրականացավ, երբ խորհրդարանի նախագահի նախաձեռնությամբ իր մոտ խորհրդակցության հրավիրվեցին գերիների վրդովված, վիրավորված եւ ընդվզած հարազատների ներկայացուցիչները, որոնց ներողամտությունը հայցելով հանդերձ, Ալեն Սիմոնյանին, ըետ տեղեկությունների, չհաջողվեց տարհամոզել ու մեղմացնել նրանց վրդովմունքը: Իզուր ջանքեր, քանզի խորհրդարանի նախագահի ասածը ըստ էության պատճենահանումն էր, գուցե պահի տակ արտասանված, գլխավոր իշխանավորի նախապես քանիցս ասած եւ նույն օրը խորհրդարանում, ջղագրգիռ էքստազի մեջ արտասանած խոսքերի, թե հատ-հատ պետք է քննել յուրաքանչյուր գերու գործը, գերության հանգամանքները, ստուգել նրա դասալի՞ք, թե՞ «իսկական» գերի լինելու կարգավիճակը, գուցեեւ, ենթադրում եմ, գերության մեջ նրա ցուցաբերած վարքն ու վարքագիծը:

Ընդունենք ու հաստատենք, որ սա վիրավորանք է գերիների հարազատների ու մերձավորների, նրանց ճակատագրով մտահոգ մեր ազգաբնակչության նկատմամբ, անարգանքՙ 18-20 տարեկան մեր տղաների, դեռեւս մարտական մկրտություն չտեսած բազմաթիվ զինծառայողների համար: Անարգանքՙ երբեմն առանց հրամանատարի, առանց թիկունքային նեցուկի ու համալրման, առանց օդային պաշտպանության, առանց փամփուշտի եւ առանց սննդի մնացածների համար: Անարգանք, օրինակ, Լելե-Թեփեի դժոխքից մի կերպ դուրս պրծած մարտիկների նկատմամբ, որոնք այդ այնտեղից դեպի այլ ճակատներ քշվելու պահին այն զգացողությունն էին ունեցել, որ իրենց մինչեւ Շուշի տանում են սպանել տալու համար, որպեսզի… վկաներ չմնան: Նաեւ այն զինվորների նկատմամբ, որոնք թշնամու շրջափակման մեջ ընկածՙ ավտոմատի փողը կզակի տակ պահած սպասել են ոսոխի ներխուժմանՙ վերջին փամփուշտը սեփական կոկորդին խրելու համար, որպեսզի գերի չընկնեն…

Այո, մեր բանակի հրամանատարներին հատ-հատ եւ ամբողջությամբ հնազանդեցնելուց հետո, գործող իշխանությունը եւ գլխավոր իշխանավորը, ի դեմս գերի ընկածների եւ ի լուր հանրության փորձում են պարտության մեղքը բարդել շարքային զինծառայողների վրա ու «չոր» դուրս գալ ու շարունակել իշխել…

Այսքանից հետո բնավ պետք չէ զարմանալ, որ մի երջանիկ օր, երբ ի վերջո մեր գերիները ազատ կարձակվեն, նրանցից շատերը պիտի չուզենան հայրենիք վերադառնալ, ինչպեսՙ Հայրենական մեծ պատերազմից հետո մեր գերիներից շատերը, որոնք նախընտրեցին Ամերիկաներ եւ այլուր ապաստանելՙ խուսափելու համար Ստալինյան տրիբունալներից ու հալածանքներից:

Իլհամը «միջանցքների» համար հստակ օր ու ժամ է պահանջում եւ պատերազմի սպառնալիքի հետ օգտագործում է նաեւ որպես պատանդ իր մոտ պահվող գերիների հարցը: Ու գործող իշխանությունը, չկարողանալով հարկ եղած ձեւով օգտագործել գերիների վերաբերյալ Ժընեւյան 3 կոնվենցիաներիՙ մեզ ձեռնտու հոդվածները, փորձում է ցույց տալ, որ գերիների վերադարձի հարցը սակարկությունների նժարին որեւէ կշիռ չունի, հուսալովՙ զսպել Բաքվի Խուլիգանի ախորժակը: Ինքնախաբեությունՙ որի գիտակցումը առավել գազազեցնում է իշխանությանը, իսկ գազազումը միշտ ատելություն է ծնում, ատելությունՙ սեփական ժողովրդի, այս պարագայումՙ նաեւ գերիների նկատմամբ:

Վարչախումբը, փոխանակ ներխորհրդարանական «ռազբորկաներ» հրահրելու, պետք է գիտակցի, որ իր ավագ պարտականությունը գերիներին տուն բերելն է, քանի որ ինքն է գլխավոր պատասխանատուն քաղաքացիների, բոլո՛ր քաղաքացիների, այս պարագայումՙ մեր գերիների ճակատագրի համար: Այո, ատելությունը հակացուցված է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ԿՈՐԱԾ ՉԷ. ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՎՍՏՐԻԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈ՞ՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՎՍՏՐԻԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈ՞ՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադարձել է Փաշինյանի հերթական գրառմանը: Նշենք, որ Փաշինյանը գրել էր. «Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում...

ԿարդալDetails

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական