Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՅՍՕՐ, ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՓՈՒԼԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ».

03/12/2021
- 03 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Վահան Թեքեյան» մրցանակակիր Արման Եղիազարյան

«Հայոց պատմության կարեւորագույն փուլերից մեկըՙ Բագրատունյաց դարաշրջանը, երբեք խորությամբ ու ըստ արժանվույն չի ուսումնասիրվել: Եղել են տարբեր թեմատիկ անդրադարձեր, սակայն թագավորների, նրանց գործունեության պատմաքաղաքական գնահատականի, ձեռքբերումների եւ թերացումների մասին որեւէ առանձին ուսումնասիրություն չի եղել: Ես խորամուխ եղա նման հետազոտության եւ մատենաշարով փորձեցի ներկայացնել Բագրատունի հայոց արքաների գահակալության տարիները»,-նշում է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության 2021 թվականի «Հայագիտության» անվանակարգի հաղթող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Եղիազարյանը :

Վերջինս մրցանակի է արժանացել «Աշոտ Գ Ողորմած թագավոր հայոց» աշխատության համար: Մենագրությունն էական ներդրում ունի հայագիտության մեջ, քանի որ ներկայացնում է չուսումնասիրված պատմափուլերից մեկըՙ Բագրատունիների թագավորության շրջանը: Օգտվելով գիտական շրջանառության մեջ նաեւ երբեւէ չօգտագործված աղբյուրներիցՙ Արման Եղիազարյանը ոչ միայն ներկայացրել եւ վերլուծել է Աշոտ Գ Ողորմած թագավորի գործունեությունը, այլեւ խորությամբ բացահայտել Հայաստանի տվյալ ժամանակաշրջանի պատմությունը, որը նախկինում մանրամասնորեն ուսումնասիրված չէր:

Աշոտ Առաջին, Աշոտ Երկաթ, Աբաս, Աշոտ Գ Ողորմած.սրանք մատենաշարի այն առանձին գրքերն են, որոնցում հեղինակը բացահայտել է Բագրատունի թագավորների գործունեությանՙ դեռեւս չբացահայտված կողմերը, ներկայացրել նրանց որպես պետական-քաղաքական գործիչ, բարեգործ կամ հայոց պատմության մեջ այլ դերակատարում ունեցող թագավոր:

«Աշոտ Գ Ողորմածի կերպարը մեզ համար բացահայտված չէր: Նա քիչ ուսումնասիրված, բայց խոշոր քաղաքական դեմք էր, որ կրել է «թագավոր թագավորաց ամենայն տիեզերաց» տիտղոսը: Ի՞նչ տիտղոս էր սա, ոչ ոք չի անդրադարձել: Նրա մասին մի քանի էջով կա միայն Ասողիկի մոտ. պատմաբանները բավարարվել են միայն պատմիչի տեղեկությունները լուսաբանելով»,-նկատում է Արման Եղիազարյանն ու վստահեցնումՙ թեեւ նոր աղբյուրներ գտնելը, եղածները նորովի «խոսեցնելը» դժվար աշխատանք է, սակայն դրանք հնարավորություն են տալիս խորությամբ ուսումնասիրել Հայաստանի այդ ժամանակաշրջանը:

Պատմաբանն այն կարծիքին է, որ պետք է խոր քննության առնել տարբեր աղբյուրներում եղած տեղեկատվությունը, լուսաբանել իրարամերժ տեսակետները, ժամանակին բնորոշ իրադարձություններով բացել թագավորների կերպարները եւ պատմական խորքով ներկայացնել տվյալ ժամանակաշրջանը:

Անցնող տարում տպագրվել է Բագրատունյաց հաջորդ արքայիՙ Սմբատ Բ Տիեզերակալի մասին գիրքը. այս պահին հեղինակն աշխատում է Գագիկ Ա Շահնշահի դարաշրջանի ուսումնասիրության վրա, իսկ Հովհաննես Սմբատի եւ Գագիկ Բ թագավորների մասին մենագրություններով կարծես կամբողջանա եւ հստակ կերպարանք կստանա Բագրատունյաց դարաշրջանի ուսումնասիրումը: Հեղինակի նպատակն է նյութերն ամբողջացնել եւ տպագրել Բագրատունյաց դարաշրջանին վերաբերող երկու մեծ հատորՙ «Հայաստանը Բագրատունյաց դարաշրջանում. քաղաքական պատմություն» խորագրով: Երկհատորյակով կիրականանա Բագրատունյաց դարաշրջանի հայոց պատմության ուսումնասիրության հեղինակի առաքելությունը:

Պրոֆեսոր Արման Եղիազարյանը ղեկավարում է ԵՊՀ-ի Սփյուռքագիտության ամբիոնը եւ «Հայաստանը Բագրատունյաց դարաշրջանում» նյութը դասավանդում է մագիստրատուրայում: Ցավով է նկատումՙ ապագա պատմաբանները նախընտրում են ուսումնասիրել հիմնականում պատմության ժամանակակից փուլը. «Ուսանողներն այդ միտումը հիմնավորում են մասնագիտության հեռանկարայնության տեսանկյունիցՙ կարծելով, որ մեր երկրում ցանկացած տեղ աշխատելու համար ցանկալի է լինել արդի շրջանի պատմության մասնագետը»,-նշում է պատմաբանն ու վստահեցնումՙ մշտապես սովորեցնում է ուսանողներին, որ պատմության արդիականությունը միայն ժամանակակից պատմության ուսումնասիրությամբ չի ամփոփվում եւ նույնքան արդիական է նաեւ, օրինակ, Բագրատունյաց դարաշրջանի ուսումնասիրությունըՙ մի շարք պատճառներով:

Որպես օրինակ Արման Եղիազարյանը նշեց, որ մեր հարեւաններն անթաքույց նենգափոխում են հայոց պատմությունը. պետք է նման նենգափոխումներին տալ հիմնավորված պատասխաններՙ արմատները փնտրելով հենց միջնադարում:

Պրոֆեսորը ջանք չի խնայում, որ իր ուսանողներին ցույց տա տնտեսական, քաղաքական, մշակութային պատմության չուսումնասիրված, լրացման կարիք ունեցող եւ բաց դաշտերը, առանձին անհատներին, երեւույթներին, աղբյուրներին, ու զարգացումներին, որոնք սպասում են իրենց հետազոտողին:

«Պատմագիտության զարգացման միջազգային տեմպերին ինտեգրվելու, մրցունակ լինելու համար դեռ բավարար վիճակում չենք: Մեզանում վաղուց խախտված է հայոց պատմությունը ըստ ժամանակաշրջանների ուսումնասիրելու համամասնությունը. միջնադարագետներ, հնագույն շրջանի մասնագետներ քիչ են, այնինչ կան այդ խնդիրները լուծելու բոլոր հիմքերը, պարզապես պետք է տեղի ունենա համապատասխան խնդրադրում, որ մեզ պետք են պատմաբաններ մեր պատմության բոլոր դարաշրջանների ուսումնասիրության առումով»,-նշեց Արման Եղիազարյանը:

Նա այն կարծիքին է, որ խնդիրներ կան նաեւ մեր գաղափարաբանության մեջ, քանի որ, օրինակ, Երեւանն ադրբեջանական համարելու հարեւան երկրի պատմաբանների եւ ղեկավարների պնդմանը հակադարձող, այդ պնդումների սնանկությունը հիմնավորող թեմայի ուսումնասիրումը պատմությամբ զբաղվող հաստատություններից որոշները համարում են ոչ այնքան արդիական ու հեռանկարային:

Արման Եղիազարյանը նաեւ նկատում է, որ անկախության տարիներից սկսած մեր երկրում հայագիտության հանդեպ կա լուրջ մոտեցում, իսկ վերջին 10 տարիներին հատկապես պետությունը հակված է հայագիտական թեմաներին տալ մրցակցային առավելություն:

«Մենք խնդիրներ ունենք գիտական քաղաքականություն վարելու տեսանկյունից: Բուհերը եւ ակադեմիական հիմնարկները կարիք ունեն փոխելու գիտության զարգացման քաղաքականությունը: Պետք է սահմանել խնդիրներ, ապահովել նպատակադիր ընթացքՙ անցյալի փորձը հասկանալու, մեր պատմությունը այլոց հարձակումներից պաշտպանելու եւ սերունդների դաստիարակությունը ապահովելու համար.եղած ռազմավարությունը հստակ չէ»-նշեց Արման Եղիազարյանը:

ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանի հետաքրքրության մյուս շրջանակը Սփյուռքի ձեւավորման պատմության շրջանն է: Այդ համատեքստում նա քաջածանոթ է Թեքեյան մշակութային միության ազգանվեր գործունեությանը ինչպես Սփյուռքում, այնպես էլ մեր երկրումՙ սկսած 1991 թվականից: «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանը մասնակցել է վստահությամբ, որ յուրաքանչյուր մասնակցի վաստակը գնահատվելու է ըստ արժանվույն եւ անաչառության դիրքերից:

«Այս ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունն անչափ կարեւոր իրադարձություն է մշակույթի եւ գիտության բնագավառում: Հույս ունեմ, որ «Հայագիտության» մրցանակը հետագա տարիներին եւս կպահպանվի»,- նշեց Արման Եղիազարյանը:

Նշենք, որ Հայաստանի եւ ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությունների համատեղ նախաձեռնությամբ արդեն 27-րդ անգամ անցկացվող «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն իրականացվում է «Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այս տարիներին մրցանակների եւ դրամական պարգեւների են արժանացրել հարյուրից ավելի արվեստագետներ, գիտնականներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԹՌՉԵԼ ԵՐԱԶՈՂ ՏՂԱՆ»

Հաջորդ գրառումը

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԻ «ԿԱՐՄԻՐ»-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳԻՐՔ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԻ «ԿԱՐՄԻՐ»-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳԻՐՔ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական