Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՎԱՐԿԱԲԵԿԵԼՈՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ, ԻՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԹՈՒԼԱՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՔՈՂԱՐԿՈՒՄ ԻՐ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

03/12/2021
- 03 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես երեւում է, դեռ դասեր չի քաղել կրած փորձություններից»

Նոյեմբերի 28-ին Աշխաբադում հրավիրվել էր «Տնտեսական համագործակցություն» կազմակերպության 15-րդ գագաթաժողովը, որի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ ադրբեջանցի գործընկերոջ Իլհամ Ալիեւի հետ: «Կարակում» հյուրանոցում անցկացված երկու հանդիպումներն էլ եղել են դռնփակ եւ տեւել 30 րոպե:

Էրդողան-Ալիեւ հանդիպումն անցել է կատարյալ փոխըմբռնման մթնոլորտում եւ կողմերը, ըստ վերջինի մամուլի ծառայության, քննարկել են Հարավային Կովկասում ընթացիկ իրավիճակին եւ գործընթացներին առնչվող հարցեր: Որքան էլ ծառայությունը հաղորդագրության մեջ չանդրադառնա դրանց բովանդակությանը, ակնհայտ է, որ եղբայրական երկու երկրների նախագահները քննարկել են «Զանգեզուրի» միջանցքի բացման եւ ղարաբաղյան հիմնահարցում 3+3 ձեւաչափի կիրառման հնարավորությունը:

Ի դեպ, թուրքական լրատվամիջոցներն էլ չեն մանրամասնել Էրդողան-Ռայիսի հանդիպման օրակարգը: Բայցեւայնպես կողմերին «Զանգեզուրի» միջանցքի հետ հետաքրքրում է 3 + 3 ձեւաչափը: Պարզապես, ի տարբերություն Էրդողանի, Ռայիսին միջանցքին դեմ է, իսկ ձեւաչափինՙ կողմ, որովհետեւ դա Իրանին, եթե ոչ ռազմական ներկայություն, ինչպես արդեն ունի Թուրքիան, գոնե քաղաքականն ապահովում է:

Հարկ է նաեւ նշել, որ տարածաշրջանի քաղաքական այս երկու հզոր ուժերը, որոնք մշտապես մրցակցել են միմյանց հետ, ունեն Հարավային Կովկասը իրենց ազդեցության տակ վերցնելու եւ այնտեղ «մեծ եղբոր» դերը ստանձնելու հավակնություններ: Այդ իսկ պատճառով հավասարապես իրենց մրցակիցն են համարում Ռուսաստանին, առանց այդ մասին բարձրաձայնելու:

Էրդողան-Ռայիսի հանդիպման հաջորդ օրը Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը, թուրքական «Դունյա» թերթի նոյեմբերի 29-ի վկայությամբ, հանդիպումը գնահատել է կառուցողական, նշել է Իրան-Թուրքիա հարաբերությունների բազմակողմանի զարգացման հարցում կողմերի ձեռք բերած համաձայնության մասին եւ ընդգծել է երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններն Էրդողանի Թեհրան նախատեսվող այցի ընթացքում հաղթահարելու հավանականությունը:

Արտգործնախարար Աբդոլլահիանի այս լավատեսությունը, սակայն, չի խանգարել «Timeturk»-ին, որ դեկտեմբերի 1-ի համարում հրապարակի «Իրանում ծավալվող Թուրքիային միտված հակաքարոզչության պատճառը» խորագրով հոդվածը: Հոդվածում այս թերթն անդրադառնում է Իրանի աշխարհաքաղաքական առաջադրանքներին, ունեցած համանուն կորուստներին Ղարաբաղում եւ առհասարակ Կովկասում, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանում:

Հոդվածն արտատպված է «Turkiye» թերթից, հեղինակն է պրոֆ. Մեհմեդ Շահինը, ահա թե ինչ է գրում «Իրանում Թուրքիայի դեմ ուղղված քարոզչության պատճառը» վերնագրված հոդվածում:

«Երկար ժամանակե ի վեր Իրանում տարօրինակ քարոզարշավ է ծավալվում Թուրքիայի եւ նախագահ Էրդողանի դեմ: Գրեթե ամեն օր իրանական մամուլը հանդես է գալիս Թուրքիայի եւ Էրդողանի դեմ բացասական հոդվածներով: Իրանում արդեն առօրյա սեանսի է վերածվել Թուրքիային եւ Էրդողանին վարկաբեկելը: Այս մոտեցումն այնքան պարզորոշ է, որ պատահական չես համարի, որովհետեւ Իրանի պես երկրներում վարչակարգը կատարելապես հսկում է մամուլը եւ այդ մասին իրանցիների գլխավորությամբ գիտի ողջ աշխարհը:

Առանց իշխող վարչակարգի թույլտվության եւ ուղղորդման անհնար է Թուրքիայի պես կարեւոր երկրի եւ նրա նախագահի դեմ առօրյա սեանսի վերածված քարոզչության ծավալումը: Հատկանշական է, որ Թուրքիային ուղղված վարկաբեկման հոդվածները գլխավորապես հայտվում են հենց վարչակարգին ենթակա մամուլում, իսկ վարկաբեկողներն ուղղակի Հեղափոխության պահապանների կորպուսի անդամներն են կամ պետական կառույցների պատասխանատու աշխատակիցներ:

Ընդհանուր առմամբ բացասական նյութերն ռւ վերլուծությունները հրապարակվում են Էրդողանի միտումնավոր ընտրված անհաջող լուսանկարներով, ինչպես նաեւ վերնագրեր եւ ենթավերնագրերով: Դրանց հեղինակները բան ու գործ թողածՙ իրենց ողջ ժամանակը վատնում են Թուրքիայի ու Էրդողանի գործողություններին հետեւելու վրա: Թերթերում լույս են տեսնում այնպիսի հոդվածներ ու հարցազրույցներ, որոնց բովանդակությանը ծանոթանալու դեպքում ակամա համոզվում ես, որ Իրանի մեծագույն թշնամին Թուրքիան եւ Էրդողանն են:

Աշխարհաքաղաքական վրդովմունքով շարժվելը արդունքի չհանգեցրեց

Պարզորոշ պետք է ասել, որ վերջին տարիներին Իրանը տարածաշրջանում գլխավորում է կորուստի առավել մատնված երկրների ցանկը:Մի կողմից չի կարողանում ապահովել բնակչության բարեկեցությունը երկրում, մյուս կողմից կարեւոր դիրքեր է կորցնում տարածաշրջանում:

2000 թ. սկզբներին, այսինքն սեպտեմբերի 11-ից հետո, երբ ԱՄՆ-ը միջամտեց Աֆղանստանին, վնասազերծելով «Թալիբանին», ապա օկուպացրեց Իրաքն ու տապալեց Սադդամին, չափազանց գոհունակություն պատճառեց Իրանի վարչակարգին: Մեղմ ասած, Իրանը նպաստավոր դերակատարում ունեցավ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական միջամտության համար: Շնորհիվ ԱՄՆ-ի նա էլ ձերբազատվել էր ինչպես «Թալիբանից», այնպես էլ Սադդամից:

ԱՄՆ-ի միջամտությունից հետո տարածաշրջանում Իրանի ազդեցության աճին զուգընթաց սկսեցին վերստին խոսել Իրանի շիականության վրա հիմնված «աշխարհաքաղաքականության», Հեղափոխության պահապանների կորպուսի եւ «Ալ-Քուդսի» ակտիվացման մասին:

Սակայն Իրանը հրապարակվող հոդվածների, արտահայտվող կարծիքների ազդեցությամբ սխալ գիծ բռնեց, փոխանակ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարեւանների հետ, հաղթահարելու համար իր մեկուսացվածությունը, զարկ տվեց աշխարհաքաղաքական ծրագրերին:

Արդյունքում հանգեց զրո արդյունքի, կրելով զգալի կորուստեր բոլոր ոլորտներում: Էլ չենք խոսում մարդկային եւ նյութական ահռելի կորուստների մասին:

Որտե՞ղ է կորուստներ կրել Իրանը

Իրանը կորուստներ է կրել Ղարաբաղ/Կովկասի, Իրաքի եւ Աֆղանստանի պես երկրներում, որոնց նկատմամբ ուներ առավել մեծ հավակնություններ:

Սիրիայում, Եմենում եւ Լիբանանում շարունակում է գին վճարել:

Անցյալ տարի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ծագած ու որպես «44-օրյա պատերազմ» պատմության մեջ մտած ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը խիստ մտահոգեց Իրանին:1990-ի սկզբներին, երբ օկուպացվում էին Ղարաբաղն ու հարակից շրջանները, Հայաստանին աջակցող Իրանը երկրորդ պատերազմում չկարողացավ աջակցել, ինչպես հարկն է, իսկ Թուրքիան, առանց երկմտության, զորավիգ կանգնեց Ադրբեջանի արդարացի դատին:

Իրանին չհաջողվեց Կովկասում պաշտպանել իր ագրեսոր դաշնակցին: Նոր պայմանները թույլ չտվեցին նրան վարվել այնպես, ինչպես 1990-ականներին: Հիմա Իրանի առջեւ կա երկու ճանապարհ. կա՛մ առաջվա պես պիտի շարունակի սատար կանգնել Հայաստանին, կա՛մ էլ մտնի «Կովկասի վեցյակի» մեջ:

Չմոռանալ, որ Իրաքի վերջին ընտրություններում իրանամետ կուսակցությունների պարտությունն անհանգստացրել է Իրանին: Աֆղանստանում թալիբների իշխանության գալը նմանապես Իրանի սրտով չէր: Ի չիք են դառնում նրա աշխարհաքաղաքական երազանքները: Թերեւս դրանով է պայմանավորվում Իրանիՙ Թուրքիային եւ Էրդողանին ուղղված քարոզչությունը: Վարկաբեկելով Էրդողանին, նա տարածաշրջանում փորձում է թուլացնել Թուրքիայի ազդեցությունը, միաժամանակ քողարկում իր անհաջողությունը: Ինչպես երեւում էՙ դեռ դասեր չի քաղել փորձություններից»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ. ԱՊԱԳԱՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԳԻՏՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ. ԱՊԱԳԱՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԳԻՏՈՒԹՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Արցախյան հերոսամարտում զոհված Մեխակ Մեխակյանի կյանքի մասին քիչ բան գիտեմ (սա, անկասկած, իմ բացթողումն է), բայց միայն իմանալով նրա երեխաների...

ԿարդալDetails

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական