Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷԿՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐԹԱ՞Կ

03/12/2021
- 03 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի նախագահ․«Տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության որեւէ փոփոխություն կհանգեցնի հետագա լարվածության էսկալացիայի։»

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Տաջիկստանից հետո, արտասահմանյան երկրորդ այցելությունն իրականացրեց դարձյալ Միջին Ասիայի ուղղությամբ, այս անգամՙ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով նոյեմբերի 28-ինԱշխաբադում անցկացվածՏնտեսական համագործակցության կազմակերպությանՙ ԷԿՕ-ի15-րդ գագաթնաժաղովին մասնակցելու համար։

Թուրքմենստանի մայրաքաղաքում անցկացվող միջոցառմանն Իրանի նախագահի ելութիՙՀարավային Կովկասինու «միջանցքային տրամաբանությանը» վերաբերող հատվածը, միջազգային հանրությունից բացի,հասցեագրված էր նաեւ կազմակերպության անդամի կարգավիճակով գագաթնաժողովին մասնակցող թուրք եւ ադրբեջանցի գործընկերներին։ Քանի որ միջազգային հարթակներում «մեկ ազգ, երկու պետություն» նշանաբանովհանդես եկող Էրդողան-Ալիեւ զույգն իրենց ելույթների ծանրակշիռ մասը ձոնել էին պանթուրանիզմիքարքարոտ ճանապարհը հարթող «միջանցքային» թեմաներին, մերթ գոհունակություն հայտնելով հարցի դրական հանգուցալուծման, մերթ հուսադրող հեռանկարի կապակցությամբ։

Իսկ ԻԻՀ նախագահ Ռայիսին , անդրադառնալով տարածաշրջանային ավանդական ճանապարհներին ու ուղեւորաբեռնափոխադրումների համար նպաստավոր պայմանների ապահովմանը, համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության որեւէ փոփոխությունո՛չ միայն չի նպաստի տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, այլ կարող է հանգեցնել հետագա լարվածության էսկալացիայի։

Ռայիսին նաեւ համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանի կառավարումը պետք է իրականացվի տվյալ ռեգիոնի երկրների կողմից, ուրախությամբ նշելով տարածաշրջանային զարգացման ու ինտեգրման նոր շրջափուլի մեկնարկը երաշխավորող թշնամանքի դադարեցման ու կայունացման մասին։ Ռայիսին իր ելույթում նաեւկարծիք հայտնեց, որ տվյալ ժամանակահատվածում ԷԿՕ-ի անդամ պետությունների մասնակցությունն ու Կովկասյան երկրների հետ ընկերակցումը կարող է նպաստել ԷԿՕ-ի դերի բարձրացմանը։ Իրանի նախագահը նաեւ վստահություն հայտնեց, որ կովկասյան տարածաշրջանի երկրների միջեւ փոխադարձ հարգանքի ու տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաեւ միջազգային նորմերի վրա հիմնված համագործակցությունը կերաշխավորի տարածաշրջանի երկրների զարգացումն ու առաջընթացը։

ԻԻՀ նախագահի համոզմամբ, կովկասյան տարածաշրջանի կայունությունը կարող է նաեւ նպաստել արտատարածաշրջանային երկրների համագործակցությանըՙ ԷԿՕ-ի անդամ պետությունների ու մյուս երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը դյուրացնող Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային միջանցքի գործարկման հաշվառմամբ։

Բազմակողմ հարթակում ելույթի միջոցով Իրանի համար կարեւոր ուղերձներ փոխանցելու հնարավորությունից բացի, ԻԻՀ նախագահի գլխավորած պատվիրակության այցը կարեւորվում էր նաեւ նրանով, որ Թեհրանն ու Աշխաբադը վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում հետընթաց են արձանագրել, եւ բազմակողմի առիթով, երկկողմ հարաբերությունների շրջանակում իրականացվող այս այցելությունը, նաեւ տեղավորվում է հարեւան պետությունների հետ հարաբերություններն ակտիվացնելուՙ Էբրահիմ Ռայիսիի հռչակած արտաքին քաղաքականության ուղղություններից մեկի տրամաբանության մեջ։ Բնականաբար, Ռայիսին կփորձի նաեւ այս առիթն օգտագործելՙ հալեցնելու վերջին տասը տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում գոյացած սառույցը։

Թուրքմենական կողմի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը հետամուտ լինելուց բացի, ԷԿՕ-ի հարթակը Իրանի նախագահին կազմակերպության մյուս անդամների հետ շփումների առումով լայն հնարավորթյուն տվեց։ Թուրքմենստանում անցկացվող միջոցառման շրջանակներում Իրանի նախագահն իր պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ հնարավորություն ունեցավ հանդիպելու կազմակերպությանն անդամակցող Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Էրդողանի ու Ալիեւի հետ, եւ առիթն օգտագործեց փոխանցելու 44-օրյա պատերազմի հետեւանքով ձեւավորված աշխարհաքաղաքական նոր իրավիճակին վերաբերող հարցերի կապակցությամբ Իրանի պաշտոնական տեսակետները։

Իրանի համար ԷԿՕ-ի 15-րդ նստաշրջանին մասնակցելը կարեւորվում էր նաեւ մեկ այլ տեսանկյունից։ Բացի վերը նշվածից, միջինասիական պետությունների հետ հարաբերությունները Թեհրանի համար կարեւորվում են նաեւ նրանով, որ Իրանն այդ տարածաշրջանի միջոցով կամրջվում է թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Չինաստանի հետ։ Իսկ Արեւմուտքի շրջափակմանը ենթարկված Իրանի համար այդ երկրների նշանակությունը անթերագնահատելի է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱԿՈՏՆՅԱ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԽԱՉՈՒՂՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՆՈՐ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՆՈՐ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական