Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ Է ՊԱՐՏԱԴՐՎԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ՄԵԿ ՇԱԲԱԹ ՀԵՏՈ

26/11/2021
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչ Հայաստանում երկու օր է քննարկում են, թե հայերիս համար ինչ բացասական ենթատեքստեր ունի Սոչիի եռակողմ հայտարարությունը եւ, առհասարակ, Սոչիի հանդիպումների բաց մասերում հնչած ամեն բառը, ադրբեջանաթուրքական առաջին դեմքերը կամ առաջին էշելոնի տարբեր պաշտոնյաներ խոսում են տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների գործարկման հաջողությունից եւ մասնավորպես Հայաստանով տրանսպորտային միջանցքի գործարկման վերաբեյալ Սոչիի հաջող պայմանավորվածություններից: Նաեւ Ալիեւն է առաջին իսկ արտերկրյա հանդիպմանն այդ մասին խոսել:

Չնայած բուն միջանցք բառը չկա Սոչիի եռակողմ հայտարարության մեջ, փոխարենը ՌԴ նախագահն իր խոսքի բաց մասում մի անգամ օգտագործել է տրանսպորտային միջանցք/կորիդոր/ բառը, երբ ասում էր, թե հանդիպմանը խոսել են տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին, ու կարեւորել է, որ Հայաստանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակվելուց հետո հուսալի ու անխափան գործեն: Իսկ այն, որ նա նախ ամեն ինչ քննարկել է Ալիեւի հետ, հետո տեղի է ունեցել եռակողմ հրապարակային մասը լրագրողների համար, ապա հանդիպել Փաշինյանի հետ՝ դա բազամաթիվ հոռետեսական ենթադրությունների առիթ է դարձել հայկական մեդիա տիրույթում բարձրաձայնվող տեսակետներում:

Իրոք, եթե խոսքը, ինչպես Սոչիի եռակողմ հայտարարությամբ է նշված, Հայաստանի սահմանազատմանը, Հայաստանով անցնող հաղորդուղիների բացմանն է վերաբերում, եւ, ինչպես հետագայում Փաշինյանը նշեց՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ է ոտնձգություն եղել, ինչո՞ւ այդ բոլորը նախ չքննարկել Հայաստանի վարչապետի, հետո Ալիեի հետ, ու անգամ այս հերթագայությունն է Հայաստանի անկյուն քշվածության մասին վկայություն համարվել տեսակետ հայտնողների կողմից: Հայաստանի նախնական կարծիքը չի՞ հետաքրքրել իրեն խաղաղապահ կարգած մեր դաշնակցին, այդ դեպքում մեկ շաբաթից հետո ի՞նչ է պարտադրվելու հայկական կողմին, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները պետք է Մոսկվայում հանդիպեն եւ հայտարարեն երեք երկրների ղեկավարների ձեռքբերած պայմանավորվածությունների մասին, ի՞նչ չասվեց Սոչիում սկզբնապես նախատեսվածից՝ Փաշինյանին առայժմ Հայաստանի ներսից հնչող մեծ քննադատությունների տարափից մի փոքր գոնե պաշտպանելու համար, մի՞թե պարտադրանքների ավելի մեծ դոզան թողնվել է այդ հանդիպման համար:

Իսկ Փաշինյանի խոսքն էլ՝ նրանք միջանցք, մենք ճանապարհ ենք ասում, առանձնապես բան չի փոխում, քանի որ բուն փաստաթուղթ-հայտարարությունը հայերիս համար առանձնապես լավատեսության տեղ չի թողնում:

Առհասարակ՝ Սոչիի հայտարարությունը, որ նորից կրկնում է նոյեմբերիննյան եւ հունվարյան եռակողմ հայտարարությունների որոշ դրույթներ, ըմբռնում չի առաջացնում, քանի որ եթե որոշակիացում չէր լինելու այնտեղ, ի՞նչ իմաստ ուներ կրկնել նախորդ հայտարարությունները: Բայց եթե նախապես այլ բանի մասին է եղել խոսքը, իսկ Փաշինյանի արգումենտները լսելուց հետո առայժմ հարկ է համարվել կոնկրետությունից խուսափել՝ սա այլ բան է:

Հայկական հանրային շրջանակները հիասթափված են՝ հայտարարության մեջ չտեսնելով Արցախի ճակատագրի, ռազմագերիների անհապաղ վերադարձի կամ մեր երկրի ինքնիշխան տարածք՝ Ադրբեջանի ներխուժումը, քառասուն քկմ տարածքից ավելի զավթումը դատապարտող կամ գոնե մատնանշող դրույթներ, Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինուժը դուրս բերելու պահանջ:

Թեեւ կան զուսպ գնահատականներ, որ լավ է գոնե տրանսպորտային միջանցք բառերը չկան այդ հայտարարության մեջ, ավելի շատ են այն հոռետեսական գնահատականները, որ տարածաշրջանային զարգացման ենթատեքստով Հայաստանով հաղորդուղիների բացումը համարում են հենց այդ միջանցքները, քանի որ բավական երկար այդ ճանապարհների վերահսկումը եթե ռուսներն իրենց վրա վերցնեն, իսկ Ադրբեջանն էլ մաքսակետեր դնի Հայաստան մուտքի տարածքներում/ասենք՝ Տիգրանաշենում/, սա նույն բանն է, ինչ միջանցքը /Դավիթ Շահնազարյան/: Իսկ սահմանազատում սկսելու ռուսական պայմանը հանձնաժողովի ստեղծմամբ/ պատկերացնում եք՝ մեր սեփական սահմանները պետք է որոշի ինչ-որ եռակողմ հանձնաժողով, ինչ-որ քարտեզներով/, բնականաբար՝ եւ ռուսական, եւ ադրբեջանական կողմը այդ սահմանազատման տակ հասկանում է իր սեփական ոտքի տեղը՝ առաջինը խաղաղապահների համար /իբր անվտանգության ապահովման նկատառումով մշտական ներկայությամբ/, երկրորդը՝ իր մշտական զավթման ախորժակով: Այսքանից հետո խոսել այդ սահմանազատման՝ ՍԴ-ով կամ Ազգային ժողովի հաստատմամբ անցնելու մասին՝ բոլորովին իրատեսական չէ, եթե անգամ դա տեղի ունենա, դա ձեւական բնույթ է ունենալու:

Արմատական քննադատները համարում են, որ եթե ակնդետ նայենք եռակողմ նոր հայտարարությանը՝ այնտեղ ներառված են միայն Ադրբեջանի պահանջները, իսկ Արցախի հարց այնտեղ չկա ընդհանրապես, քանի որ Արցախն արդեն եռակողմի երկու կողմը դիտարկում են Ադրբեջանի կազմում /եթե սահմանազատման գործընթաց սկսվի՝ հենց այդ է դա նշանակելու/: Փաշինյանի բանավոր խոսքում նշված՝ Արցախի հարցի հետագա կարգավորումը Մինսկի խմբի շրջանակում դիտարկելու հետ կապված, ընդամենն անհասցե եւ անհետեւանք խոսք է:

Շատերը կարծում են, որր Սոչիի հանդիպմամբ եւ դրան հետեւելիք գործողություններով հարյուրամյա ռուս-թուրքական պայմանավորվածությունների վերբեռնում է տեղի ունենում, այն է՝ Նախջեւանը փաստացի հաղորդուղիների գործարկամբ թուրքական վերահսկողության գոտի է դառնում, Արցախը՝ ռուսական /անկախ վերլուծաբան Արայիկ Սարգսյան/: Չնայած՝ այդպիսի պայմանավորվածությունները իրավական հիմքով ամրագրելու համար դեռ ԱԺ-ով ու ՍԴ-ով պետք է անցնեն, ու սա մեզ համար ժամանակ շահելու հնարավորություն է: Ըստ այդ տեսակետի՝ գնդակն այժմ ընդդիմության դաշտում է, ընդդիմադիր խմբակցությունները պետք է խորհրդարանական ճգնաժամ ստեղծեն, ասենք՝ մանդատներից հրաժարվելով թեկուզ:

Սակայն, ըստ նույն վերլուծաբանի, Հայաստանի ընդդիմադիր խմբակցությունները եւս արտաքին թելադրանքներից զերծ չեն, եւ դա հազիվ թե տեղի ունենա: Իսկ հայտարարության երեք կետից երկուսը հատկապես՝ նախ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի ստեղծման պահանջը, ապա եւ հաղորդուղիների բացումը կնաշանակեն Հայաստանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք. Սյունիքով անցնող հաղորդուղին կամ Պուտինի ասած կորիդորը՝ Խնձորեսկ- Սիսիան-Անգեղակոթ-Նախիջեւան ճանապարհի մի քանի տասնյակ կիլոմետրերը ռուսական վերահսկողության տակ են լինելու, այդ վերահսկողության համար ենթակառուցվածքներ են ստեղծվելու մեր տարածքների հաշվին եւ այլն: Նույնն է նաեւ Երեւան-Երասխ-Մեղրի երկաթգծի հետ կապված:

Սովորաբար ավելի չափավոր վերլուծաբան Մհեր Հակոբյանի առաջին արձագանքն այդ փաստաթղթին այսպիսին է.

ԴԵՄ ԵՄ դելիմիտացիային եւ դեմարկացիային, քանի որ այս պայմաններում մենք գործնականում չենք կարող այն մեր օգտին ավարտել,բայց ասեմ՝ եթե տեղը եկավ, լավ էլ կքննարկենք Արցախի հարցը նույնիսկ դելիմիտացված եւ դեմարկացված:

Բանալին այն է, որ իրականում ՀՀ-ն ԵՐԲԵՔ տարածքային պահանջ չի ունեցել Ադրբեջանից, իսկ Արցախի հարցը ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԽՆԴԻՐՆ Է:

Մ.Խ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԲԸՄ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԷՐԻԿ ԷՍՐԱԻԼՅԱՆԻՆ՝ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԴԱԼԻ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական