Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԻՄԱ ՊԻՊՈՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2021-ԻՆ

26/11/2021
- 26 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Aerowaves» միջազգային խորեոգրաֆիկ ընկերությունը, որն այս տարի նշում է իր ստեղծման 25-ամյակը, եւ Եվրոպական խորեոգրաֆների խորհուրդը հայաստանցի պարադիր Ռիմա Պիպոյանին ընդգրկել են 2022 լավագույն երիտասարդ խորեոգրաֆների կազմումՙ վերջինիս «Ես, իմ ոչ-եսը եւ ինքս» («Ծe, My non-Self and I») ներկայացմամբ: Այն ներշնչված է Թիերի Ժոնքեի «Տարանտուլ» ստեղծագործությունից եւ Պեդրո Ալմոդովարի «Մաշկը, որի մեջ ապրում եմ» ֆիլմից: Մոտ 30 րոպե տեւողություն ունեցող ներկայացումը պարում են Պիպոյանն ինքը եւ Կիեւի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի բալետի մենակատար Վլադիսլավ Բոնդարը : Բեմադրությունը ստեղծվել է Հայաստան-Ուկրաինա պարային նախագծի շրջանակներումՙ Բեռլինի Արվեստների Ակադեմիայի, Երեւանի Գյոթե ինստիտուտի, Հայաստանում Պարարվեստի Զարգացման հիմնադրամի, Վրաստանում Ժամանակակից պարի փառատոնի եւ միջազգային «Trust of Mutual Understanding» կազմակերպության ջանքերով: Պիպոյանը ներկայացումը բեմադրել է սույն թվականի մայիսին, առցանց ներկայացվել է հայ հանդիսատեսին եւ մասնակցել է Խորվաթիայում ու Լիբանանում կայացած ժամանակակից պարի փառատոներին: Բեմադրությունն արդեն իսկ հրավերներ է ստացել հաջորդ տարվա համարՙ տարբեր երկրներից:

Նշենք նաեւ, որ Պիպոյանի հեղինակած «Ե՛լ» պարային ֆիլմն այս տարի Լոս Անջելեսի Կարճամետրաժ ֆիլմերի 10-րդ փառատոնում առաջադրված երեք անվանակարգիցՙ լավագույն պարային ֆիլմ, լավագույն ռեժիսոր եւ բազմակողմանի ֆիլմարտադրող, արժանացել էր «լավագույն ռեժիսոր» մրցանակին: Ֆիլմը նախկինում արժանացել է «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր» եւ «պատվավոր հիշատակում» մրցանակներինՙ Անգլիայի, Իտալիայի եւ ԱՄՆ-ի կարճամետրաժ ֆիլմերի փառատոներում: Ֆիլմը նաեւ ցուցադրվել է տարբեր պարային եւ կինոփառատոներում, այդ թվումՙ Կիպրոսում, Հունաստանում, Բելգիայում, Մեքսիկայում, Պորտուգալիայում, Հնդկաստանում եւ այլուր: Շուտով տեղի կունենա ֆիլմի պրեմիերան նաեւ Բրազիլիայում:

Շնորհավորում ենք հայաստանյան արդիական պարի աչքի ընկնող ներկայացուցիչ Ռիմա Պիպոյանին եւ լիահույս ենք, որ նա շարունակելու է նորանոր հաջողություններով անցնել իր ստեղծագործական ուղին:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՎԻԿ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ. «ԵՍ ՄԻՇՏ ԿՁԳՏԵՄ ԼԻՆԵԼ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ՀՈԼԻՎՈՒԴԸ»

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՎԻԿ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ. «ԵՍ ՄԻՇՏ ԿՁԳՏԵՄ ԼԻՆԵԼ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ՀՈԼԻՎՈՒԴԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական