Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՌԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

26/11/2021
- 26 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրատպության մշակույթի կարեւոր բաղադրիչներից է տառատեսակի ճիշտ ընտրությունը, գովազդային վահանակների համար նույնպես տառատեսակի ընտրությունը միայն վիզուալ, գեղագիտական առումով չէ, որ նշանակություն ունի: Ամեն պարագայում տառատեսակի համապատասխանությունը տեքստին կամ գովազդվող ապրանքանշանին պարտադիր է: Տառարվեստի այսպիսի կիրառումը Արեւմուտքում վաղուց նորմ է, ցուցահանդեսային լայն թեմա, նաեւ սահմանված բազմաթիվ մրցանակներ կան: Մեզանում նման ցուցահանդեսները հազվադեպ են:

Հայկական տառարվեստի զարգացման մեջ մեծ ներդրում ունի Գեղարվեստի պետակադեմիայի համակարգչային գրաֆիկայի եւ հագուստի մոդելավորման ամբիոնի դասախոս Էդիկ Ղաբուզյանը: Նա շուրջ 500 տառատեսակի հեղինակ է: Անհատական նախորդ ցուցահանդեսը 2012 -ին է եղել: Հարավային Կորեայում մասնակցել է 12 բիենալեների, աշխատանքները ներկայացված են տասնյակից ավելի կատալոգներում: Հարավկորեական իր տպավորություններից պատմում էր, թե ինչպիսի կարեւոր տեղ է տրվում այդ երկրում տառարվեստին. «Պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ եւ դրանցից հետո չեն հավաքում, տուն տանում կամ պահում. աշխատանքներն ուղարկվում են դպրոցներ, փակցվում են պատերին. դպրոցականներն անընդհատ վիզուալ կոնտակտի մեջ են դրանց հետ», ինչն ըստ էության ենթագիտակցորեն ձեւավորում է տառի գեղագիտական արժեքի ընկալում:

«Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահն այս օրերին ներկայացնում է Էդիկ Ղաբուզյանի աշխատանքների մի մասը:

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը , դիզայնի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը ճիշտ նկատեցին, որ չնայած հայոց այբուբենի, հայ գրերի կատարելությանը, տառարվեստը մեզանում այնքան էլ զարգացած չէ. քաղաքի գովազդային վահանակների մեծ մասըՙ «խայտառակ շրիֆտով», դրա վկայություններից մեկն է:

Այս առիթով հեղինակը հիշեց տարիներ առաջ եվրոպացի կոլեգաներից մեկի խոսքը. «Ձեր բախտը բերել է, ձեր տառերը այնքան լավն են, որ դիզայնի կարիք չունեք»: Այդուհանդերձ, տառարվեստի մշակույթը մեզանում բավական թույլ էր, չի եղել մասնագիտական մոտեցում, հատկապես գրատպության մեջ: Նա հիշեց նաեւ գերմանացի մասնագետ, Մյունխենի տպագրական դիզայներական միության նախագահ Բորիս Կոխանին , որի հետ 2008- ին Երեւանում հիմնադրված «Գրանշան» միջազգային տառատեսակների մրցույթի շրջանակներում լուրջ աշխատանքներ են տարվելՙ կազմակերպելով ոչ լատինական տառատեսակների ամենամյա մրցույթներ: Սկսելով հայկական, լատինական եւ կիրիլյան տառատեսակներից, հետագայում աշխատանքները տարվել են ոչ լատինատառ այբբենական համակարգի ուղղությամբՙ հունականի, հրեականի, արաբականի եւ այլ: Տարիներ առաջ երեւանյան մի քանի գրախանութներ շրջելով, գերմանացի մասնագետը բավական վատ տպավորությամբ է հեռացելՙ այդ շրջանի մեր գրատպագրական արտադրանքը համարելով մակուլատուրային, զարմացած մասնավորապես մանկական գրքերում մնացած գրականությունից չտարբերվող տառատեսակի գործածումից: Պատճառը ոչ մասնագիտական մոտեցումն է տառատեսակի սխալ կիրառություններով, ոչ միայն ձեւիՙ ընթերցանությունը դյուրացնելու առումով, այլ նաեւ այսպես ասածՙ բովանդակային. յուրաքանչյուր տեքստիՙ համապատասխան տառատեսակի ընտրության: Ասվածն առարկայական դարձնելու շատ բնորոշ օրինակ է նա հաճախ բերում, թե ինչպես կարելի է նույն տառատեսակն օգտագործել միմյանցից շատ տարբեր հեղինակների գործերի տպագրության ժամանակ: Անգամ մաթեմատիկայի, պատմության, քիմիայի կամ գրականության դպրոցական դասագրքերում օգտագործված տառատեսակները երկար տարիներ նույնն են եղել, գովազդային պաստառներում եւս նույն սխալ մոտեցումն է: Նրա աշխատանքներից մեկում այսպես էլ գրված էՙ դիզայնը սկսվում է տառատեսակի ճիշտ ընտրությունից:

Վերջին տարիներին որոշակի առաջընթաց է նկատվում այս ուղղությամբ, մասնավորապես գրատպության մեջ, տպագրիչները սկսել են աշխատել տառատեսակների բազմազանությամբ: Էդիկ Ղաբուզյանի հետ համագործակցում են քաղաքի գրեթե բոլոր մեծ տպագրատներըՙ «Տիգրան Մեծ», «Զանգակ», «Էդիտ պրինտ», «Անտարես» եւ այլ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ-ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Հաջորդ գրառումը

ՄԱՏԵՆԱՇԱՐԻ 10-ՐԴ ՀԱՏՈՐԸ` ՆՎԻՐՎԱԾ ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՏԵՆԱՇԱՐԻ 10-ՐԴ ՀԱՏՈՐԸ` ՆՎԻՐՎԱԾ ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025

Մենք հավատում ենք և լուրջ ջանքեր ենք գործադրում, որպեսզի տեղահանված անձինք կարողանան լիովին ինտեգրվել Հայաստանին և շարունակել իրենց կյանքը Հայաստանի...

ԿարդալDetails

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական