Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅՈՒՆՙ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՐ. «HI-AM» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԹԱԼԻՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԴՅՈՒՑԱԶՆԱՏՈՒՆ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

26/11/2021
- 26 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրը սառն է, բայց արեւ կա մեջը, եւ մոտալուտ ձմռան շունչը մեղմվել է, ասես, աշնանամուտի միջօրյա պայծառությունից, երբ հասնում ենք Թալին: Այստեղ «Դյուցազնատան» բացումն էՙ մարզական սրահի, որի ստեղծման գաղափարը կյանքի է կոչվել «Hi-Am» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ միջոցներով: Շուրջ երկու տասնամյակ տարաբնույթ ծրագրեր հովանավորող եւ իրագործող հիմնադրամը, ի թիվս սոցիալական աջակցության, մշակութային եւ այլ նախաձեռնությունների, հատուկ ուշադրություն է դարձնում կրթական ուղղվածության գործողություններին, եւ դրա վկայությունն էր Թալինում հայ դյուցազունների կրթելու նպատակադրումով մարզասրահ ստեղծելը:

Հայ դյուցազունների մի ողջ սերունդ ունենք, որոնց սպորտային ռեկորդները գրանցված են Գինեսի գրքում: Նրանցից մեկիՙ թալինցի Ռոման Սահրադյանի պատմությունն այնքան ուսանելի էր, որ գաղափար ծագեց Ռոմանի եւ իր նմանների օրինակով աճեցնելու հզոր սերունդ, եւ առաջին քայլը, որ արվեց, հենց տեղումՙ մեր լեռնային բնակավայրում լուրջ կրթամարմնամարզական հիմնարկի ստեղծումն էր:

Հիմա չեն խոսում, թե ու՛մն էր այս գաղափարի, այսպես ասած, «հեղինակային իրավունքը»: Մարզական կենտրոնի բացմանը ներկա անձինք համահավասար շահագրգիռ են եղել եւ սրտացավ այս գործում: Սրահի բացման հանդիսավոր պահին կարմիր ժապավենը կտրողները «Hi-Am» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Նշան Աճեմյանն է, որ առաջինն է դրականորեն գնահատել եւ ողջունել աճող սերնդին գրագետ մարզելու եւ նրանցով աշխարհին ներկայանալու գաղափարըՙ միջոցներ տրամադրելով մարզակենտրոնի ստեղծման համար, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սապեյանը , որ հընթացս դրական է գնահատումՙ սրահի տարածքն ընդլայնելու միտքը, եւ Ռոման Սահրադյանը, որ անմիջականորեն տնօրինելու է «Դյուցազնատան» գործունեությունը: Նրանց հետ համահավասար նորաստեղծ սրահ մուտք են գործում «Hi-Am»-ի երեւանյան մասնաճյուղի տնօրեն Գեւորգ Բաղդասարյանը , «Դյուցազնագրքի» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը , որ դպրոցի հոգեւոր հայրն ու ոգեշնչողը կարող է համարվել, եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Գեւորգ Ասլանյանը , որ իր բաժին ներդրումն ունի նաեւ այս ծրագրի իրագործմանը:

Արդեն մարզասարքերով կահավորված սրահում տեղի դպրոցի ուսուցիչների, բնակիչների շարքերում նկատում եմ մանչուկների, որ անարգել փորձում են ձգումներ-կքանստումներ անել. հետաքրքրված են մեծ ու փոքրով ժամ առաջ պարապմունքները սկսելու: Օրհնության իր խոսքն է ասում Կոտայքի թեմի Աբովյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Զոհրաբ քահանա Մանասյանը, ապագա դյուցազուններին կրթելու շնորհակալ գործում Ռ. Սահրադյանի առաքելության կարեւորությունն են ընդգծում Ն. Աճեմյանը, Վ. Թովմասյանը, այլք: Ուսուցչի ջանադրությունից է կախված ոչ միայն գործի հաջողությունը, այլ նաեւ այն, թե ոնց, անդրանիկ «Դյուցազնատնից» օրինակ առնելով, մարզում, հետո նաեւՙ հանրապետության այլ վայրերում կբացվեն նորանոր նման կրթա-մարզական օջախներՙ ընդգծում է Նշան Աճեմյանը: Հիմա ուսուցչի, փորձառու մարզիկի քննության պահն է, իր հանձնառության կատարման պատասխանատվության պահը: Ռոման Սահրադյանը, որ կրթությամբ պատմաբան է եւ դասավանդում է դպրոցում, լավ գիտե իր անելիքըՙ հայրենիքի սիրով եւ պատվախնդրությամբ տոգորուն սերնդին կրթելուն համահավասար ամրացնել նաեւ մանկանց ու նորահաս երիտասարդների մարմնի ուժը, դիմակայելու կորովը, հաղթելու վճռականությունը:

Թալինյան «Դյուցազնատունն» իր տեսակի մեջ առաջին «ծաղիկն» է: Այն կրթելու է «գինեսյան» հայ ռեկորդակիրներիՙ համոզված են թալինցիները: Եվ ես մտածում եմՙ գարունը հողի ծոցը ճեղքած առաջին ծաղկով է հենց գալիս…

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ-ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ-ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական