Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԲԱՆԱԿԻ ՇՈՒՐՋ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԻ ՊԵՏՔ Է ԳԱՆՔ, ԹՂԹԻ ՇԵՐԵՓՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԵՆՔ ԼՈՒԾԻ»

26/11/2021
- 26 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը , որ երեկՙ նոյեմբերի 25-ին, մասնակցում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով խորհրդարանական լսումներին, ասում է, որ պատմական կարեւորության քաղաքական փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտություն ունենք, ինչի մեջ պետք է արձանագրվի հանրության տպավորիչ հատվածի դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրա բնորոշմամբՙ ահմաններին անվտանագության համար անդառնալի սպառնալիքներ են առաջացել, որոնք վտանգում են մեր երկրի տարածքային ամբողջականությունը եւ պետականությունը, այդ սպառնալիքները պետք է հստակ գիտակցի նաեւ հանրությունը եւ դրանից բխող հստակ պահանջներ ներկայացնի իշխանությանը։

Հղում անելով Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերին միանձնյաՙ զորքեր հետ քաշելու հրաման տալու հանգամանքին, որ ենթադրում էր ռազմական գործողությունների կանխում, հարցադրում է անում. «Իսկ հիմա որտեղ են այդ ռազմական գործողությունները, Սյունիքում չե՞ն։ Ստեղծվելիք փաստաթղթի մեջ պետք է նաեւ արձանագրվի, որ ստեղծված իրավիճակը նման որոշումների ուղղակի հետեւանք է։ Ինչ վարեբերում է սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ սկսելուն, ապա կարծում եմ, որ դրանք Ադրբեջանին եւ Թուրքիային ուղղակի ձեռնտու չեն։ Զանգեզուրի միջանցք ասելովՙ Թուրքիան ոչ թե Մեղրու շրջանի մի փոքր հատված է հասկանում, այլ ամբողջ Սյունիքը, դա իրենք չեն էլ թաքցնում»։

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը վստահեցնում էՙ 1960-ականների սկզբին Հայաստանի նախարարների խորհուրդը, երբ որոշում էր կայացնում կառուցել Գորիս-Կապան ավտոմոբիլային ճանապարհը, այն ժամանակվա ղեկավարները հստակ գիտեին ՀՀ սահմանների տեղը, որովհետեւ ոչ գիտակից մարդ չէր կարող լինել նախարարների խորհրդի կազմում։ Վստահեցնում էՙ այդ ժամանակ գիտեին, թե ինչի համար են կառուցում ճանապարհը եւ ինչու հենց այդ հատվածով, որ կարողանան կտրել Ադրբեջանի երազանքների ճանապարհը։

«Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի պահանջով, հորդորով սկսեցինք կառուցել Քաջարան-Մեղրի ճանապարհը։ Եվս մեկ խաղաքարտ, որ նրանց ցանկություններն ավարտվեն։ Երբ այսօրվա դրությամբ հայտարարվում է, որ 22 կմ-ն Ադրբեջանի տարածքով է անցնում, երբ մենք կառուցում էինք ճանապարհը եւ «Ադրբեջանի տարածք» էինք գրավում, Ադրբեջանի իշխանությունները դա չէի՞ն տեսնում, չէի՞ն հասկանում, թե՞ իրենց համար տնտեսական նշանակություն ունի։ Ադրբեջանցիների համար դա տնտեսական նշանակություն ունենալ չէր կարող, որովհետեւ այդ ճանապարհին հարող տարածքներում իրենք ադրբեջանական ո՛չ գյուղ ունեին, ո՛չ էլՙ արդյունաբերություն։ 1964-ից սկսածՙ Հայաստանի կառավարությունն ամեն տարի ճանապարհների պահպանության, սպասարկման, նորոգման եւ այլ ծախսերի համար, այդ թվումՙ Գորիս-Կապան 68 կմ երկարությամբ ճանապարհի համար գումարներ է հատկացրել,- մանրամասնում է նախկին նախարարըՙ հավելելով,- Օրինակ, պետք է գտնել այն մարդկանց, որոնք 1960-ականներին այդ ճանապարհի կառուցման աշխատանքներին են մասնակցել, դրան վերաբերող փաստաթուղթերը գտնել, եւ այդ ամենն ի մի բերելովՙ հակափաստարկներ ներկայացրել։ Եթե անընդհատ խնդրողի դերում լինենք, փորձենք ամենաչնչին նպաստավոր պայմաններն օգտագործել, ի վերջո մի տեղ նաեւ կհասկանան մեզ ու ստիպված կլինեն զիջել»։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը զարմանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «միամիտ» հարցի վրա, թե Թուրքիան ու Ադրբեջանն ուզո՞ւմ են արդյոք ցեղասպանել, ոչնչացնել հայ ժողովրդին։ Ըստ նրաՙ հարցի պատասխանը միայն Բուրկինա Ֆասոյի ինչ-որ հիվանդանոցից դուրս եկած մեկը, կամ ջունգլիների ինչ-որ երկոտանի կարող էր չունենալ։

Հակոբյանի գնահատականովՙ Փաշինյանը թուրքին մտցրել է մեր պետության ննջարան ու բոլորին ասում էՙ եկեք բանալու անցքից նայենք, տեսնենքՙ ինչով է թուրքը զբաղված։ «Ու այսօր ասում ենՙ եկեք հավաքվենք, որ չստորագրի։ Շատ միամիտ եք դուք, գենետիկ միամիտ։ Այս 3 տարիների ընթացքում ընդամենը 2 կարգախոս է ունեցել։ Մեկըՙ «քայլ արա, մերժիր Սերժին», ինչը փայլուն իրականացրեց, ցավոք, Սերժ Սարգսյանի կողքը հավաքված կուսակցությունների ու իր թիմի միջոցով, ու երկրորդըՙ նախընտրական փուլում, երբ հարցրեցինՙ ի՞նչ եք անելու ընդդիմության հետ, ասացՙ «դրանց սաղին բռնելու եմ, շինեմ»։ Ինքը դրանով է հիմա զբաղված, հենց այս խորհրդարանում։ Մենք ի՞նչ ենք անում։ Ես, որպես ընդդիմություն, ասում եմՙ ղալա՛թ կանես։ Ասում եմ բոլոր նրանց անունից, ովքեր վիրավորվել են»։

Խորհրդարանական ընդդիմության համար էլ հորդոր ունի նախկին պատգամավորը, այն էՙ չմասնակցել ԱԺ որեւէ նիստի, որեւէ հարցի քննարկմանը, հրաժարվել բոլոր վարչական պաշտոններիցՙ հանձնաժողովի նախագահներ, տեղակալներ, նաեւ կասեցնել մասնակցությունը միջազգային կառույցներին, չմասնակցել գործուղումներին. «Նրանք շակալություն են անում, 6 հոգով հարձակվում են, ձեզ ծեծում են։ Մեր ժամանակ այդ շակալներին նույնիսկ չէին բարեւում,- ընդգծում է ու պատասխանում հարցին, թե իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը,- Իշխանությունը զավթելու համար Փաշինյանը գրավեց Ռադիոտունը։ Այդ դեպքում, եթե պետք է, ապա գրավել ե՛ւ Ռադիոտունը, ե՛ւ ոստիկանությունը, հեռուստատեսությունը, բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները։ Պետություն ենք կորցնում»։

«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը հորդորում է համատարած մոբիլիզացիա իրականացնել ու վերականգնել Հայաստանի ռազմավարական ու ռազմական կարողությունները։ «Վերջերս ընդունել եք 2022-ի պետական բյուջեն, որտեղ պետական ընդհանուր ծախսերն ավելացել են 18 %-ով, իսկ պաշտպանական ծախսերըՙ ընդամենը 11 %-ով։ Այս իրավիճակում սա աբսուրդ է, պաշտպանական ծախսերը պետք է աճեին առնվազն 30 %-ով։ Այն երկրները, որոնք շարունակական պատերազմի մեջ են գտնվում, պաշտպանական ոլորտի վրա են ծախսեր անում, ոչ թե ասֆալտ փռում, այգիներ հիմնում, գյուղատնտեսական վարկեր տրամադրում ու ուսուցիչների աշխատավարձ բարձրացնում։ Ադրբեջանի անվտանգության բյուջեն 2.8 մլրդ դոլար է, մերըՙ 700 մլն, այսինքնՙ 4 անգամ պակաս։ Այս պայմաններում մենք առնվազն 1 միլիարդանոց բյուջե պետք է ունանայինք։ Եթե պետությունը գոնե 800 մլն դոլարի հատկացում անի եւ որոշ պայմաններ ապահոված լինեն, եւս 200 մլն էլ մասնավոր հատվածը կտրամադրի»,- մեկնաբանում է Չալաբյանը։

Նա նաեւ բանակի բարոյալքման ու զինծառայողների հեղինակության, սոցիալական ապահովվածության խնդիրների մասին է բարձրաձայնում։ Ըստ բանախոսիՙ պատահական չէ, որ հակառակորդը մեր սահմանները ճեղքում է հենց այն հատվածներում, որտեղ ուղղակի նախնադար է։ Զինվորներն, ասում է վրաններում չպետք է ապրեն, այդ ամեն ինչի այլընտրանքը կա։ «Ինչ-որ մարդիկ կարող է մեզ մեղադրեն, ասենՙ բան եք բացահայտու։ Ոչ մի բան չենք բացահայտում, հակառակորդը մեր դիմաց կանգնած է, տեսնում է ու տեսնելով գալիս է մեր դիրքերի վրա,- նշում է հասարակական գործիչն ու խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին համախմբման հորդոր հղում,- Մեզ այս պայմաններում պետք է հասնել գործող իշխանության ինչ-որ մասի հետ, ամբողջի հետ, վարչապետի հետ կամ առանց վարչապետիՙ բանակի շուրջ որոշակի կոնսենսուսի։ Առանց բանակի կարողությունների, մենք թղթի շերեփով ոչ մի հարց չենք կարողանալու լուծել»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ՊԱՀԱՆՋ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸՙ ԶԵՐԾ ՄՆԱԼՈՒ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՏՄԱՆ ՈՐԵՎԷ ԿԵՏ ՉՈՒՆԵՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՏՄԱՆ ՈՐԵՎԷ ԿԵՏ ՉՈՒՆԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը

15/10/2025

Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, ArmeniaSputnik–ին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Տեր Եսային նաև հայտնեց, որ...

ԿարդալDetails

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական