Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՉՔԸ Է ԴՐԵԼ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՍԻԲԻՐԻ ՎՐԱ». Свободная Пресса-Նՙ ԷՐԴՈՂԱՆԻ ՔԱՐՏԵԶԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

26/11/2021
- 26 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թերթի նախանցած համարում անդրադարձել էինք Թուրքիայի` Ռուսաստանի կազմում գտնվող Յակուտիայի հանդեպ բացված ախորժակի մասին: Այս համարում կփորձենք ներկայացնել թուրքական ախորժակի մի նոր` ավելի խոշոր ու մասշտաբային դրսեւորման մասին, որով սուլթան Էրդողանը աչք է տնկում Ռուսաստանի տարածքի զգալի հատվածի վրա` այն համարելով թյուրքերի ծագման երկիր:

Խոսքը Դեւլեթ Բահչելիի` Էրդողանին նվիրած քարտեզի մասին է, որն ընդգրկում է Ռուսաստանի մոտ 20 տոկոս տարածքը: Էրդողանն ու Բագրեշին լուսանկարվեցին քարտեզի հետ ու հրապարակեցին այն, որը մեծ աղմուկ բարձրացրեց: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը «Москва. Кремль. Путин» հաղորդման շրջանակում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում մեկնաբանել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը «թյուրքական աշխարհի» քարտեզի հետ: Պեսկովը նշել է, որ նորմալ է համարում այն, որ թուրք գործընկերները պահպանում են թյուրքական միասնության գաղափարը: Սակայն, ինչպես հեգնանքով նշել է պաշտոնյան, Կրեմլում ցավում են, որ քարտեզի վրա մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանումՙ Ալթայում:

«Մեր թուրք գործընկերները օրորում են թյուրքական միասնության գաղափարը, դա նորմալ է: Ես միայն կարող եմ ափսոսալ, որ քարտեզի վրա, այնուամենայնիվ, մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում: Այն Թուրքիայում չէ, այն Ռուսաստանի Դաշնության տարածքում էՙ Ալթայում, յուրաքանչյուր թյուրքի համար սրբազան այն վայրում, որտեղից էլ նրանք գալիս են ծագումով: Սա որպես թուրքագետ եմ ասում»:

Արձագանք էր հնչել նաեւ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի կողմից. «Ռուսաստանը դեմ է թուրքական նկրտումներին»:

Նույն առիթով հետաքրքրական հոդված է հրապարակել ռուսական համբավավոր Свободная Пресса-ն, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:

«Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին օրերս Էրդողանին է ընծայել թյուրքական աշխարհի մի տարօրինակ քարտեզ, որն ընդգրկում է Ռուսաստանի տարածքի զգալի մասը: Բահչելիի եւ Էրդողանի հանդիպումից հետո կուսակցության թվիթերյան էջում հրապարակվել է քաղաքական գործիչների լուսանկարը, որտեղ նրանք կանգնած ենՙ շրջանակված քարտեզը բռնած: Քարտեզի վրա Ռուսաստանի Դաշնության գրեթե 20 բաղկացուցիչ սուբյեկտներՙ Դաղստանից մինչեւ Օրենբուրգի մարզ, ներառյալ Սիբիրի զգալի մասը, «տրվել» են «թյուրքական աշխարհին»:

Քարտեզում Թուրքիան, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը (*) ներկված են կարմիր: Բալկանյան թերակղզու որոշ երկրներ, Իրանի մի հատվածը, Ռուսաստանի հարավային շրջանները, ինչպես նաեւ Սիբիրի եւ Արեւմտյան Մոնղոլիայի մեծ մասը նշված են նարնջագույնով, Ալթայը, Յակուտիան եւ Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը նշված են դեղինով: Թե կոնկրետ ինչ են նշանակում այս գույները, քարտեզի հեղինակները չեն պարզաբանել:

«Այն արձանագրում է պանթուրքիզմի գաղափարախոսությունը, որն ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը Թուրքիայում: Եվ եթե այսօր Անկարան գործում է փափուկ ուժովՙ վերականգնելով «թյուրքական աշխարհը», ապա ապագայում կարող է օգտագործել այլ գործիքներ, որոնք կարող են հանգեցնել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական բախման», կարծում են լրատվամիջոցի զրուցակից քաղաքագետները:

«Խոսակցությունները, որ Թուրքիան պետք է վերականգնի իր տնտեսական եւ մշակութային ազդեցությունն այն տարածքներում, որտեղ ապրում են թյուրքական մշակույթին մոտ մարդիկ, շարունակվում են երկար ժամանակ»,- նշում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի Միջազգային տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների ռուսական արտաքին քաղաքականության կենտրոնի ղեկավար Բորիս Շմելյովը :

Ըստ նրաՙ պանթուրքիզմի գաղափարները սկսել են զարգանալ Էրդողանից շատ առաջ եւ հիմնականում համընկնում են օսմանիզմի գաղափարախոսության հետ, այն էՙ Թուրքիան պետք է վերականգնի իր քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքում:

«Դա հակասում է եվրոպիզմի գաղափարախոսությանը, որին Անկարան հավատարիմ էր ավելի վաղ, այն էՙ ԵՄ-ին անդամակցելու եւ աշխարհիկ պետություն կառուցելու կողմնորոշմանը: Էրդողանը պաշտպանում է պանթուրքիզմի եւ պանօսմանիզմի քաղաքականությունը, քանի որ արդեն ակնհայտ է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում եւ չի էլ լինի այնտեղ: Նա իրեն դիտարկում է որպես տարածաշրջանային խոշոր տերություն եւ փորձում է ամրապնդել իր հեղինակությունը հենց այս գաղափարախոսության հիման վրա:

Ես չէի թերագնահատի այս գաղափարախոսության նշանակությունը թե՛ Թուրքիայի արտաքին քաղաքականության, թե՛ Ռուսաստանի անվտանգության համար: Մենք ականատես ենք Թուրքիայի ազդեցության ուժեղացմանը Կովկասում, դա ակնհայտ է: Նրան տեսնում ենք Աբխազիայում, Աջարիայում, բավականին ակնհայտՙ Ադրբեջանում: Թուրքիան ակտիվացրել է իր քաղաքականությունը Կենտրոնական Ասիայումՙ փորձելով ստեղծել մի տեսակ պանթյուրքիստական միությունՙ իր գլխավորությամբ:

Շատ մեծ խաղ է ընթանում, եւ Թուրքիան դառնում է հետխորհրդային տարածքում եւ հենց Ռուսաստանում իրավիճակի զարգացման գործոններից մեկը: Նրա ազդեցությունն աճում է Թաթարստանում, Բաշկորտոստանում, նույնիսկ Ղրիմում: Այդ ազդեցությունն իրականացվում է, այսպես կոչված, փափուկ ուժի օգնությամբՙ մշակութային հարաբերությունների, տնտեսական կապերի զարգացման միջոցով: Բայց Թուրքիան այդ լծակների օգնությամբ փորձում է լուծել նաեւ իր աշխարհաքաղաքական խնդիրները:

Մենք տեսնում ենք մի տեսակ աշխարհաքաղաքական մարտահրավեր Թուրքիայի կողմից Ռուսաստանին: Մենք բախվում ենք ոչ միայն Սիրիայում, որտեղ մեր շահերը հակասում են, այլ նաեւ հետխորհրդային տարածքում, ե՛ւ Կովկասում, ե՛ւ նույնիսկ հենց Ռուսաստանում: Մենք հիմա այս մասին չենք խոսում, մենք լռում ենք այս փաստի մասին եւ առանձնահատուկ ուշադրություն չենք դարձնում: Բայց մեր իրական քաղաքականության մեջ այս գործոնը պետք է հաշվի առնել:

Թուրքիան ունի զգալի ֆինանսական եւ նյութական ռեսուրսներ, որոնցով կարող է մեծացնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում եւ Ռուսաստանում: Նրանք ցանկանում են ուժեղացնել իրենց ազդեցությունն այս տարածքում, ստեղծել պանթյուրքիստական աշխարհ եւ դրա հիման վրա ամրապնդել իրենց դիրքերը Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ ողջ աշխարհում:

Սա շատ մեծ խաղ է: Թե սա որքան ժամանակ կարող է շարունակվել եւ ինչպես կազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա, ցույց կտա ժամանակը: Իրական քաղաքականության մեջ Թուրքիան դեռեւս որոշակի զսպվածություն է ցուցաբերում եւ չի անցնում կարմիր գծերը, ինչը կառաջացներ Ռուսաստանի բացահայտ առարկությունը: Նա գործում է դանդաղ, հանգիստ հասնում է իր նպատակին: Բայց կարծում եմ, որ որոշակի ժամանակ անց աշխարհաքաղաքական շահերի այս բախումը չի կարող ջրի երես դուրս չգալ: Սա կարող է լուրջ ճգնաժամի հանգեցնել ռուս-թուրքական հարաբերություններում»,- նշել է Շմելյովը:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին Ռաեւսկին , իր հերթին, ասել է. «Բնականաբար, սա մեր անվտանգության համար վտանգ է ներկայացնում: Ռուսաստանի տարածքի 56%-ը կազմում են ազգային-տարածքային կազմավորումները, եւ դրանց մեծ մասը կապված է թյուրքական մշակույթի հետՙ Տիվա, Բաշկորտոստան, Թաթարստան եւ այլն:

1992 թվականից այս շրջաններում եւ ամբողջ հետխորհրդային տարածքում մշակութային եւ կրթական կառույցների ակտիվ թուրքացում է տեղի ունենում: Այո, 2006-ին այս թուրքական լիցեյները արգելվեցին, բայց ինչ-որ տեղ սկսեցին գործել որպես մասնավոր դպրոցներ: Եվ ի տարբերություն նախկին խորհրդային հանրապետությունները միավորելու մեր փորձերի, թուրքերը հաջող քաղաքականություն են վարել: Իսկ այսօր իշխանության են եկել թուրքամետ ոգով դաստիարակված երիտասարդներ:

Ինչ վերաբերում է հարցի ուժային մասին, ապա թուրքերն արդեն ստացել են հետխորհրդային տարածքում ակտիվ գործողությունների առաջին փորձը: Ամբողջ գործողության թուրքական կառավարման շնորհիվ նրանք հասան ակնհայտ հաջողությունների եւ հաղթեցին Հայաստանին Լեռնային Ղարաբաղում: Կարող եմ այդպես ասել, քանի որ հայկական բանակը չհատեց Ղարաբաղի սահմանները:

Ես վստահ եմ, որ քարտեզը միայն այսբերգի գագաթն էՙ ժամանակակից աշխարհի թուրքական ըմբռնման ցուցիչ: Նրանք հավատում են, որ ի վիճակի են վերստեղծել հսկայական համայնք, որը կկառավարի աշխարհը: Սա շատ վտանգավոր երեւույթ է, եւ այս ծրագիրն արդեն մեծ մասամբ իրականացվել է: Բայց մեր թյուրքական հանրապետություններում, ինչպես նաեւ նորանկախ պետություններում Ռուսաստանի եւ ռուսաց լեզվի դիրքերն ամրապնդելու փորձի փոխարեն, մենք ամեն ինչ բարձիթողի վիճակում ենք թողել, եւ թուրքերը լավ օգտագործեցին դա»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆՙ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ՊԱՀԱՆՋ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸՙ ԶԵՐԾ ՄՆԱԼՈՒ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Խաչատուր Մխիթարյան. «Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը չեն կարող արցախցիների վերաբերյալ այնպիսի որոշումներ կայացնել, որ կկասեցնեն նրանց իրավունքների իրացման տեսական հնարավորությունը»

19/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ՊԱՀԱՆՋ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸՙ ԶԵՐԾ ՄՆԱԼՈՒ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Փափազյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների

22/09/2025

Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը։ Նման հայտարարությամբ է հանդես եեկել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ  Փափազյանը։...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի մասին հարցից

22/09/2025

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

22/09/2025

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական