Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՆ ԱՅՐԵԼՈՒ ՊԱՀԸ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է»

26/11/2021
- 26 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի փողոցներում օրեր շարունակ հանրային նշանակության մի քանի դեմքերիՙ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի , ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի , լրագրող Նաիրի Հոխիկյանի գլխավորությամբ 2018 թ. իշխանափոխության նույն գործելաոճով իրազեկման ու բողոքի ակցիաներ են կազմակերպվում: Հրապարակում հավաքվածները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորում են թափանցիկ գործել ու հրապարկել, թե դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին ինչ փաստաթուղթ է ստորագրելու: «Ազատագրական շարժում» անվանումը ստացած նորաստեղծ ընդդիմության գերնպատակն է, որ Փաշինյանը որեւէ դեպքում չստորագրի Ադրբեջանին Սյունիքի ճանապարհով միջանցք տրամադրելու հավանական փաստաթուղթը:

«Ազգ»ը մի քանի օր շրջել է Հանրապետության հրապարակում ու զրուցել շարժման հանրահավաքին եկած ամենատարբեր մասնագիտության տեր մարդկանց հետ:

«Ե՞րբ պետք է թուրքից ու թուրքի շնչից, թրքամոլներից աղտահանվի այս հոյակերտ շենքը»,- հայացքը կառավարության շենքին ուղղելովՙ ասում է «Ազատագրական շարժման» հրավիրած հանրահավաքի մասնակից մանկավարժ Գյուլնարա Եղիազարյանը : Նա չի հավատում, ավելինՙ ծիծաղելի ու միամտություն է համարում, թե Նիկոլ Փաշինյանը թափանցիկ կգործի ու հանրությանը կներկայացնի, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել: Ըստ նրաՙ Փաշինյանն ինքը թափանցիկ է, պարզապես մեր ազգը աչքեր չունի, որ տեսնի նրա ներսի եղած-չեղածը: «Ժողովուրդը քանդեց ազգի տունը: Այսօր տավուշցիների մի մասը մտածում է, որ Սյունիքում ինչ ուզում է, թող լինի, միեւնույնն էՙ այն իրենցից բավական հեռու է: Չեմ հասկանում, մենք այդքան տգե՞տ ենք, այդքան ընկե՞լ ենք մեր զբաղեցրած դիրքից: Մեր ազգի էլիտան ո՞ւր է, ինչո՞ւ այսօր հրապարակում չէ,- ասում է մանկավարժն ու վրդովվում,- ոստիկանությունը, հացկատակ, պնակալեզ կառույց է դարձել: Գլխավոր դատախազությո՛ւն, հո դուք կրկեսի շնիկներ չե՞ք. ով շաքար է դնում ձեր ձեռքում, բերաններդ եք տանում, ասումՙ ամեն բան լավ է: Արթուր Դավթյանը նրան ինչո՞ւ չի ձերբակալում: Ոստիկանապետ Վահե Ղազարյանին, Ազգային անվտանգության տնօրեն Արմեն Աբազյանին հազար անգամ ամոթանք եմ տվել, էլ լուտանք չկա, որ չթափեմ դրանց գլխին: Թուրքն ինչո՞վ է մեղավոր, երբ ինքներս ենք մեզ վերացնում»:

44-օրյա պատերազմի մասնակից Արման Մխիթարյանն ու զինակից ընկերներն օրեր առաջ են դիմել տարածքային զինկոմիսարիատներ, բայց նրանց ո՛չ զինել են, ո՛չ էլ զորահավաք են կազմակերպել: Բայց, ի տարբերություն մեզ, ասում է, Ադրբեջանում զորահավաք է հայտարարվել: Ցավով է նշում, որ մենք ասես «տանը չենք»: Մեր զրուցակիցը հիշում էՙ գրեթե նույն բանն էլ 44-օրյա պատերազմի ժամանակ էր կատարվում. «Կոնկրետ մեր ջոկատը զինված էր, զրահաբաճկոններ ունեինք, բայց եթե համեմատում եմ ադրբեջանական կողմի հետ, ապա մեր ձեռքի զենքերը բարոյապես մաշված էին: Չնայած դա էլ խնդիր չէր, ու եթե կազմակերպվածություն ու հրամանատարական կազմ լիներ, ամեն բան այլ կլիներ: Այն հատվածում, ուր ես եմ եղել, չեմ դժգոհում, ամեն բան նորմալ էր. եւ՛ հրամկազմը, եւ՛ պաշտպանական գծի ղեկավարն իրենց տեղում են եղել, բայց հարավում խայտառակություն է եղել, ՄՈԲ-ն ուղղակի անտեր է մնացել, մարդիկ ո՛չ առջեւը, ո՛չ հետեւը, ո՛չ հարավը, ո՛չ հյուսիսը չեն իմացել, ու դա է պատճառը, որ այսքան գերիներ ունեցանք»:

Մխիթարյանը, որ օրերս է Գորիսից վերադարձել, փոխանցում էՙ այնտեղ էլ ցայտնոտային իրավիճակ է, մարդիկ փորձում են սեփական, համայնքային ուժերով ինչ-որ բան անել, կամավորական խմբեր ձեւավորել: Պետության ու պետական ձեռքի բացակայությունը, միանշանակ, այնտեղ էլ է զգացվում:

Պատերազմի մասնակցի գնահատմամբ, 44-օրյա պատերազմից ավելի քան մեկ տարի անց մարդիկ թմբիրից արթնացել են, պարզապես հաջորդական քայլերի են սպասում, որ հրապարակ դուրս գան: Տրոյական ձին այրելու պահը, ընդգծում է, հասունացել է:

Քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը խիստ կասկածում է, թե Նիկոլ Փաշինյանը կանսա հրապարակում հավաքվածների կոչերին ու առավել թափանցիկ կգործի: Բացատրում էՙ եթե մինչեւ այս պահը Փաշինյանի ղեկավարած կաբինետը որեւէ հարցի ականջալուր չի եղել, ապա չեմ կարծումՙ երբեւէ լինի: Ցասումը, դիմադրությունը կամ սեփական տեսակետը արտահայտելու համար է, որ մարդիկ հրապարակ են դուրս գալիս: Դիլբարյանն արձանագրում է, որ Հայաստանում այսօր հանրային ճգնաժամ է, ինչը որեւէ կերպ հաղթահարել չենք կարողանում: «Ո՞րն է ճգնաժամից դուրս գալու լուծումը» հարցին մեր զրուցակիցն այսպես է արձագանքում. «Դա այն հարթակի ստեղծումն է, որտեղ ազգային, պետական նպատակները հստակ ներկայացված ու մշակված կլինեն: Այնպիսի հարթակի, որ ոչ թե օտարի շահերին, այլ Հայաստանի պետականության շահերին ծառայի ու, ամենակարեւորը, իշխանությանը տուն ճանապարհի: Եթե հանրությունն այդ փոփոխությունն իրականացնել չկարողացավ, ապա պարզ էՙ ինչ ճանապարհով եւ ուր է գնալու Հայաստանը: Դժվարանում եմ ասելՙ այս հարթակը կարո՞ղ է դառնալ այդպիսին, թե՞ ոչ, բայց մի բան հստակ էՙ քաղաքացին չպետք է մտածի, թե ի՞նչ ճանապարհով պետք է լուծել ազգային, պետական խնդիրները. դրանով ազգային, քաղաքական մտավորական ընտրանին է զբաղվում: Մտավորական անհատների կղզյակներն այժմ առանձին-առանձին են արտահայտվում, երբեմն էլՙ գործում, բայց եթե անգամ իրենք չեն միավորվում, ուրեմն գերճշգրիտ գործում են օտար ուժերը, որ երկիրը տանում են դեպի ինքնիշխանության ավարտի»:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հնարավոր պատերազմը կանխող միակ գործոնն այս պահին Հայաստանում ռուսական ներկայությունն է համարում: Հիշում էՙ այնպիսի մի ժամանակահատվածում է որպես պաշտպանության նախարարի խորհրդական աշխատել, երբ Հայաստանն էր իր անվտանգության հիմնական երաշխավորը: Այժմ, սակայն, ցավով է նշումՙ մեր երկիրն այնպիսի աղետի մեջ է, որ եթե չլիներ ռուսական գործոնը, ապա ադրբեջանական ուժերը վաղուց Գորիս-Երեւան մայրուղուն ու Վարդենիսի գյուղերին հասած կլինեին: Բայց մյուս կողմից էլ, մանրամասնում է, եթե Հայաստանը կորցնի այն, ինչ պոտենցիալ առումով վտանգված է, գոյաբանական վտանգ է ստեղծվելու թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար: «Անգամ Արցախի օկուպացված տարածքների թրքապատկանությունն է գոյաբանական վտանգ ստեղծում այդ երկու երկների համար: Չմոռանանքՙ Արցախի հարավըՙ Արաքսի հովիտը, պատերազմի օրերին ահաբեկչական պլացդարմի էր վերածվել: Ադրբեջանական կողմը սիրիացի ահաբեկիչներին «խաղաղ բնակչության» անվան տակ էր ասյտեղ տեղակայել, թե իբրեւ իրենց սահմնանապահներն են: Այդ պլացդարմից վաղը, մյուս օրը հարվածելու են Հյուսիսային Իրանին ու Ռուսաստանի հարավին: Սա բրիտանական սցենարն է, ինչը ռուսները շատ լավ հասկանում են ու թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ հիմա էլ պատրաստ են օժանդակություն ցույց տալ Հայաստանին, ու Ռուսաստանի ներկայությունն է, որ զսպում է Ադրբեջանին: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ զարգացումներին, ապա դրանք կարող էին չլինել, եթե ոչ թե շոու անելով ու քաղաքացիներին հիմարի տեղ դնելովՙ օգնություն խնդրեին ՌԴ-ից, այլ ուղիղ կապով կապվեին ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ, ստանային անհրաժեշտ աջակցությունը եւ կանխեին հարձակումը: Կարեւոր է շեշտել նաեւ, որ անգամ շատ թուլացած վիճակումՙ Ռուսաստանի հետ դաշնակիցներ ենք, որովհետեւ մեր դաշինքի նշանակությունը որքան մեզ, այնքան էլ ռուսական կողմի համար է կարեւոր»,- ներկայացնում է Դավիթ Ջամալյանը:

«Ազատագրական շարժումը» հոգեբան Կարինե Նալչաջյանին այն հույսն է տալիս, որ թեեւ իշխանությունը մոտ երեք տարի է, ինչ խաբում, հիասթափեցնում է ամեն հարցում, բայց մարդիկ արթնանում են թմբիրից: Նալչաջյանի գնահատմամբՙ Փաշինյանի պաշտոնավարման մոտ երեք տարին խաբեության, ստի, կործանման, ոչնչացման տարիներ են եղել:

«Լավատես եմ, որովհետեւ տեսնում եմ, որ այն, ինչ վարկաբեկվել էՙ հայրենասիրական կայծն ու առ հայրենիք սերը, գլուխ է բարձրացնում: Վիլյամ Սարոյանի «Հայի ոգին զորավոր ոգի է» խոսքն եմ տեսնում այս հարթակում: Պատերազմում ոչ միայն հայրենիք ենք կորցրել ու կորցնում, ոչ միայն այդքան լույս ենք գերեզման դրել, այլ դադարել ենք վստահել ու սիրել իրար: Իսկ այս հավաքներով ու հանդիպումներով ասես նորից մեր ազգային «մենք»-ին ենք վերադառնում,- նշում է հոգեբանըՙ ակնկալելով, որ իրեն ժողովրդական մարդ համարող Փաշինյանը կիջնի ու կկանգնի իր ժողովրդի առաջ,- այստեղից շատերն իրեն վստահել են. նա պետք է գա, կանգնի բոլորի առջեւ ու առանց մեկնաբանության ցույց տա այն փաստաղթուղթը, որը պատրաստվում է ստորագրել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԴԱՐՁՅԱԼ ԶՈՀԵՐՙ ՍԱՀՄԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

ԴԱՐՁՅԱԼ ԶՈՀԵՐՙ ՍԱՀՄԱՆԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Փափազյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների

22/09/2025

Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը։ Նման հայտարարությամբ է հանդես եեկել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ  Փափազյանը։...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի մասին հարցից

22/09/2025

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

22/09/2025

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական