Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտավազդ Նազարյան

Ուղեփակոց էՙ

իջած մեր երկար ու ցավոտ ճամփին,

կարմիր շերտերով ուղեփակոց

մեր դեռ նոր բացած մայրուղու դիմաց,

ուղեփակոց է մեր երազների,

մեր հույսի, տենչի,

մեր ցավի դիմաց:

Տողերի հեղինակը գրող Արտավազդ Նազարյանն է, որը «Վահան Թեքեյան» 2021 թվականի մրցանակաբաշխությանը հաղթող ճանաչվեց «Գրականություն» անվանակարգումՙ «Ուղեփակոց» եւ «Արվարձան» բանաստեղծությունների ժողովածուների համար:

Երկու գրքերում էլ բանաստեղծի ասելիքն է, հույզերն ու ապրումները, որ նա փորձել է փոխանցելՙ առանց պահպանելու բանաստեղծական դասական կաղապարներն ու չափերը, եղել է ազատ, անկաշկանդ: Բանաստեղծություններում հեղինակն ինքն է իր հերոսը, որ տողերի արանքում ներկայացնում է իր կյանքը, հոգեվիճակը, այդ պահի զգացումները, որ հանձնում է թղթին: Խոստովանում էՙ բանաստեղծություններն ընթացքում փոփոխություններ կրել են. եթե սկզբում թղթին միայն իր ներշնչանքն էր տալիս, հետո սկսեց տողերը շոյել, շոշափել, զգալՙ արդյո՞ք բառն իր տեղում է:

Ինչպես բանաստեղծն է խոստովանում, «Արվարձան» ժողովածուն իր հասուն մտածումների ու գաղափարների ամփոփումն է, որ ասելիքն ընթերցողին հանդարտ ու մեղմ է փոխանցում: Այն ամփոփում է հեղինակի տարբեր տարիների ստեղծած բանաստեղծական շարքերը, որոնք ժամանակակից մարդու խոհերի ու զգացումների գեղարվեստական արտացոլումներ են եւ աչքի են ընկնում ասելիքի խորությամբ, բանաստեղծական ձեւերի բազմազանությամբ ու լեզվաոճական արտահայտչամիջոցների հարստությամբ: Գրքի «Այրվող ներկապնակ» պոեմում գրողն հակադրել է զգացմունքն ու միտքը, բնազդը եւ գաղափարը. «Եթե նախ գերիշխում էր մարդկային բնազդը, հետագայում գալիս է միտքն ու գաղափարը, որը հակադրվում է եւ միշտ ճնշում զգացմունքներին»,-նշում է Արտավազդ Նազարյանն ու գրում այն մասին, թե ի՞նչ կբերի ճնշող միտքը եւ ի՞նչ ավերածություններ կանի ծանրացող գաղափարը:

Ի՞նչ անեմ ես այս բանաստեղծության հետ,

Ո՛չ արցունք ունի, ո՛չ ծիծաղ,

Իր համար աճում է այս ցուրտ օրերի մեջ,

Ո՛չ հուշ է քրքրում, ո՛չ էլ հյուսում տենչ:

…

Թանաք է սա, որ ներծծվել է թղթին,

Տող է դարձել ու վերջ,

Ո՛չ արցունք ունի, ո՛չ աղոթք,

Հնչյուններն էլ արդեն խլացել են ինչպես

Վաղուց մարած ճիչեր, որ չի լսել ոչ ոք:

(«Բանաստեղծություն»)

Խոսելով «Ուղեփակոց» ժողովածուի մասինՙ բանաստեղծը խոստովանում է, որ այն իր զայրույթն է, նախորդ տարվա պատերազմի, կորուստների վերաբերյալ իր ապրումների ուղղակի արտացոլանքը:

«Ժողովածուի խմբագիրըՙ Երվանդ Տեր-Խաչատրյանն իր դիտողություններում նկատում էրՙ սա ակնհայտ քաղաքական բուրմունք ունի եւ շատ նման է արձակագրության: Դա այդ օրերի իմ ապրումների արձագանքն էր»,-նշում է բանաստեղծն ու եւս մեկ անգամ վերահաստատում, որ իր համար ոճի եւ կաղապարների պահպանումը երկրորդական է. առաջնայինը հույզն ու ապրումը ընթերցողին հասցնելն է:

Ես ձեր տներն եմ մտնում մեկ առ մեկ,

Ո՜վ որդեկորույս տիրամայրեր,

Ինչպես խորանը խնկաբույր,

եւ ձեր սրբապատկերի առաջ ծնկում եմ

ցաված ծնկով, ցաված մեջքով, ցաված սրտով

արցունքներս հեղում եմ ձեր սկիհներին,

մոխրանում եմ խնկամանում,

ու որպես ծուխ բարձրանում եմ

գմբեթն ի վեր ձեր սրտերի:

(«Հոգեհանգիստ»)

Ուղեփակոց էՙ

Հազարից մեկը դարերի ոլոր-մոլոր կածանին,

Որ մեր գնացքին ասում է ՙ կանգա՜ռ,

Գրպանից հանիր քո անցաթուղթը,

Ցույց տու՜ր ինչի՞ց է ձուլված քո հոգին…

Ի՞նչ գանձ ես բերել քո ճամպրուկում,

եւ ո՞ւր ես գնում,

ինչո՞ւ ես գնում:

(«Ուղեփակոց»)

«Տեխնոլոգիական այս դարում դժվար է մնալ փխրուն բանաստեղծ, պահել դարավոր մշակույթը, ստեղծագործական երակըՙ Նարեկացուց մինչեւ 21-րդ դար: Արտավազդ Նազարյանի բանաստեղծություններում տեսնում ենք այնպիսի գեղեցկություն, որը բնորոշ է միայն կերպարվեստի աշխատանքներին: Նա բանաստեղծական հանգերի կալանավորը չէ եւ ստեղծագործում է կաղապարներից դուրս»,-«Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում նշեց «Գրականություն» անվանակարգի մրցութային հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանը :

Նա այն կարծիքին է, որ Արտավազդ Նազարյանի բանաստեղծություններն առանձնանում են պատկերային գեղեցկություններով, տաղաչափությանն ու հանգերին փոխարինող ներքին երաժշտականությամբ, ապրումների եւ պատկերացումների ազատությամբ: Երվանդ Ազատյանը նաեւ նկատում է, որ բանաստեղծի համար հայրենիքը դրոշակ, ազդ ու հռետորություն չէ, այլ հոգեկան ապրում, որ բանաստեղծի հոգում վերածվում են գրականության:

Հայրենիքը սեր է,

Որ ծփում է ալիքաձեւ,

Բորբոքվում է ու սառչում

Լցնում է սրտերը

եւ սրտերը լքում,

քնքուշ է մանկության պես

եւ ծերության պես մահամերձ,

թեթեւ երազի պես

եւ մահվան պես ծանր,

ծիծաղելի ու պաթետիկ,

հեզ է ու մարտնչող:

(«Հայրենիքը սեր է»)

Արտավազդ Նազարյանն իրեն «հին սերնդի գրող» է համարում, քանի որ առաջին բանաստեղծությունը տպագրվել է դեռեւս 1961 թվականին: Նախ զբաղվել է լրագրությամբ եւ թղթակցել տարբեր թերթերի, այդ թվումՙ «Ազգ»ին, ապա անցել գիտական աշխատանքի Հայ եկեղեցու Օշականի դպրատանը, հետո նվիրվել գրականությանըՙ ստեղծագործելով տարբեր ժանրերումՙ քառյակից մինչեւ պոեմ: Խոստովանում էՙ բոլոր ժամանակներում ու տարբեր աշխատանքներին զուգահեռ երբեք չի դադարել գրելուց:

«Բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը պատահաբար ընթերցեց բանաստեղծություններս. սկզբում ընթերցում էր զարմացած, հետո զայրացած, վերջումՙ ագահաբար»,-տարիների հեռվից հիշում է Արտավազդ Նազարյանն ու հավելում, որ հենց այդ պահից մի կողմ է դրել թերթն ու կազմել առաջին գիրքըՙ «Մասնատուփ»-ը, որը տպագրվեց 2015 թվականին:

Իր գրական կյանքում բանաստեղծը կարեւորում է նաեւ իր ժողովածուների խմբագրիՙ գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի դերը, ում հետ մշտապես գրական վեճեր են ունենումՙ տողի, բառի ընտրության հարցում:

«Մասնատուփ», «Արվարձան» եւ «Ուղեփակոց». սրանք Արտավազդ Նազարյանի տարբեր տարիների բանաստեղծական ժառանգությունն ամփոփող գրքերն են, որոնցում նա բաց զրույցի է հրավիրել ընթերցողներինՙ իր ապրումների ու հույզերի մասին խոսելով անկաշկանդ, ազատ լեզվով ու միայն իրեն բնորոշ ոճովՙ առանց բանաստեղծական կաղապարների:

Հայաստանի եւ Ամերիկայի ու Կանադայի Թեքեյան մշակութային միությունների համատեղ նախաձեռնությամբ արդեն 27-րդ անգամ անցկացվող «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն իրականացվում է «Ագապի-Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այս տարիներին մրցանակների եւ դրամական պարգեւների են արժանացել հարյուրից ավելի արվեստագետներ, գիտնականներ:

Արտավազդ Նազարյանը մեծ պատիվ է համարում Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին արժանանալը: Նա համարում է, որ սա այն գնահատանքն է, որը տրվում է գրաքննադատության, գրողին արժեւորելու բացակայության պայմաններում:

Լրագրություն, գիտական աշխատանք, գրականություն.տարիների հեռվից Արտավազդ Նազարյանն ամփոփեց անցած ուղին ու վերահաստատեց ՙ կմնա նորից գրականության մեջ, բայց արդեն արձակի ժանրում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՆԱ ՄԱՐԻԱ ՄԱՏՏԱԱՐ. ԹԱՐԳՄԱՆԵԼՈՎ ՀԱՅԵՐԵՆԻՑ ՀՈԼԱՆԴԵՐԵՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ

Հաջորդ գրառումը

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՄԱՐՏԻՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻ «44 ՕՐԸ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱԼԲՈՄԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՄԱՐՏԻՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻ «44 ՕՐԸ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱԼԲՈՄԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական