Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՅԱԿՈՒՏԱԿԱՆ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՈՒԼԹԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԽԼԵԼ ՅԱԿՈՒՏԻԱՆ

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թյուրքական գիտությունների ակադեմիան օրերս Ռուսաստանի ամենամեծ շրջանըՙ Սախայի Հանրապետությունը (Յակուտիա) համարել է «համաշխարհային հանրության կողմից չճանաչված պետական կազմավորում»: Ռուսաստանի տարածաշրջանի մասին տեղեկատվությունը տեղադրված է ակադեմիայի պաշտոնական կայքի «Թուրքական պետական կազմավորումներ» (TGO) վերնագրի ներքո եւ պարունակում է սովորական հանրագիտարանային տեղեկատվություն տարածքի, բնակչության, տեղանքի եւ տնտեսական ներուժի մասին:

Թյուրքական ակադեմիայի հիմնադիրներից են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը: Այդ կառույցի կենտրոնը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Նպատակը թյուրքական աշխարհի պատմության եւ արդիականության, լեզվի եւ մշակույթի վերաբերյալ գիտական հետազոտությունների խթանումն է, ինչպես նաեւ «համաշխարհային տարածքում թյուրքական պետությունների դերն ու տեղը բացահայտելը»: Բաց տվյալների համաձայնՙ Թյուրքական ակադեմիան կապեր ունի Թյուրքական խորհրդի մասնակից երկրների քաղաքական կազմակերպությունների եւ Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (TURKSOY) հետ: Չնայած այն հանգամանքին, որ այդ կազմակերպությունների մասնակիցները գրեթե նույն երկրներն ենՙ հիմնականում նախկին խորհրդային հանրապետությունները, Անկարան նրանց ակնհայտ առաջնորդն է: 2019 թվականի ամռանը Թուրքիայի նախագահի որդինՙ Բիլալ Էրդողանը , այցելել է Սախայի Հանրապետություն: Նա այցելել է Յակուտսկի տաճարի մզկիթ, որտեղ նամազ է արել.

«Թուրքերն ու յակուտները արյունակից եղբայրներ են, հետեւաբար, նրանք պետք է զարգացնեն հարաբերությունները հանրապետությունների միջեւ, ոչ միայն զբոսաշրջության, այլ նաեւ այլ ոլորտների»,- մեջբերում են լրատվամիջոցները նրա խոսքերը: Ավելի ուշ հանրապետության ներկայացուցիչ Այխալ Գաբիշեւը պատասխան այցով մեկնել է Թուրքիա:

Թուրքական նվաճողական այս քաղաքականությանն օրերս անդրադարձել է IMEMO RAN- գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, Դիվանագիտական ակադեմիայի դոցենտ Վլադիմիր Ավատկովը ՙ պաստասխանելով Lenta.ru-ի հարցերին:

«Այն, ինչ կատարվում է, բնական է: ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան ամեն կերպ փորձում է ազդել հետխորհրդային տարածքի պետությունների եւ Ռուսաստանի թյուրք ժողովուրդների վրա: Սրանում ոչ մի անսպասելի բան չկա, սակայն Ռուսաստանի կազմում «չճանաչված պետական սուբյեկտի» մասին ձեւակերպումը չի կարող հարցեր չառաջացնել»-իրավիճակը մեկնաբանել է նաՙ նշելով, որ Թուրքիան աշխատում է թյուրք ժողովուրդների հետՙ ազդելով կրթության, գիտության, կրոնի եւ մշակույթի միջոցով ձեւավորել լոբբիստական կառույցներ հետխորհրդային տարածքում, այդ թվումՙ Ռուսաստանում.

«Թեպետ մեզ մոտ Անկարան ավելի քիչ հաջողություններ ունի, քանի որ Մոսկվան նախորդ տարիներին, չնայած հակամարտություններին, կարողացավ կոնսոլիդացնել հասարակությունը»:

Խնդրին անդրադարձել է նաեւ վերոհիշյալ Այխայ Գաբիշեւը, որը Սախայի Հանրապետության (Յակուտիա) այսպես կոչված Հանրապետության հայրերի լիգա հասարակական կազմակերպության նախագահն է: Նա հերքում է տարածաշրջանում անջատողական միտումները եւ նման կարգի խոսկացություններն անվանում բացահայտ սուտ.

«Յակուտիայում տիտղոսակիր ազգը սախա ժողովուրդն է, որի մեջ ընդգրկված են թյուրքական ցեղեր: Աշխարհում այսօր թյուրքական ցեղերի մոտ 250 միլիոն մարդ կա: Մենքՙ որպես սախա ժողովուրդ, պահպանել ենք մեր մայրենի լեզուն, մշակույթը, կենցաղը, ավանդույթներն ու բանահյուսությունը: Բայց դա չի նշանակում, որ մենք ուզում ենք ինչ-որ մեր առանձին պետությունը ստեղծել: Դա հիմարություն է»,- նշել է նա:

«Թուրքիայում տարբեր քաղաքական կուսակցություններ եւ միտումներ կան: Շուտով Թուրքիայում նախագահական ընտրություններ են. տարբեր տենդենցների լոբբիստներն արդեն սկսում են տարբեր ֆանտազիաներ առաջ քաշել: Սա թուրք գիտնականների եւ քաղաքական գործիչների զուտ անձնական կարծիքն է, ովքեր ցանկանում են դրանով քաղաքական դիվիդենտներ վաստակել: Յակուտիան եղել է եւ կլինի Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասը: Մենք ասում ենք Յակուտիա – նկատի ունենք Ռուսաստանը: Մենք ասում ենք Ռուսաստան – նկատի ունենք Յակուտիան»-եզրափակել է Գաբիշեւը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

Հաջորդ գրառումը

ՌԱԿ-Ի ՀԱՄԱԴՐՈՒԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԽՄԲԱԳԻՐՆԵՐՈՒՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ-Ի ՀԱՄԱԴՐՈՒԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԽՄԲԱԳԻՐՆԵՐՈՒՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական