Չորեքշաբթի, Օգոստոսի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇՏԱՆԱԿ ԵՎ ԱՇՏԱՐԱԿ

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

(ստուգաբանության փորձ)

ԱՇՏԱՆԱԿ նշանակում է մոմակալ։ Օգտագործվել է նաեւ անուշահոտ յուղեր եւ խունկ ծխելու համար։ Աշտանակներն ունենում են 7, 9, կամ 13 ճյուղ (կենտրոնում Քրիստոսը, իսկ երկու թեւերումՙ /6+6/ 12 առաքյալները խորհրդանշող)

Ստուգաբանական բառարաններն Աշտանակի ծագման մասին ընդամենն իրենց ենթադրություններն են փոխանցում։ Գեւորգ Ջահուկյանը, օրինակ, առանց աղբյուրը նշելու, բառն իրանական փոխառություն է համարում, ներկայացնելով միայն Անահիտ Փերիխանյանի վարկածը, համաձայն որի, Աշտանակը առաջացել է պարթեւերեն *atishtanak ձեւից։ Իսկ Հր. Աճառյանն իր Արմատականում Աշտանակ բառը տեղադրել է անստույգ բառերի շարքում։ Էլ չենք խոսում Վարդգես Ուրիշյանի 1995 թ. լույս ընծայած «Մեր արմատները նոր լույսի տակ» հակագիտական բառարանի մասին, որտեղ Աշտանակ բառը բխեցվում է պարսկերեն տնկել, հաստանալ, կոշտանալ իմաստներով *shtan եւ *ashtan ձեւերից։

Փորձենք ներկայացնել ԱՇՏԱՆԱԿ բառի ստուգաբանության մեր վարկածը։ Նշեցինք, որ աշտանակներն ունենում են 7, 9 կամ 13 ճյուղ։ Դա հատուկ է հրեաներին ու քրիստոնյաներին, իսկ զրադաշտականների աշտանակներն այլ տեսք են ունեցել։ Դրանք իրենց ճյուղերի քանակով տարբերվել են այլոց աշտանակներից, եւ նախատեսված են եղել ութ մոմերի համար։

Նշենք, որ իրանցիների մոտ ութ թիվը կենաց եւ իմացության խորհրդանիշն է։ Ըստ իրանական դիցաբանության, Արարիչը լոտոս ծաղկի տակ եղած ցեխն օգտագործում է երկրի մակերեսն արարելու համար։ Նույն դիցաբանության համաձայն, լոտոսի ութ ծաղկաթերթերից էլ գոյացել են աշխարհի ութ կողմերը (աջ, ձախ, վերեւ, ներքեւ, հետ, առաջ, ներս, դուրս)։

Այսպիսով, կարող ենք ասել, որ (ութ ծաղկաթերեր ունեցող լոտոս ծաղկի տեսքով) ԱՇՏԱՆԱԿ բառը փոխառություն է իրանական աղբյուրից, որի ԱՇՏ բաղադրիչը (պարթեւերեն եւ ժամանակակից պարսկերեն hasht) նշանակում է ութ։ Ի դեպ, իրանական լեզուներում [h] հնչյունի անկումը բառասկզբում սովորական երեւույթ է։ Աֆղանստանի դարի լեզվով հաֆթ եւ հաշթ (յոթ եւ ութ) բառերը [նաեւ հ հնչյունով սկսվող բառերը] արտասանվում են ԱՖԹ եւ ԱՇԹ, թեեւ գրվում են «hե» տառով։

Նույն ծագումն ունի նաեւ անստույգ բառերի շարքին դասվող հայերեն ԱՇՏԱՐԱԿ (բազմակողմ բարձր ու նեղ շինության մաս կամ առանձին կառույց) բառի ԱՇՏ բաղադրիչը։ Բավարար է նշել, որ իրանական աշխարհում զրադաշտական ատրուշանները կառուցվում էին ութանկյան տեսքով, որտեղ կրակարանները տեղադրվում էին ութ սյուներով պարուրված ութ կողմ ունեցող դահլիճներում, որոնց մուտքն ապահովվում էր ութ դարպասների միջոցով։

Հայերեն ԱՇՏԱՐԱԿ բառի ԱՇՏ բաղադրիչի իրանական hasht (ութ) թվի հետ առնչության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ հայերեն որոշ բարբառներում ԱՇՏԱՐԱԿ բառն արտասանվում է ՀԱՇՏԱՐԱԿ կամ ԽԱՇԹԱՌԱԿ ձեւով։ Պատահական չէ նաեւ Իրանի Արեւմտյան Ատրպատականի Սալմաստ գավառի մոտակայքում գտնվող  hashtarak գյուղի անվանումը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԻ ԴԵՄ ԿՐԿԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Հաջորդ գրառումը

ՈՒԺԻՆ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՀԶՈՐ ՈՒԺ ՀԱԿԱԴՐԵԼ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ՈՒԺԻՆ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՀԶՈՐ ՈՒԺ ՀԱԿԱԴՐԵԼ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի ղեկավարի կողմից. Ալիև

27/08/2025

Եթե ​​լինի ուժեղ արտաքին միջամտություն, ապա այո, կարող ենք մտածել, որ սա կարող է խաթարել նախկինում համաձայնեցված հարցերը (Ադրբեջանի և...

ԿարդալDetails

Զանգեզուրի միջանցքը կլինի նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք. Ալիև

27/08/2025

Հենց Հայաստանը փոխի Սահմանադրությունը, խաղաղության համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի. Ալիև

27/08/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ այցեր են իրականացվել Սյունիքի զորամասեր

27/08/2025

Տեսանյութ. Նեթանյահուն հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

27/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական