Չորեքշաբթի, Օգոստոսի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՅԴ Ո՞Վ Է ԽԻԶԱԽԵԼՈՒ ՈՒ ԹՌՉԻ ԵՐԵՎԱՆ-ԳՈՐԻՍ ՉՎԵՐԹՈՎ. ԱՆՁԱՄԲ ԵՍ ԱՅԴ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՄ ՈՒՆԵՆԱ»

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էՙ Սյունիքի մարզում բնակավայր չկա, որ շրջափակման մեջ հայտնված կամ կենսապահովման պայմանների հասանելիությունից կտրված լինի: Կառավարության նիստում երեկՙ նոյեմբերի 18-ին է հայտարարել:

Փաշինյանի ասածը տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է հաստատում. «Այո՛, չկա: Ե՛վ Որոտանը, ե՛ւ Շուռնուխը, ե՛ւ Պարսավանը ճանապարհներ ունեն: Գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված: Առաջիկա 2-3 օրվա ընթացքում, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, արդեն ավելի մատչելի կդառնան»:

Թեեւ վարչապետն ու կաբինետի անդամները, մեկը մյուսին լրացնելով, հայտարարում են, թե Սյունիքի համայնքներն արտաքին աշխահից կտրված չեն, մարզպետարանը բոլորովին հակադիր բնույթի հաղորդագրություն է տարածում:

«Սյունիքի հարցերով միջգերատեսական աշխատանքային խումբը շարունակում է ամենօրյա ռեժիմով արձագանքել խնդիրներին, որոնց հանդիպում են Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի փակման հետեւանքով դժվարության մեջ հայտնված գյուղերը: Երեկ Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր է ուղարկվել 3 տոննա բենզին ու 3 տոննա դիզելային վառելիք, այսօրՙ 2 տոննա բենզին ու 1 տոննա դիզելային վառելիք: Այսօր շարժական մեքենայով նաեւ բնական գազ է առաքվել գյուղերՙ ավտոմեքենաների լիցքավորման համար»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն «Ազգ»ի հետ զրույցում մեկ այլ խնդրի վրա է ուշադրություն հրավիրում. Տաթեւով անցնող Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհով հնարավոր չէ ռազմական տեխնիկա տեղափոխել:

«Հաշվի առնելով այդ ճանապարհի ոչ բարենպաստ աշխարհագրական ռելիեֆըՙ կարծում եմ, որ ռազմավարական նշանակության սնուցման համար այն ոչ նպաստավոր ճանապարհ է: Հատկապես ձմռանը խնդիր է լինելու մեկ կցորդիչով բեռնատարի տեղափոխումը: Հնարավոր էՙ մեկ ամբողջ ճանապարհ մեկ բեռնատարի պատճառով կաթվածահար լինի, հնարավոր է այդ բեռնատարը կանգնի ու այլեւս հնարավոր չլինի այդտեղ հասնել: Այն նույն օրը, երբ տեղացած թեթեւ ձյան պատճառով փակվել էր Գորիս-Կապան ճանապարհը, ինքս էլ մեկ ժամ ցրտի այդ պայմաններում կանգնել եմ խցանման մեջ»,- նշում է պատգամավորը:

Գրիգորյանը պատրաստ չէ խիզախել ու հայրենի Կապան հասնել վարչապետի առաջարկած մեկ այլ այլընտրանքային երթեւեկովՙ ինքնաթիռի միջոցով: «Անձամբ պատրաստ չեմ օդանավ բարձրանալ ու այդպես Կապան հասել,- ասում էՙ իր հայրենակիցներին հիշեցնելով, թե որտեղ է գտնվում Կապանի օդանավակայանը,- Այն ադրբեջանական հենակետից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է գտնվում: Նման պայմաններում, երբ օդանավը, ամենայն հավանականությամբ, մտնելու է Ադրբեջանի օդային տարածք, մեր ո՞ր մի հայրենակիցն է խիզախություն ունենալու այդտեղով անցնել, թռչել: Ալիեւն ամեն օր նոր ռազմատենչ հայտարարություն է անում, սահմաններին նոր զարգացումներ են տեղի ուենում, իշխանություններն էլ մտածում են, թե կարող են սիրաշահել կապանցիներին ու մեր մյուս հայրենակիցներին, թե ոչինչ, որ Գորիս-Կապան ճանապարհը փակ է, մենք էլ օդով կգնանք: Բայց իշխանությունն անվտանգային ի՞նչ միջավայր է կարողանալու ապահովել, ի՞նչ երաշխիքներ է տալու ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաաքացիներին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԳԼՈՒԽՆԵՐՍ ԿԱԽ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԾՎԱՏՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ԳԼՈՒԽՆԵՐՍ ԿԱԽ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԾՎԱՏՈՒՄԸ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի ղեկավարի կողմից. Ալիև

27/08/2025

Եթե ​​լինի ուժեղ արտաքին միջամտություն, ապա այո, կարող ենք մտածել, որ սա կարող է խաթարել նախկինում համաձայնեցված հարցերը (Ադրբեջանի և...

ԿարդալDetails

Զանգեզուրի միջանցքը կլինի նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք. Ալիև

27/08/2025

Հենց Հայաստանը փոխի Սահմանադրությունը, խաղաղության համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի. Ալիև

27/08/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ այցեր են իրականացվել Սյունիքի զորամասեր

27/08/2025

Տեսանյութ. Նեթանյահուն հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

27/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական